Հրազդան Գետ: գետ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։

      Հրազդան Գետ: գետ Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան

Հրազդան գետ
Հրազդան Գետ: գետ
Բնութագիր
Երկարություն141 կմ
Ավազանի մակերես2560 կմ²
Ջրի ծախս17,9 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍևանա լիճ
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳետառ, Ակունք, Արայի գետ, Բջնի, Գալար, Դալար, Ծաղկաձոր, Սարալանջ, Ուռագետ, Մարմարիկ, Ախտա և Ալափարս
Ջրի մարմիններՍևանա լիճ
ԵրկիրՀրազդան Գետ: գետ Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ և Կոտայքի մարզ

Անվանում

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի։

Աշխարհագրություն

Հրազդանի կիրճը՝ Արգել գյուղից

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ² է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Ծանոթագրություններ

Հրազդան Գետ: գետ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրազդան գետ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Հրազդան Գետ: գետ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 614 Հրազդան Գետ: գետ 

Tags:

Արարատի մարզԱրարատյան գոգավորությունԱրաքսԿոտայքի մարզՀայաստանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎտակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍուդոկուՀայերենի կետադրությունՍերգեյ ՓարաջանովԲաթումի պայմանագիրՀին աշխարհի յոթ հրաշալիքներՍայաթ-ՆովաԴավիթ ԲեկԳլխավոր էջՀայկյան տոմարԱրշակ ԲԶատիկԾխախոտԱմերիկաԲազմացումՁայնՏրական հոլովԱնգլերենԱլերգիաԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀայրենական մեծ պատերազմԱրշակունիներԳեղարքունիքի մարզՎանի հերոսամարտՇառլ ԱզնավուրԾիրանի փողըՄարդու ատամԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՀայաստանի խորհրդանիշներԾիրանՄիզուղիների ինֆեկցիաներԿարմրուկՊարբերական հիվանդությունԱղասի ԱյվազյանՀոգնակի թիվԵրաժշտական գործիքներԳործիական հոլովԹոմաս ԷդիսոնԱլբերտ ՀովհաննիսյանԿասիմ-Ժոմարտ ՏոկաևՔանդակագործությունԱպրիլԲանակում (հեռուստասերիալ)Նոյյան տապանՇահան ՇահնուրԻտալացի աղջկա երգըԿաթնասուններԱնտանտՉարլի ՉապլինՆորվեգիաՄայրցամաքՋոն Մեյնարդ ՔեյնսԿենաց ծառՆապոլեոն ԲոնապարտԱյբուբենՀայկական դիցաբանությունԳրիգոր ՆարեկացիԲույսերԽենթըՀարավային ԿորեաԳյումրիSourՄայիսի 1 (տոն)Հայաստանի առաջին բաժանումԱրտաշես Ա ԲարեպաշտԶինվորական կոչումներԺաննա դ'ԱրկՍաղմոսավանքԼիոնել ՄեսսիԱնդրեյ ԲիտովՄիրհավ (պատմվածք)Վարդանանք (պատմավեպ)Եվրասիայի գետերՀիսուսի ծնունդՈւրբաթագիրքՎարդան ՄամիկոնյանԱրգանդի միոմաԿույր աղիք🡆 More