Տեղերի Վանք

Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է 13-րդ դարում։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։

Տեղերի վանք
Տեղերի Վանք
Տեղերի վանքը
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Տեղեր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Կազմված էԵկեղեցի Սբ. Աստվածածին, Գավիթ և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
ՃարտարապետՎարդպետ Այղբայրիկ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված13-րդ դար
Տեղերի Վանք Tegher Վիքիպահեստում

Անուն

Անվանման վերաբերյալ գիտական մեկնաբանություն չկա, հայտնի է 18-րդ դարում գրառված հրաշապատում-ավանդազրույցն այն մասին, թե իբր Գրիգոր Լուսավորչին երևացել է Աստվածածինը բազում հրեշտակներով և իսկույն չքացել է։ Գյուղի բնակիչներն էլ իբր վկաներ են եղել այդ ժամանակ և մատնացույց են արել ինչ որ տեղ։ Վանքի պատերին պահպանվել են 13-րդ դարի վիմագրեր, որտեղ հիշատակվում է Տեղեր, Տեղերավանք անվանումը։ Ավելի ուշ շրջանում՝ 17-րդ դարից վանքը կոչվել է Լրջակապույտ Ս. Նշան, նաև՝ Դըղր կամ Դղեր։

Ըստ ավանդազրույցների՝ Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը։

Պատմություն

Ի տարբերություն միջնադարյան այլ հայտնի վանքերի, որոնց մասին կան մատենագիտական աղբյուրներ, Տեղերի վանքի մասին տեղեկություններ ենք քաղում միայն վանքի որմերին պահպանված վիմագրերից։ Համաձայն գավթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ այն կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը 1232 թվականին։ Ենթադրվում է, որ կառուցման ընթացքում վանքի որմերի մեջ դրվել են ավելի վաղ թվագրվող վիմագիր քարեր։ Խաչիկ վարդապետ Դադյանը հիշատակում է, որ Տեղերի վանքը հիմնադրվել է 1231 թվականին Մամախաթունի կողմից իբրև շիրիմ կամ դամբարան։ Գարեգին Հովսեփյանը վանքի կառուցումը հասցնում է 1213 թվականը, իսկ ճարտարապետ Աղբայրիկ վարդպետը հիշատակում է, որ կառուցումը սկսել է 1232 թվականից։ Ակնհայտ է դառնում, որ տաճարն ու ժամատունը կառուցվել են իրար հետևից։ Վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում վանքի կառուցումը թվագրվում է 1213 թվականով, որի մասին են վկայում չորս վիմագրերը։ Հիմնական վիմագրերը թվագրվում են 13-րդ դարով, ավելի հազվագյուտ են 15-րդ և հետագա դարերի հիշատակությունները։ 18-րդ դարում վանքը հիշատակվում է Երևանի խանին հարկատու եկեղեցիների շարքում։ 1766 թվականին վանք է այցելում ամենայն հայոց Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, ով տեսնելով վանքի անմխիթար վիճակը փորձում է որոշ բարեկարգումներ կատարել վանքում։ 1830 թվականին վանքը թեև կանգուն էր, սակայն կիսավեր վիճակում էր։ 1911 թվականին տեղերցի Իսրայել Գրիգորյանի նվիրատվության շնորհիվ բարելավվում է վանքի տնտեսական դրությունը։ 1948 թվականի երկրաշարժից հետո շարունակվում էր վանքի քայքայումը։ 1950-1953 թվականներին սկսվում է վանքի վերանորոգման աշխատանքները՝ ճարտարապետ Հ. Հակոբյանի նախագծով։ 1975 թվականից սկսվեց վանքի վերանորգման երկրորդ փուլը՝ ճարտարապետ Ա. Ավետիսյանի նախագծով։ Այսօր վանքը կանգուն է, թեև որոշ հատվածներում խախտվել են ծածկասալերը։ Համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, գավթից, պաշտպանական պարսպից։

Վիմագրեր

Վիմական արձանագրությունների ուսումնասիրումը սկսվել է 1830-ական թվականներից։ 1922 թվականին այստեղ մեծ աշխատանքներ են տարել Ե. Տեր-Մինասյանը և Գարեգին Հովսեփյանը, ովքեր գրի են առել շուրջ 35 վիմագիր։ Ընդհանուր առմամբ վանքի որմերից գրառվել է 57 վիմագիր, որոնցից ամենավաղը 1213 թվականով է թվագրվում, իսկ ամենաուշը՝ 1494 թվականով։

Ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տեղերի վանքի ճարտարապետությունն առանձնահատուկ է ողջ պատմական Հայաստանի տարածքում պահպանված կենտրոնագմբեթ եկեղեցիների շարքում։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության կառուցվել է 1213 թվականին։ Պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։ Ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Եկեղեցին առանձնանում է ճարտարապետական զուսպ ոճով։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից։

Գավիթ

Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232 թվականին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավթի ծածկի վրա հյուսիսարևմտյան և հարավարևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։

Պաշտպանական նկատառումներից ելնելով՝ վանքը պարսպապատվել է։ 1468 թ. Սարգիս Բյուրականցու կողմից վերակառուցվել է, XVIII դ. վերջում վերանորոգվել է։

Վանքը մեծապես վնասվել է 1948 թվականի երկրաշարժից։ Նոր վերանորոգումներ են կատարվել 1950-1953 թթ. և 1975-1976 թթ.։

Խաչքարեր

Պատմական խաչքարեր

Եկեղեցու ներսում և վանական համալիրի հարակից տարածքում առկա են խաչքարեր, որոնք թվագրվում են 11-ից 16-րդ դարերով։

Գրականություն

  • Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Ե., 1992։
  • Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963։
  • Պետրոսյանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2001:
  • ՊետրոսՅանց Տիգրան, Վաչուտյաններ, Ե., 2023:

Ծանոթագրություններ

Tags:

Տեղերի Վանք ԱնունՏեղերի Վանք ՊատմությունՏեղերի Վանք ՃարտարապետությունՏեղերի Վանք ԳրականությունՏեղերի Վանք ԾանոթագրություններՏեղերի ՎանքԱրագածոտնի թեմԱրագածոտնի մարզՀայ առաքելական եկեղեցիՀայաստանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՏեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Արագածոտնի մարզ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական խոհանոցՍպիտակի երկրաշարժՍեպսիսԾովՍատուրն (մոլորակ)ԱծխածինԿանադաԱրշակունիներԳորշ գայլՀամաստեղություններՎարդանանց պատերազմՆևրոզներՀամախառն ներքին արդյունքԲոտուլիզմՇաղկապՀայկական կինոԱրա Գեղեցիկ և ՇամիրամHarleys in HawaiiԱնտարկտիդաՀրանտ-Լեոն ՌանոսՀին աստվածներ (դրամա)ԱնգլիաԱզոտՖինլանդիաՄիզոպրոստոլԹբիլիսիԿրծքավանդակի ցավԿունիլինգուսՖիդայական շարժումԱրաքսՀամանուններՄեգաբատԶատիկը ՀայաստանումՔիմիական տարրերի ցանկՏուն ջրվեժի վերևումԹաթուլ ԿրպեյանԷդգար ՂազարյանԳեղարդՀարրի Փոթեր (վիպաշար)ԵրազՇաղկապենաբորբՄիզուղիների ինֆեկցիաներԾաղկեվանքՉեխիաԲրուցելոզԱնթառամՄուշեղ ԳալշոյանՄոնա ԼիզաԿարմրուկԽպիպՀինգերորդ շարասյունԼեղապարկՎահանագեղձԷդուարդ ՔալանթարյանՌոմեո և ՋուլիետՄայրցամաքՇիրակի մարզԼեհաստանԵրիտասարդական պալատԱնիԱղավնիներՀովհաննես ԱյվազովսկիՀայկական դիցաբանությունԷլեկտրական հոսանքԱշոտ ՆավասարդյանՇագանակագեղձSWOT վերլուծությունՄարո ՄարգարյանՇվեյցարիաՍթրեսԿոկորդիլոսներՊրոլակտինՄելանոմաԽմելու ջուրՏեստոստերոնԻրանՀայկական լեռնաշխարհ🡆 More