Եղիշե Առաքյալի Վանք

Եղիշե առաքյալի վանք (նաև՝ Ջրվշտիկ), հայկական առաքելական վանական համալիր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղից հյուսիս, հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին։ Հիմնադրվել է 5-րդ դարում։

Եղիշե առաքյալի վանք
Եղիշե Առաքյալի Վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՏոնաշեն, Մարտակերտի շրջան,
ԴավանանքՀայ առաքելական
ԹեմԱրցախի թեմ
Օծման թվական5-րդ դար
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակԱյո (պետական հուշարձան)
Ճարտարապետական ոճՀայկական
Հիմնադրված5-րդ դար
ՇինանյութԱնմշակ քար
Եղիշե Առաքյալի Վանք Yeghishe Arakyal Monastery Վիքիպահեստում

Պատմություն

Վանական համալիրի տեղում նախաքրիստոնեական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր, որը կրել է Միհր Ներսեհեա կամ Ներսմեհա անուններով։

Եղիշե առաքյալի վանքը հիմնադրվել է 5-րդ դարում Արևելից կողմանք Հայոց պետության արքա Վաչագանի կողմից։ Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։ Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը։

Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե առաքյալի մասունքները։ Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խոր ձորի համանուն ջրվեժից։

Ճարտարապետություն և կառուցվածք

Եղիշե Առաքյալի Վանք 
Վանական համալիրի հատակագիծը

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, գերեզմանատնից և օժանդակ այլ շինություններից։

Եկեղեցի

Եկեղեցին 10x5,8 մ մակերեսով կառույց է։ Իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճի հորինվածքով կառույց, հարավային և արևմտյան կողմերում ունի դռներ։ Տարբեր դարերում ենթարկվել է վերանորոգումների։

Գավիթ

Գավիթը իր ճարտարապետական կառուցվածքով ներդաշնակ է եկեղեցուն և ունի գրեթե քառակուսի հատակագիծ։ Դահլիճի երկու սյուներն իրենց վրա պահում են կամարակապ ծածկը։ Գավիթի դռան բարավորի վրայի արձանագրության համաձայն այն կառուցվել է 1284 թվականին։

Մատուռներ

Եկեղեցու երկու կողմերում միմյանցից հավասար հեռավորության վրա գտնվում է անտաշ, տեղական քարով կառուցված 7 մատուռ։ Հյուսիսային կողմում կառուցված է 3, հարավային կողմում՝ 4 մատուռ։ Տարբեր ժամանակաշրջաններում վերանորոգվել են։ Իրենցից հիմնականում ներկայացնում են դամբարաններ, որտեղ ամփոփված են Վաչագան Բարեպաշտ թագավորը, Ջրաբերդի մելիք Ադամը, Մելիքսեթ եպիսկոպոսը։

Գերեզմանատուն

Հինավուրց գերեզմանատունը տարածված է եկեղեցու և գավիթի շուրջը։

Արձանագրություններ

Վանական համալիրը հարուստ է վիմական արձանագրություններով։

Պատկերներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 506 Եղիշե Առաքյալի Վանք 

Tags:

Եղիշե Առաքյալի Վանք ՊատմությունԵղիշե Առաքյալի Վանք Ճարտարապետություն և կառուցվածքԵղիշե Առաքյալի Վանք ԱրձանագրություններԵղիշե Առաքյալի Վանք ՊատկերներԵղիշե Առաքյալի Վանք ԾանոթագրություններԵղիշե Առաքյալի Վանք Արտաքին հղումներԵղիշե Առաքյալի ՎանքԱրցախի ՀանրապետությունՀայ առաքելական եկեղեցիՀայ-ադրբեջանական շփման գիծՄարտակերտի շրջանՄռավՏոնաշեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽատուտիկՀիրիկՄերկուրի (մոլորակ)Պապ թեստՈւիլյամ ՇեքսպիրԲառարանՀայաստանի զինանշանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱնտառային կատուԱյծեղջյուրԱրմեն ՄելիքբեկյանԿապ (խոսքի մաս)Հայկական իժՀովհաննես ՇիրազԴաունի համախտանիշԱրագածոտնի մարզԱվետիք ԻսահակյանՀավասարասրուն սեղանՈրոշիչՏաթևի վանքԾովՍթրեսՄուշեղ ԳալշոյանՂանձիլՄոսկվաՄատենադարանՍտորոգյալԿենդանակերպԵրազՀռոմի թագավորության պատմությունԱլեքսանդր ԹամազովՍիրիաԷպիլեպսիաՀամո ՍահյանՕլիմպիական խաղերՀենրիխ ՄխիթարյանԱբովյան (քաղաք)Հավերժության հայկական նշանՀիսուսի հարությունԲարորակ ուռուցքներՎի (երգիչ)Վերք Հայաստանի (վեպ)ԴուբայՍահմանական եղանակՀայկական լեռնաշխարհԿոմիտասՍիամանթոԴիկլոֆենակՍակուրաԴերանունՍեղան (երկրաչափություն)ՀերպեսՆելսոն ՍտեփանյանԿուսակցությունԱՄՆ-ի նախագահների ցանկՍեռական հարաբերությունՈւղեղի ցնցումԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկԲեզոարյան այծԷկոլոգիաՀայերենՄատյան ողբերգությանՇաղկապենաբորբՈւղղանկյուն եռանկյունՀեմոգլոբինՋիմ ԹորոսյանԿոտորակ (մաթեմատիկա)Առաջին համաշխարհային պատերազմԿաթնասուններՋուրԱրեգակԵրևանի թանգարանների ցանկՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՈւղիղ խնդիրԵրաժշտական գործիքներՇվեդիաԱվստրալիա🡆 More