Վրացերէն

Կաղապար:Տեղեկաքարտ Լեզու արւմտ.

Վրացերէն (ինքնանուանումը՝ ქართული ენა քարթուլի էնա), քարթվելական լեզվախումբի լեզու։ Վրաստանի պաշտօնականն լեզուն է եւ Կովկասի որոշ ազգութիւններու գրական լեզուն։

Վրացերէն կը խօսի Վրաստանի բակչութիւնը եւ մի քանի հարիւր հազարը՝ այլ երկիրներուն մէջ, հիմնականին Ռուսիոյ, ԱՄՆ-ու, Իրանի եւ Թուրքիոյ։

Դասակարգում

Վրացերէնը առաջատար լեզուն է Քարթվելական լեզուաընտանիքի, որուն մէջ կը մտնեն նաեւ սուաներէնը, մինկրելերէնը եւ լազերէնը։

Քերականութիւն

Բառակազմութիւն

Թուական Անուններ

Վրացերէնի մէջ թիւերուն անունները կը կառուցուեն պարզ անուններէն, որոնք տասներկուսն են՝ 1-ერთი (էրթի), 2-ორი (օրի), 3-სამი (սամի), 4-ოთხი (օթխի), 5-ხუთი (խութի), 6-ექვსი (էքվսի), 7-შვიდი (շվիտի), 8-რვა (րվա), 9-ცხრა (ցխրա), 10-ათი (աթի), 20-ოცი (օցի) եւ 100-ასი (ասի):
11-էն մինչեւ 19 թիւերու անունները կը կազմուեն 1-էն մինչեւ 9 թիւերու անուններուն կցելով. առջեւէն՝ թ («աթիի» կրճատ ձեւը) եւ ետեւէն՝ մէտի (=աւելի): Որոշ պարագաներուն նախածանցուած թ-ն արմատական թուականի առաջին բաղաձայնի հետ միաձուլուելով կը ձեւաւորէ նոր բաղաձայն մը՝ թ+ս→ց, թ+շ→չ, թ+ց→ց, կամ յառաջ կը բերէ արմատի առաջին բաղաձայններու փոխատեղութիւն՝ թ+րվ→թվր: 11-თერთმეტი (թէրթմետի), 12-თორმეტი (թորմետի), 13-ცამეტი (ցամետի), 14-თოთხმეტი (թոթխմետի), 15-თხუთმეტი (թխութմետի), 16-თექვსმეტი (թեքվսմետի), 17-ჩვიდმეტი (չվիտմետի), 18-თვრამეტი (թվրամետի) եւ 19-ცხრამეტი (ցխրամետի):

Շաբթուայ անունները

Շաբթուայ առաջին չորս օրերու անուններու կառուցուածքը կը նմանի նոյնի հայերէնին՝

  • երկուշաբթի-ორშაბათი (օրշապաթի)
  • երեքշաբթի-სამშაბათი (սամշապաթի)
  • չորեքշաբթի-ოთხშაბათი (օթխշապաթի)
  • հինգշաբթի-ხუთშაბათი (խութշապաթի)

Գոյական Անուններ

Գոյականներու ժամանակային կամ տարածական կապերը արտայայտելու համար կը կիրառուեն ածանցներ ու կապային բառեր, որոնք ունեն իրենց նշանակութիւնները՝

  • -վիթ՝ պէս, նման (պավշվիվիթ՝ երեխայի նման)
  • -զէ՝ վրայ
  • -թան՝ քովը
  • -թան էրթատ՝ հետ, միասին (տետասթան էրթատ՝ մայրիկին հետ միասին)
  • -շի՝ մէջ, ներս (քալաքշի՝ քաղքին մէջ)
  • -տան՝ (որեւէ մի տեղ)-էն
  • -կան՝ (որեւէ մի անձ, առարկայ)-էն
  • կամօ՝ պատճառաւ (շենս կամօ՝ քու պատճառաւ)
  • կարտա՝ բացի
  • կարէշէ՝ առանց (մշոպլեպիս կարէշէ՝ առանց ծնողքի)
  • -թվիս՝ համար (մեգոպրեպիսթվիս՝ ընկերներուն համար)
  • միեր՝ (միջոց)-ով
  • մակիվրատ՝ փոխարէն
  • -ցին՝ առաջ, միչեւ, դիմաց
  • -մտէ՝ մինչեւ (խուալամտէ՝ մինչեւ վաղը)

Դերանուններ

Աղիւսակին մէջ բերուած են բոլոր վեց անձնական դերանուններու խոնարհումները՝

Վրացերէն 
Վրացերէն ազդագիր
  Ուղղական Գործառնական Տրական Սեռական Գործիական Մակբայական Կոչական
1ին դէմք (եզակի) մէ մէ մէ չէմ(ս) չեմիթ չեմատ -
2րդ դէմք (եզակի) շէն շէն շէն շէն(ս) շէնիթ շէնաթ շէ՛
3րդ դէմք, խօսողին մօտ (եզակի) էս (ա)ման (ա)մաս (ա)միս (ա)միթ (ա)մատ -
3րդ դէմք, հասցէատէրին մօտ (եզակի) էկ մա(կա)ն մա(կա)ս մ(ակ)իս մ(ակ)իտ մա(կա)տ -
3րդ դէմք, հեռուէն (եզակի) իս / իկի (ի)ման (ի)մաս (ի)միս (ի)միթ (ի)մատ -
1ին դէմք (հոգնակի) չվէն չվէն չվէն չվէն(ս) չվէնիտ չվէնատ -
2րդ դէմք (հոգնակի) թքվէն թքվէն թքվէն թքվէն(ս) թքվէնիթ թքվէնատ թքվէ'
3րդ դէմք, խօսողին մօտ (հոգնակի) էսէնի (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ (ա)մաթ -
3րդ դէմք, հասցէատէրին մօտ (հոգնակի) էկէնի մա(կա)թ մա(կա)թ մա(կա)թ մա(կա)թ մա(կա)թ -
3րդ դէմք, հեռուէն (հոգնակի) իսինի (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ (ի)մաթ -

Ինչպէս կ'երեւի աղիւսակէն, երրորդ դէմքի բոլոր ձեւերը, բացառութեամբ ուղղականի, կը ներկայացուեն երկու տարբեր եղանակներով՝ դերանունի սկիզբին ի-ով կամ՝ առանց: Լրացուցիչ ի-ն ունի «ուղղութեան» նշանակութիւն:

Ծանօթագրութիւններ

Tags:

Վրացերէն ԴասակարգումՎրացերէն ՔերականութիւնՎրացերէն ԾանօթագրութիւններՎրացերէն

🔥 Trending searches on Wiki Արեւմտահայերէն:

Աւարայրի ՃակատամարտՈւիքիփետիաԱրամ ՄանուկեանԻնքնաթիռՀամաստեղՄոլտովաՖրանց ՎերֆելՄիշիկընԱրփիար ԱրփիարեանՆիկողայոս ԱդոնցՅակոբ ՕշականՍփիւռքահայ Երաժշտութիւն1777 թուականՈւռհաՔացախՍուրբ Ամենափրկիչ Վանք (Նոր Ջուղա)Ալպեան լեռներՏարածութիւնՄիացեալ Ազգերու ԿազմակերպութիւնԱքրոփոլիս (Աթէնք)Լիոնել ՄեսսիՅորդանանՊորիս ԱճէմեանՆոր ԶելանտաԱհարոն (անձնանուն)17 ՓետրուարՀաագաՏիգրիս (գետ)ԼիպիաԱրամ ԵրկանեանԼուսնթագԲրինձՀալէպԱրտակ արք. ՄանուկեանՄերի-Ճին Օ'ՏոհըրթիԽօսնակ (ամսագիր)ՀունգարիաԱրեւմտահայերէնԱնթիլիաս«Անոնք Ինկան» (Երգ)1 ՕգոստոսՀայաստանի Ազգային ՊատկերասրահԴրօԱրարատ (Լեռ)Մեսրոպ ՄաշտոցՎարդան ՄամիկոնեանԵրկիրՄուսթաֆա Քեմալ ԱթաթուրքԲաշ Ապարանի ՃակատամարտՀայկական Դիցաբանութիւն2015Մանուէլ (անձնանուն)ՌուսիաՍանատրուկՄանոս ԽածիտաքիսՄեծն ՏիգրանՀայ Յեղափոխական ԴաշնակցութիւնԹովմա ԱրծրունիԾաղկաձորՄիութիւն Եւ ՅառաջադիմութիւնԱկրիճենթօՊարոյր ՍեւակԱսպետներու ամրոց (Հոմս)Արմենակ ԵղիայեանՕտրի ՀեփպըրնԱրտահանԱզատուհի Սիմոնեան ԳալայճեանՂրիմԱզրպէյճանԱրտաշէս Բ. ԿարինեանԱդդա Գետի ՃակատամարտՏոհմածառՄեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարան - Գանձասար Գիտամշակութային Կեդրոն🡆 More