ԴասակարգումըՈւիքիցեղերու մէջ
Սեւ պղպեղ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||||||||
| ||||||||||
Լատիներէն անուանում | ||||||||||
Piper nigrum L. | ||||||||||
|
Սեւ Պղպեղ (լատիներէն՝ piper nigrum), պղպեղագգիներու ընտանիքի պղպեղի ցեղի բազմամեայ, մագլցող բոյս։
Ցողունը կիսափայտացած, բարակ, ճկուն (երկարութիւնը 10-12), հանգոյցներուն մէջ առաջացող օդային ատուենթիւ արմատներով։ Տերեւները պարզ են, ձուանման, հաստակեղեւ, հերթադիր։
Ծաղիկները՝ մանր, մոխրադեղնագոյն կամ սպիտակ, հաւաքուած ծաղկաբոյլի մը մէջ։
Պտուղը գնդիկանման, միասերմ կորիզապտուղ է (3-5 մմ տրամագծով), գոյնը՝ կանանչ, երբ կ'լլայ հասուն, կը կարմրի եւ երբ չոր՝ կ'ըլլայ սեւ։
Բոյսը միատուն Է, վայրի վիճակի մէջ՝ երկտուն։ Սերմերով բազմանալիս կը ծաղկէ 3-4-րդ տարիներու ընթացքին, իսկ վեկէթատիւ եղանակով՝ 5-6-րդ ամսուայ ընթացքին։ Ծաղկումը ռեմոնտանտ Է, պտուղը կը հասուննայ 5-10 ամիս յետոյ։
Հայրենիքը Հնդկաստանն Է։ Կը մշակուի Հարաւ-Արեւելեան Ասիոյ, Արեւելեան Ափրիկէի, Ամերիկայի արեւադարձային շրջաններուն մէջ։
Մէկ բոյսի բերքատւութիւնը 0,6-1,5 կգ Է։ Բոյսը երաշտադիմացկուն չէ։ Լաւ կ'աճի բերրի, խոնաւ, ցամաքեցուած հողերուն վրայ։
Կը պարունակէ պիպերին ալքալոիդ եւ եթերաիւղերը։ Կ'օգտագործուի որպէս համեմունք խոհարարութեան եւ սնունդի արդիւնաբերութեան մէջ։
2013-ին խոշորագոյն սեւ պղպեղ արտադրողները (հազար թօներով) | ||
---|---|---|
Երկիր | Արտադրանք | |
Վիեթնամ | 163 | |
Ինտոնեզիա | 89 | |
Հնդկաստան | 53 | |
Պրազիլ | 42 | |
Չինաստան | 31 | |
473 |
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Սեւ Պղպեղ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.