Պասուց տոլման հայկական տօնական սեղաններու զարդը, ինչպէս նաեւ առողջապահական ուտելիք մը՝ պահքի շրջանին:
Պասուց Տոլմա | |
---|---|
| |
Առաջացման երկիր | Հայաստան |
Բաղադրատոմս | |
Սիսեռ, լուբիա, ոսպ, բրինձ, խոշոր ձաւար կաղամբ, սոխ, ոլիկի խիւս, ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, բուսական ձէթ |
Կէս գաւաթ կիսաեփ եւ կեղեւազերծուած սիսեռ, կէս գաւաթ կիսաեփ կարմիր լուբիա, կէս գաւաթ կիսաեփ ոսպ, կէս գաւաթ կիսաեփ բրինձ,
կէս գաւաթ կիսաեփ խոշոր ձաւար խոշոր կաղամբ մը, 2 հատ մանրուած սոխ, 1-2 ապուրի դգալ լոլիկի խիւս (նայած թանձրութեան), կէս գաւաթ մանրուած ազատքեղ, աղ, սեւ փոշի պղպեղ, կէս գաւաթ բուսական ձէթ։
Ձէթին մէջ տապկել սոխը, մինչեւ թափանցիկ դառնայ: Աւելցնել լոլիկէ խիւսը եւ բոլոր կիսաեփ ընդեղէնները: Շարունակել տապկել 2-3 վայրկեան: Վերջապէս աւելցնել մանրուած ազատքեղը, աղն ու պղպեղը: Խառնել, ահա լցոնը պատրաստ է: Կաղամբի տերեւները մէկիկ-մէկիկ բաժնել եւ եռացող ջուրի մէջ խաշել ու քամոցի մէջ փոխադրել: Տերեւներուն մէջ միջուկ լեցնել, փաթթել եւ կաթսային մէջ քով-քովի խիտ շարել, ապա երեսը պնակ մը զետեղել: Աղ-ջուր պատրաստել, լեցնել տոլմաներուն վրայ եւ միջին կրակի վրայ 25-30 վայրկեան եփել: Մատուցել գաղջ կամ պաղ:
Պասուց տոլմա, ա՛խ թանկ տոլմա,
Լաւ ուտեստ է ամանորեայ,
Որ յատուկ է սոսկ հայերին,
Ու կիսով չափ եւ յոյներին:
Խառնիր իրար հաճար, սիսեռ,
Ոսպ ու լոբի, նաեւ հաճար,
Մի օր եփիր, տասն օր հա կեր:
Շատ համեղ է եւ օգտակար,
Ուրիշ աւել ինչ կայ յարմար:
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Պասուց Տոլմա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.