Կուր գետ, (Գուգարքի եւ Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թրքերէն՝ Kura, վրացերէն՝ მტკვარი - Mtkvari, ազրպէյճաներէն՝ Kür, յունարէն՝ Κύρος)։ Գետը կը պատկանի Կասպից ծովու աւազանին։ Երկարութիւնը 1,515 քմ է։ Հայկական բարձրաւանդակին կը պատկանի անոր վերին հոսանքը։ Սկիզբ կ՛առնէ Հայկական լեռնաշխարհի Փոքր Կովկասի հարաւ հիւսիսային հրաբխային բարձրաւանդակէն՝ Մեծ Հայքի Տայք նահանգի Արծիան (Արսիան) եւ անոր շարունակութիւնը կազմող Մեծրանց (այժմ Սողանլուղ) լեռներէն, Կող (թրքերէն Göle) գաւառի Կրիակունք լեռնադաշտէն․ (այժմ՝ Թուրքիա)։ Կուրը կը հոսի դէպի արեւմուտք՝ Արտահան, ջրելով համանուն դաշտը, կը դառնայ դէպի հիւսիս՝ Ջաւախք եւ արեւելք՝ Վրաստան, ջրելով Թիֆլիսի դաշտը։ Հոսքը կը շարունակէ դէպի հարաւ-արեւելք՝ Ազրպէյճան։ Կասպից ծովը կը թափի Արաքսին միանալէն ետք։
Կուր | |
---|---|
թրք.՝ Kura վրաց.՝ მტკვარი Կաղապար:Լեզու az | |
Կուրը Վրաստանին մէջ | |
Բնութագիր | |
Երկայնք | 1 364 քմ |
Աւազանի մակերես | 188 հազար քմ2 |
Ջուրի ծախս | ≈575 մ3/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Հայկական լեռնաշխարհ |
· Կոորդինատներ | 40°50′01″N 42°49′12″E / 40.833554°N 42.820133°E |
Գետաբերան | Կասպից ծով |
· Բարձրութիւն | - 28 մ |
· Կոորդինատներ | 40°50′01″N 42°49′12″E / 40.833554°N 42.820133°E |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա Վրաստան Ազրպէյճան |
Գետը Ուիքիպահեստին մէջ |
Անոր հոսքը կը զսպուի երկու ամբարտակներով․ մէկը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսին մօտ եւ միւսը Ազրպէյճան մտնելուն պէս, ուր Մինկաչեւիրի (Mingachevir) արուեստական լիճը կը կազմէ։
Կովկասի շրջանը բնակուեցաւ հին ժամանակներէն։ Կուր գետին հովիտին շուրջ մարդոց հիմնական զբաղումը մօտ 4.500 տարիներէ ի վեր եղաւ հողագործութիւնը։ Պետութիւններ կազմուեցան, մշակոյթներ զարգացան․ սակայն ք․ա․ մօտաւորապէս 1․200 թ․ անոնց մեծ մասը քայքայուեցաւ բնական աղէտներու եւ բարբարոս ցեղերու ներխուժումներուն պատճառով։ Մարդու անսանձ շահագործումին իբր հետեւանք՝ անտառներու եւ առօտավայրերու հետզհետէ նուազումը, պատճառ դարձաւ ողողումներու թափին աճման․ այսպէս 20-րդ դարուն կէսէն գետի հոսանքին կառուցուեցան ջրամբարտակներ եւ ջրանցքներ, որոնք ալ աւելի նուազեցուցին անոր հոսքը եւ խորութիւնը։ Նաեւ ջուրը պղծուեցաւ Վրաստանի Թիֆլիս եւ Ռուստաւի քաղաքներուն ճարտարարուեստական գործարաններէն․ գետին մէջ կը թափէին մետաղներու տեսակներ՝ կոբալդ (cobalt), անագ (tin), նիքէլ (nickel) եւ կաղմիոն (cadmium)։ Ժամանակին՝ մինչեւ Թիֆլիս նաւարկելի գետը, դարձաւ դանդաղ ու ծանծաղ։
2002 թ, Հայաստանը, Վրաստանն ու Ազրպէյճանը համաձայնեցան բարելաւելու Կուր եւ Արաքս գետերուն աւազանը։
Ըստ աւանդութեան՝ Կուր գետի անունը դրած են հայ, վրացի եւ աղուան ժողովուրդները՝ ի նշան անոնց կուռ բարեկամութեան։
Ըստ Ստրաբոնի (Στράβων)՝ գետը անուանուեցաւ Կուր, ի պատիւ պարսից արքայ Կիւրոս Մեծին։
Վրացերէնով Mt'k'vari անունը (հին վրացերէնով՝ Mt'k'uari), կը նշանակէ հանգիստ ջուր։
Ստորեւ գետին հարկատուները անոր հոսքին շարքով․-
This article uses material from the Wikipedia Արեւմտահայերէն article Կուր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Արեւմտահայերէն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.