Ֆահրիյե Էվջեն Օզչիվիթ (թուրքերեն՝ Fahriye Evcen Özçivit, հունիսի 4, 1986(1986-06-04), Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի։
Ֆահրիյե Էվջեն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 4, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն՝ | Թուրքիա Գերմանիա |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
IMDb։ | ID 2274696 |
Ֆահրիյեն ծնվել է 1986 թվականի հունիսի 4-ին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Զոլինգեն քաղաքում, թուրքի և չերկեզի ընտանիքում, որոնք արտագաղթել են Սալոնիկից։ Ֆահրիյեի, ինչպես նաև Զոլինգենում բնակվող բոլոր թուրքերի համար մանկության տարիները անցել են դժվարին պայմաններում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆահրիյեն ընդունվել է Դյուսելդորֆի Հենրիխ Գեյինի անվան համալսարան, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիա։ Դյուսելդորֆում սովորելու ընթացքում 2005 թվականին, նա մոր հետ մեկնում է Ստամբուլ հանգստանալու, որտեղ անսպասելիորեն «Երբեք չմոռանաս» սերիալում ստանում է դեր։ Նկարահանումների ավարտից հետո Ֆահրիյեն որոշում է շարունակել դերասանուհու կարիերան և վերցնում է ակադեմիական արձակուրդ։
Շուտով նա ստանում է Նեջլիի դերը Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Տերևաթափ» վեպի ժամանակակից մշակմամբ նկարահանված ֆիլմում, որը նրան Թուրքիայում մեծ ճանաչում է բերում։ Դեռ չավարտելով աշխատանքը «Տերևաթափ» ֆիլմում, Ֆահրիյեն սերիալներում և ֆիլմերում ստանում է մի քանի դերեր, այդ թվում՝ և գլխավոր։ 2009 թվականի սկզբին Ֆահրիյեն պատմություն սովորելու համար ընդունվում է Բոսֆորի համալսարան, բայց «Տերևաթափ» սերիալի նկարահանումներով զբաղվածության պատճառով, նա հետաձգում է ուսումը մինչ նկարահանումների ավարտը։ Ֆահրիյեն 2014 թվականին ավարտել է Բոսֆորի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2013 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ցախսարեկ՝ երգող թռչնակ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Ապա հաջորդեց Մյուրվետի դերը՝ «Քուրթ Սեիթը և Շուրան» սերիալում։ 2014 թվականին Ֆահրիյեն «Սերը նման է քեզ» ֆիլմում ստացել է գլխավոր դերը, որտեղ նա խաղացել է Բուրակ Օզչիվիտի սիրելիի դերը, որը նախկինում խաղացել է «Ցախսարեկը երգեցիկ թռչուն է» սերիալում։ 2016-ին Ֆահրիյեն նկարահանվել է «Անսահման սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձավ հայտնի թուրք դերասան Մուրադ Իյլդիրիմը։
Տիրապետում է չորս լեզուների. իսպաներեն, գերմաներեն, անգլերեն և թուրքերեն։ Պատանի տարիքում զբաղվել է սպորտով, իսկ դպրոցական տարիներին բասկետբոլի թիմում եղել է պաշտպան։
2012 թվականից մինչև 2013 թվականը Ֆահրիյեն հանդիպել է «Դու իմ տունն ես» մելոդրամայում իր հետ նկարահանված Օզջան Դենիզի հետ։ Բաժանման պատճառ է հանդիսացել այն, որ դերասանը տարված է եղել 20-ամյա մոդել Բուսե Նարջիով։
2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ֆահրիյեն հանդիպում է Բուրակ Օզչիվիտի հետ։ 2017 թվականի հունիսի 29-ին Ստամբուլում կայացավ նրանց հարսանիքը։ Հարսանիքը տեղի ունեցավ Սաիդ Հալիմ Փաշա պատմական առանձնատանը, որը գտնվում է Բոսֆորի նեղուցի ափին։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ս | Երբեք չմոռանաս | թուրքերեն՝ Asla Unutma | Փինար |
2006 | ս | Տերևաթափ | Yaprak Dökümü | Նեջելա Տեկին |
2006 | ս | Կարոտ | Hasret | Սոնգյուլ |
2007 | ֆ | Երկինք | Cennet | Կիզ (աղջիկ) |
2008 | ֆ | Սիրո խավարում | Aşk Tutulması | Փինար |
2009 | ֆ | Էլվինը և բուրունդուկները 2 | Alvin ve Sincaplar 2 | թուրքական կրկնօրինակ |
2010 | ֆ | Թիմը՝ Ալլահի ճանապարհին | թուրքերեն՝ Takiye: Allah'ın Yolunda | Սևդե Աքսու |
2010 | ֆ | Սենյորա Էնրիկա | Sinyora Enrica ile İtalyan Olmak | սենյորա Էնրիկան երիտասարդ տարիքում |
2011 | ս | Խաբեբա գարունը | թուրքերեն՝ Yalancı Bahar | Զեյնեփ Քարաման |
2012 | ֆ | Դու իմ տունն ես | Evim Sensin | Լեյլա |
2012 | ս | Բաժանում | թուրքերեն՝ Veda: Esir Sehirde Bir Konak | Մեհփարե |
2013 | ս | Ցախսարեկը երգեցիկ թռչուն է (հեռուստասերիալ 2013 ) | Çalıkuşu | Ֆերիդե |
2014 | ս | Քուրտ Սեիտ և Շուրա | Kurt Seyit ve Şura | Մյուրվետ |
2015 | ֆ | Սերը նման է քեզ | թուրքերեն՝ Aşk Sana Benzer | Դենիս |
2017 | ֆ | Անսահման սեր | Sonsuz Aşk | Զեյնեփ |
2017 | ս | Մինչ մահ | Ölene Kadar | Սելվի (Վիլդան) |
2017 | ս | Ստրուկի գինը | Fiyat Esaret |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆահրիյե Էվջեն» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆահրիյե Էվջեն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.