Չեխոսլովակյան կորպուսի խռովություն, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Վոլգայի, Սիբիրի և Ուրալի երկրամասերում Չեխոսլովակյան կորպուսի զինված ապստամբությունը բոլշևիկյան ուժերի դեմ՝ 1918 թվականի մայիս-օգոստոս ամիսներին։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ռուսաստանում Չեխոսլովակիայի զորամասերը կազմավորվել էին առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) ժամանակ, ավստրո-հունգարական բանակի՝ ազգությամբ չեխ և սլովակ ռազմագերիներից, ինչպես նաև ռուսահպատակ չեխերից և սլովակներից։ 1917 թվականի հունիսին երկու հրաձգային դիվիզիայից կազմվել էր չեխոսլովակիայի կորպուսը, որը տեղադրվել էր Ուկրաինայում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, կորպուսի հրամանատարությունը չի սատարում խորհրդային պրոպագանդան և, կորպուսը ֆրանսիական բանակի մաս հայտարարելով, պահանջում է խորհրդային իշխանությունից այն ուղարկել Արևմտյան Եվրոպա։ 1918 թվականի մարտին կորպուսի հիմնական ուժերը հեռանում են Ուկրաինայից։ 1918 թվականի մարտի 26-ին խորհրդային կառավարությունը որոշում է ընդունում Չեխոսլովակիայի կորպուսի էվակուացիայի մասին (Վլադիվոստոկի վրայով), պայմանով, որ զենքի հիմնական մասը հանձնվեր տեղական սովետներին։ Կորպուսի հրամանատարությունը որոշեց չհնազանդվել և կոչ արեց զինվորներին Վլադիվոստոկ հասնել զենքի ուժով։ Մայիսի վերջին Չեխոսլովակիայի զորքերով (շուրջ 45 հազար մարդ) լեցուն էշելոնները ձգվեցին ամբողջ Միբիրյան երկաթուղով՝ մոտ 7000 կմ (Պենզայից՝ Վլադիվոստոկ)։ Մայիսի 25-ին ապստամբությունը բռնկվեց Մարիինսկում, 26-ին՝ Չելյաբինսկում, որից հետո ապստամբները, սպիտակգվարդիականների հետ, գրավեցին Նովոնիկոլաևսկը, Պենզան, Սիզրանը, Տոմսկը, Օմսկը, Սամարան, Կրասնոյարսկը, Ուֆան, Սիմբիրսկը, Եկատերինբուրգը, Կազանը։ 1918 թվականի հուլիսին Պովոլժիեում խորհրդային զորքերը միավորվեցին արևելյան ռազմաճակատի մեջ։ Օգոստոսին կասեցվեց չեխոսլովակիան և սպիտակգվարդիական զորամասերի առաջխաղացումը։ Սեպտեմբերին խորհրդային զորքերն անցան հակահարձակման, վերագրավեցին Կագանը, Սիմբիրսկը, Սամարան, Սիզրանը, Ուֆան, Չելյաբինսկը։ 1918 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին չեխոսլովակյան ուժերը հրաժարվեցին կռվել սպիտակգվարդիականների կողմում։ 1919 թվականի 2-րդ կեսին Կոլչակի զորքերի նահանջի հետ չեխոսլովակիայի զորքերը ևս նահանջեցին արևելք։ 1920 թվականի փետրվարի 7-ին կարմիր բանակի չեխոսլովակիայի կորպուսի հրամանատարությունը կնքեցին զինադադար, որը երաշխավորում էր կորպուսի Հեռավոր Արևելք հասնելը և էվակուացիան։ 1920 թվականի գարնանը չեխոսլովակիայի զորքերը կենտրոնացվեցին Վլադիվոստոկում և, այնուհետև, աստիճանաբար էվակուացվեցին Ռուսաստանից։ Չեխոսլովակյան ուժերի դեմ բոլշևիկյան ուժերի կազմում նշանակալի դերակատարում են ունեցել Գայը և Գուրգեն Ոսկանյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 710)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Չեխոսլովակյան կորպուսի ապստամբություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.