Նահանջ տարի, այն տարին է, որը պարունակում է ավել օր, շաբաթ կամ ամիս, որ պահպանի օրացույցային տարին։ Փետրվար ամիսն ունի 29 օր նահանջ տարիներին, ոչ թե՝ 28: Նահանջ տարին կրկնվում է չորս տարին մեկ։
Ըստ Գրիգորյան օրացույցի՝ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 (հուլյան տարուց 10.8 րոպե պակաս) և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի։ Այդ նպատակով Հռոմի պապ Գրիգորիոս XIII-ը 1582 թվականին իրականացրեց ռեֆորմ։ Ըստ այդ ռեֆորմի, ամեն 400 տարվա մեջ ոչ թե 100 նահանջ տարի է լինում, այլ 97։ Որոշվեց, որ յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այդուհետ չի համարվում նահանջ տարի։
Նախկինի նման, նահանջ տարին բաժանվում է 4-ի, բայց բացառություն է արվում այն տարիների համար, որոնք 100-ի բաժանվող են։ Այդ տարիները նահանջ տարի են միայն, եթե նաև բաժանվում են 400-ի։ Նահանջ տարում ավելանում է լրացուցիչ օր՝ փետրվարի 29-ը։
Այսպիսով, նահանջ տարիներ չեն եղել 1700, 1800 և 1900 թվականները, իսկ 1600 և 2000 թվականները նահանջ տարիներ են։ Նահանջ տարիներ չեն լինելու նաև 2100, 2200 և 2300 թվականները։
2024 թվականը նահանջ տարի է, նահանջ տարի է նաև 2012, 2016,2020,2028,2032 թվականները և այլն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահանջ տարի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Նահանջ տարի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.