Յություբի Կոճակներ

ՅուԹյուբի կոճակներ (անգլ.՝ YouTube Play Button), մրցանակներ, որոնք շնորհվում են ՅուԹյուբ կայքի կողմից այն ալիքների հեղինակներին, որոնք հասել են բաժանորդների որոշակի քանակի։ Կոճակները պետք չէ շփոթել «YouTube Awards»-ի մրցանակների հետ, որոնք տրվում են լավագույն հոլովակների համար։ Պաշտոնապես գոյություն ունի մրցանակների վեց տեսակ։

Պատմություն

VidCon 2012 ամենամյա համաժողովի ժամանակ ՅուԹյուբի գործադիր տնօրեն Թիմ Շեյը ներկայացրել է «ՅուԹյուբի ոսկե կոճակը», որպես մրցանակ այն մարդկանց, որոնք հավաքել են 1 000 000 բաժանորդ։ Այդ ժամանակ պարգևատրվել է 78 ալիք, ինչպես նաև Թիմն հայտարարել է «ՅուԹյուբի արծաթե կոճակի» մասին, որը տրվել է 100 000 բաժանորդ ունեցող ալիքներին։ Բացի այդ, նրանք ստանում են նաև 500 դոլար նվեր քարտ և թվային հայելային ֆոտոխցիկ։

VidCon 2015-ի ժամանակ ՅուԹյուբի արտադրանքի կառավարման փոխնախագահ Մեթյու Գլոցբախն հայտարարել է «ՅուԹյուբի ադամանդե կոճակի» մասին։ Այն նախատեսված է 10 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Այդ ժամանակ պարգևատրում են ստացել 35 ալիք։ Ըստ 2020 թվականի փետրվարի տվյալների, այս կոճակն ունեն 566 ալիք։

2019 թվականին Բիլլի Այլիշի «Bad Guy» երգի տեսահոլովակի մեկնաբանություններ բաժնում SethEverman բաժանորդը մեկնաբանություն է թողել, որը կես տարվա ընթացքում հավաքել է ավելի քան մեկ միլիոն հավանում։ Այս առիթով ՅուԹյուբի թիմը որոշել է կոճակ ուղարկել` որպես ամենաշատ հավանում ունեցող մեկնաբանություն։ Ներկա պահին SethEverman-ի մեկնաբանությունն ավելի քան 2,6 միլիոն հավանում ունի։

Մրցանակի մասին

Մրցանակները տարբեր չափսեր ունեն` ինչքան շատ է ՅուԹյուբում բաժանորդների քանակը, այնքան մեծ է կոճակը։

Ներկա պահին գոյություն ունի հինգ ՅուԹյուբ կոճակ և 6 մրցանակ`

Յություբի Կոճակներ  Արծաթե կոճակ` 100 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Պատրաստված է նիկելային պղնձից։ Մինչ 2018 թվականն պատրաստվել է մետաղյա շրջանակի մեջ։ Կոճակի նոր տարբերակում շրջանակ չկա։

Յություբի Կոճակներ  Ոսկե կոճակ` 1 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Պատրաստված է ոսկե արույրից։ Մինչ 2018 թվականն պատրաստվել է մետաղյա շրջանակի մեջ։ Կոճակի նոր տարբերակում շրջանակ չկա։

Յություբի Կոճակներ  Ադամանդե կոճակ` 10 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ Պատրաստված է արծաթե ներդիրի մեջ բյուրեղի կտորից` ՅուԹյուբի եռանկյունի նվագարկման կոճակի տեսքով։

Յություբի Կոճակներ  Սուտակե կոճակ` 50 000 000 բաժանորդ ունեցող ալիքների համար։ 2016 թվականի դեկտեմբերին բլոգեր PewDiePie-ն ստացել է կոճակն իր ալիքի լոգոյի տեսքով 50 000 000 հետևորդների համար։ Այս կոճակի հետ տրվել են նաև փոքր կոճակներ այն բաժանորդներին, որոնք բոլորից վաղ են բաժանորդագրվել և ակտիվ են մնացել։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հայտարարվել է, որ 50 000 000 բաժանորդի հասած երկրորդ ալիքը` «T-Series»-ը ստացել է ՅուԹյուբի պատմության մեջ երկրորդ սուտակե կոճակը, որը առաջինից տարբերվում է ձևով և գույնով։ Ինչպես նաև 2019 թվականի փետրվարի 22-ին 50 000 000 հետևորդների է հասել «5-Minute Crafts» ալիքը։ Հետագայում, 50 000 000 հետևորդների հասել են ևս ինը ալիքներ` «Cocomelon»-ը, «SET India»-ն և «Canal KondZilla»-ն 2019 թվականի հունիսն, «WWE»-ն 2019 թվականի օգոստոսին, «Justin Bieber»-ը և «Zee Music Company»-ն 2020 թվականի փետրվարին, «Dude Perfect»-ը, «Like Nastya»-ն և «Kids Diana Show»-ն 2020 թվականի մարտին։

Յություբի Կոճակներ  Կարմիր ադամանդե կոճակ` 100 միլիոն բաժանորդ ունեցող ալիքների համար։ 2019 թվականի մայիսի 29-ին 100 միլիոն հետևորդի է հասել «T-Series» ալիքը, իսկ նույն թվականի օգոստոսի 26-ին PewDiePie-ը։ Վերջինս իր ալիքում հրապարակել է հոլովակ, որտեղ բացում է կոճակը, որը դիզայնով նման է ադամանդե կոճակին, սակայն ներսում կարմիր ադամանդե եռանկյուն է և այն ուղարկվել է ՅուԹյուբի լոգոյով ճամպրուկի մեջ։

Պատկեր:Вид награды .png
Մրցանակի տեսքը

Ամենաշատ հավանումն ունեցող մեկնաբանություն մրցանակ։ Այն ստացել է «SethEverman» բաժանորդը Բիլլի Այլիշի «Bad Guy» երգի տեսահոլովակում մեկնաբանություն թողնելու համար, որը կես տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն հավանում է հավաքել։ Մրցանակը տրվել է ստորագրության տեսքով ("Present to Seth Everman, Youtube Comment Surpassed "i'm the bald guy" on Billie Eilish "Bad guy")` մետաղական ֆոնի վրա, շրջանակի մեջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Յություբի Կոճակներ ՊատմությունՅություբի Կոճակներ Մրցանակի մասինՅություբի Կոճակներ ԾանոթագրություններՅություբի Կոճակներ Արտաքին հղումներՅություբի ԿոճակներԱնգլերենՅուԹյուբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵգիպտոզավրԷլեկտրական հոսանքՄոլորակՀրայր ԴժոխքՍտենտավորումԲայԱրագածոտնի մարզԱրագիլներԿաուչուկներՑրված սկլերոզԲուրգ (երկրաչափություն)Հայկյան տոմարԴՆԹՀաղարծնի վանքՀայկական ճարտարապետությունԳլխուղեղԲառակապակցությունԼիբանանՄարո ՄարգարյանԼուսինՀայաստանի ձկների ցանկԱրյունահոսությունԲելգիաՋոդի ՖոսթերԴաշտանային ցիկլԱրենիի քարանձավՄարդու խորիոնային գոնադոտրոպինԵրկիրՐաֆֆիՀին աստվածներ (դրամա)Զինվորական կոչումներԾաղկազարդԱղիների բորբոքային հիվանդությունԿրիշտիանու ՌոնալդուԿասկադ համալիրՀայկական ֆիլմերի ցանկՀելիկոբակտեր պիլորի վարակԿռունկներՄանուշակԴանթեական առասպելՇրջակա միջավայրԼիտվաԱնդրանիկ ՕզանյանԺենգյալով հացՎանաձորՓայծաղԴերբայական դարձվածՍահմանական եղանակՀեշտոցային արտադրությունԵրաժշտական գործիքներԳեղամ ՍարյանԱլեքսանդր ՄակեդոնացիԵղիշե ՉարենցԳործակալ 044Հարրի Փոթեր (վիպաշար)Էրեկտիլ դիսֆունկցիաԱշխարհի բնակչությունՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՏավուշի մարզՋոնի ԴեփՄԻԱՎ/ՁԻԱՀՂազախստանԱտոմՍուրբ շաբաթԼուիզիանաՄիզուղիների ինֆեկցիաներԱնանուխԱստվածՈրոնողական ռոբոտՕդի ջերմաստիճանՖեյսբուքՌուսական կայսրությունՄակերեսՆշիկաբորբՍրտի կծկումների հաճախականությունՉինական մեծ պարիսպՄարտի 28Հուդայականություն🡆 More