Անձնանուն Մեսրոպ: անձնանուն

Մեսրոպ, տղամարդու հայկական անձնանուն է։ Տարածված է Մեսրոպյան ազգանունը։ Տոնացույցում Մեսրոպ Մաշտոցի անունը հիշատակվում է 3 շարժական տոներում։

Մեսրոպ
Մեսրոպ
Տեսակարական անձնանուն
Ծագում
Ծագման շրջանՄեծ Հայք Մեծ Հայք
Ծագման լեզուհայերեն
Ծագումկապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Մեսրոպ» սկսվող էջեր

Ծագում

Մաղաքիա Օրմանյանի ուսումնասիրությունը

Շատ ուսումնասիրողներ կապում են Մեսրոպ անվան ծագումը Մեսրոպ Մաշտոցի հետ։ Կ. Պոլսի հայոց պատրիարք (1896–1918 թթ.) Մաղաքիա Օրմանյանը իր «Ազգապատում» աշխատության մեջ գրում է, որ Մաշտոցի կրած Մեսրոպ անունը պատմության մեջ նախընթաց չունի, շատ մասնագետներ ստուգաբանում են այս անունը Մար Սերոբ կամ Տեր Սերոբե (Տէր Սերոբէ)։ Եկեղեցական ձեռագրերի մեջ անունը փոփոխություններ է կրել և այդ պատճառով հանդիպվում են Մեսրոբ, Մեսրովբ, Մեսրովպ, Մեսոփ և այլ ձևերով։

Վահան Սարգսյանի ուսումնասիրությունը

Համաձայն լեզվաբան, ԵՊՀ Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Վահան Սարգսյանի Մեսրոպ անունը (ինչպես նաև Մաշտոց ազգանունը) նման չէ հայկական որևէ անվան։ Հնչյունական, լեզվաբանական չափանիշներով նա պարզել է, թե հնում այդ բառերը ինչ կառուցվածք պետք է ունենային, որ ընդունեին Մեսրոպ Մաշտոց ձևերը։ Նրա կարծիքով, Մեսրոպ անունը ծագում է Մեծ Սերվբե կազմությունից։ Մաշտոց բառը ծագումը է «մարդոց» բառից, որը նշանակում է «մարդկանց», այսինքն «Մեծ Սերվբե Մարդոց»։ Նա եզրակացնում է, որ Մեսրոպ Մաշտոց անունը ծածկագիր է, որը դարձել է Մեսրովբե Մաշտոց։

Այլ կարծիքներ

Հայ պատմաբան, փիլիսոփա, լեզվաբան Մատաթիա Գարագաշյանը կարծում է, որ Մեսրոպ անունը առաջացել է պարսկերեն «գրագիր», «քարտուղար» նշանակող «մյուշրիֆ» բառից։ Բ. Սարգսյանի կապում է անվան ծագամուը սիրիերեն «Մար-Սիովպ»-ին։ Գրիգոր Խալաթյանցը այդ ստուգաբանումները անընդունելի է համարում և տալիս է Մաշտոց անվան այլ բացատորւթյուն։ Հայերենում կա «մաշտել» բառը, որը նշանակում է « ճաղատանալ», հետևաբար «մաշտ» արմատը «ոց» մասնիկով («մաշտ+ոց»), նրա կարծիքով, նշանակում է «անմազ»։ Այլ կերպ է հասկանում «մաշտել» բառը Ստեփան Մալխասյանցը։ Նրա կարծիքով, այս անունը ծագում է «խուզել» բայից, իսկ «մաշտոցը» սարք է, որով խուզում են (մկրատի կամ ածելու նման)։ Նիկողայոս Ադոնցը պնդում է, որ «Մաշտոցը» ծագում է իրանական mazd-ак անունից հայկական թաղաքշական մասնիկի ավելացումով։ Կան նաև Մեսրոպ անվան ծագման բազմաթիվ այլ տեսակետներ։

Կորյունի աշխատանքներում հիմնականում օգտագործվում է Մաշտոց անվանաձևը, և միայն վերնագրում է օգտագործված Մեսրովպ կամ Մեսրոպ անունը։ Մովսես Խորենացու մոտ հաջորդաբար օգտագործվում է Մեսրոպ (Մեսրովպ) անունը և միայն մեկ դեպքում Մաշտոց։ Անհատ հույն հեղինակի մոտ այս անունը հիշատակվում է որպես «Μεστίζη» և «Μεστή(ν)τζη»։

Հայտնի անվանակիրներ

Տես նաև

Գրականություն

Ծանոթագրություններ

Tags:

Անձնանուն Մեսրոպ ԾագումԱնձնանուն Մեսրոպ Հայտնի անվանակիրներԱնձնանուն Մեսրոպ Տես նաևԱնձնանուն Մեսրոպ ԳրականությունԱնձնանուն Մեսրոպ ԾանոթագրություններԱնձնանուն ՄեսրոպՄեսրոպյան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկական պետականությունների ղեկավարների ցանկԿիրանց (Տավուշի մարզ)Տորք ԱնգեղՆյութափոխանակությունԽոնարհումՇիկացման լամպՈւղղանկյուն եռանկյունԵղջերուՄիքայել ԱլիմյանՊարզ թիվԴանիել ՎարուժանԳենետիկ հիվանդություններԱննա ՀակոբյանՌուսական կայսրությունԲջջային հեռախոսՌոբերտ ՖիշերՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՄակերեսՄարդու առնանդամՔարերի սիմֆոնիաՄեղրՀակահիստամինային դեղերԶվարթնոցի տաճարՄատենադարանՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Վինսենթ վան ԳոգԱտոպիկ մաշկաբորբԲանաստեղծական կայուն ձևերՀամացանցԹթվածինՄեսրոպ ՄաշտոցԱլեքսանդր ՄակեդոնացիԵլակՍամվել (վեպ)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ԵրազահանՕքեյՀնդկաստանի մշակույթԱվստրալիաԴանթեական առասպելՍևանի իշխանԱրարատՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայկ նահապետԱմերիկայի հայտնագործումԵրիկամԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԿալցիումԿիպրոսՂազախստանՄԻԱՎԱլյումինԵվրոպաՀայկական առածներ և ասացվածքներԽատուտիկ սովորականԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀայաստանի դրոշԵվրասիաՍուրբ Յոթ ՎերքԱղբյուր ՍերոբՀամո ՍահյանԲառակապակցությունԽոսքի մասերՔրոմոսոմՍտրեպտոկոկային ֆարինգիտԿունիլինգուսՊարզ նախադասությունՓայծաղԱծանցՆաիրի ԶարյանՄոմիկՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքSWOT վերլուծությունՄԻԱՎ/ՁԻԱՀ🡆 More