Մենինգոկոկային Վարակ: մարդու հիվանդություն

Մենինգոկոկային վարակը ներառում է բոլոր ինֆեկցիաները, որոնք առաջացնում է Neisseria meningitidis-ը (հայտնի է նաև որպես մենինգոկոկ)։ Չբուժելու դեպքում այն բավականին բարձր մահացության ցուցանիշ ունի, սակայն կարելի է կանխարգելել պատվաստման միջոցով։ Չնայած որ այն առավել հայտնի է որպես մենինգիտի հարուցիչ, կարող է առաջացնել նաև սեպսիս, որն ավելի վնասակար և վտանգավոր վիճակ է։ Հիվանդագին վիճակի, մահվան և հաշմանդամության հիմնական պատճառը զարգացած և զարգացող երկրներում մենինգիտը և մենինգոկոկցեմիան են։

Մենինգոկոկային վարակ
Մենինգոկոկային Վարակ: Տիպեր, Նշաններ և ախտանշաններ, Ախտածագում
Տեսակվարակիչ հիվանդություն
ՊատճառN. meningitidis?
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններտենդ, կոկորդի ցավ, գլխացավ, Պապուլա, Սեպտիկ շոկ, մենինգիտ և մենինգիզմի նշաններ
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունֆիզիկալ զննում, մանրէաբանական կուլտուրա և Պոլիմերազային շղթայական ռեակցիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9036.9, 036.2 և 036
ՀՄԴ-10A39 և A39.2
Մենինգոկոկային Վարակ: Տիպեր, Նշաններ և ախտանշաններ, Ախտածագում Meningococcal infections Վիքիպահեստում

ԱՄՆ-ում բակտերիալ մենինգիտի տարեկան մոտավորապես 2,600 դեպք է նկարագրվում և միջինում 333,000 դեպք՝ զարգացող երկրներում։ Մահացությունը կազմում է 20-30%։ Էնդեմիկ մենինգոկոկային վարակի հաճախականությունը վերջին 13 տարիների ընթացքում 1-5 դեպք է 100,000 բնակչի հաշվով զարգացած, և 10-25 դեպք 100,000 բնակչի հաշվով զարգացող երկրներում։ Համաճարակների ընթացքում մենինգոկոկային վարակով հիվանդացությունը հասնում է մինչև 100 դեպք 100,000-ի հաշվով։ Մենինգոկոկային վակցինաները կտրուկ նվազեցրել են հիվանդացությունը զարգացած երկրներում։

Հիվանդության պաթոգենեզը ամբողջոթյամբ հայտնի չէ։ Neisseria meningitidis-ի շտամները բնակչության մեծ մասի մոտ բնակվում են առանց վնաս հասցնելու, սակայն մարդկանց շատ փոքր տոկոսի դեպքում կարող են անցնել արյան շրջանառություն, տարածվելով ամբողջ օրգանիզմում և հատկապես վերջույթներում և գլխուղեղում՝ լուրջ հիվանդություններ հարուցելով։ Վերջին տարիներին փորձագետները ինտենսիվ աշխատանքներ են տանում հասկանալու համար մենինգոկոկային վարակի յուրահատուկ ասպեկտները և դրա փոխազդեցությունը տիրոջ հետ։ Սակայն բուժման առավել արդյունավետ մեթոդների և պատվաստանյութի մշակումը կապված կլինի տարբեր ոլորտների աշխատակիցների ներդրած ջանքերի հետ։

Չնայած մենինգոկոկային վարակը վարակիչ չէ, ինչպես սովորական հարբուխը (որը փոխանցվում է պատահական շփման միջոցով), սակայն այն կարող է փոխանցվել թքի միջոցով, ինչպես նաև հիվանդի հետ երկարատև շփվելուց։

Տիպեր

Մենինգոկոկցեմիա

Մենինգոկոկցեմիան, ինչպես շատ այլ գրամ բացասական հարուցիչներով պայմանավորված արյան վարակներ, կարող է առաջացնել տարածուն ներանոթային մակարդում (ՏՆՄ), որը արյան անտեղի մակարդումն է արյունատար անոթներում։ ՏՆՄ կարող է առաջացնել հյուսվածքների իշեմիկ վնասում՝ սնուցող անոթների թրոմբով խցանման արդյունքում և արյունազեղումներ՝ մակարդման գործոնների բացակայության պատճառով։ Մաշկում առաջացած փոքրիկ արյունազեղումները կոչվում են պետեխիաներ, որոնք ունեն աստղաձև տեսք։ Սա կապված է թույների(տոքսինների) բարձր մակարդակով արյունատար անոթներում։ Ցանը կարող է զարգանալ նաև արյան՝ անոթներից դուրս գալու պատճառով մաշկի տակ, որը կբերի կարմիր կամ շագանակագույն հետքերի առաջացմանը ներարկումների տեղերում, որոնք կարող են վերածվել պուրպուրային ցանավորման։ Մենինգոկոկային վարակը կարող է հաստատվել առարկայական ապակու թեսթի միջոցով, որի դեպքում ապակուն սեղմելիս ցանը չի անհետանում։

Մենինգիտ

Մենինգոկոկային մենինգիտը բակտերիալ մենինգիտի տարատեսակ է։ Մենինգիտը հիվանդություն է, որի պատճառը ուղեղը և ողնուղեղը շրջափակող մենինգեալ թաղանթների գրգռումն ու բորբոքումն են։ Մենինգոկոկային վարակի դեպքում դա առաջանում է բակտերիայի՝ ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ անցնելու և ամբողջ կենտրոնական նյարդային համակարգում շրջանառելու հետևանքով։ Սահարայից հարավ ընկած Աֆրիկան, Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, Արևմտյան Եվրոպան, Միացյալ Թագավորությունը և Իռլանդիան դեռևս շատ խոչընդոտների են հանդիպում այս հիվանդության դեմ պայքարում։

Այլ տիպեր

Ինչպես ցանկացած այլ գրամ բացասական բակտերիա, N. meningitidis-ը ևս կարող է ախտահարել բազմաթիվ տեղամասեր։

Մենինգոկոկային թոքաբորբը կարող է առաջանալ գրիպի պանդեմիայի ժամանակ, ինչպես նաև ռազմական ճամբարներում։ Սա բազմաբլթային, արագ զարգացող թոքաբորբ է, որը երբեմն ուղեկցվում է սեպտիկ շոկով։ Ժամանակին բուժվելու դեպքում ելքը գերազանց է։ Այլընտրանքային տարբերակ է դեքսամետազոնը՝ վանկոմիցինի և մերոպենեմի հետ զուգակցված։Պերիկարդիտը կարող է զարգանալ և՛ որպես սեպտիկ պերիկարդիտ՝ անբարենպաստ ելքով, և՛ որպես ռեակտիվ պերիկարդիտ՝ մենինգիտից և սեպտիցեմիայից հետո։

Նշաններ և ախտանշաններ

Մենինգիտ

Մենինգոկոկային մենինգիտով հիվանդներին սովորաբար բնորոշ է բարձ ջերմությունը, ծոծրակային ռիգիդությունը (փայտացած պարանոց), Կեռնիգի ախտանիշը, ուժեղ գլխացավը, փսխումը, պուրպուրան, ֆոտոֆոբիան և երբեմն նաև դողը, հոգեկան վիճակի խանգարումը կամ հիվանդության գրոհները։ Փորլուծությունն ու շնչառական ախտանիշները քիչ են հանդիպում։ Պետեխիաները հաճախ են հանդիպում, բայց ոչ միշտ, այդ պատճառով նրանց բացակայությունը չպետք է բացառի հիվանդության առկայությունը։ Մենինգոկոկային մենինգիտի ախտանշաններով հիվանդները պետք է ստանան ներերակային հակաբիոտիկներ մինչև գոտկային պունկցիայի արդյունքները, քանի որ բուժման հետաձգումը վատացնում է հիվանդության ելքը։

Մենինգոկոկցեմիա

Մենինգոկոկցեմիայի ախտանշանները սկզբում նման են գրիպին։ Որպես կանոն առաջին ախտանիշը ներառում է տենդը, փսխումը, մկանացավը, գլխացավը, հոդացավը, դողը, փորլուծությունը, պարանոցի ռիգիդությունը և ընդհանուր թուլությունը։ Ավելի ուշ ախտանիշներից են սեպտիկ շոկը, պուրպուրան, հիպոտենզիան, ցիանոզը, պետեխիան, տագնապը և բազմաօրգանային դիսֆունկցիան։ Սուր շնչառական դիսթրես համախտանիշը և հոգեկակն վիճակի փոփոխությունը ևս կարող են հանդիպել։ Պետեխիալ ցանավորումը լինում է աստղաձև։

Ախտածագում

Մենինգոկոկային ինֆեկցիան առաջացնում է կյանքի համար վտանգավոր մենինգիտ և սեպսիս։ Մենինգիտի դեպքում բակտերիաները ախտահարում են գլխուղեղի և գանգի միջև տեղակայված թաղանթը, որը կոչվում է ուղեղաթաղանթ։ Վարակված հեղուկը ուղեղապատյաններից անցնում է ողնուղեղին, առաջացնելով պարանոցի ռիգիդություն, տենդ և ցան։ Ուղեղապատյանները (իսկ երբեմն նաև ուղեղը) սկսում են այտուցվել, ինչը ազդում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա։

Նույնիսկ հակաբիոտիկների կիրառման պարագայում մենինգոկոկային մենինգիտ ունեցող մոտավորապես 10 հիվանդից 1-ը մահանում է, նույնքանն էլ կորցնում են վերջույթը կամ լսողությունը կամ էլ տառապում են մշտապես առաջացող ուղեղի վնասումից։ Սեպսիսային վարակը ավելի մահացու է և բերում է արյան վարակման, որն անվանվում է մենինգոկոկային սպսիս, որն ախտահարում է ամբողջ օրգանիզմը։ Այս պարագայում բակտերիալ թույները կարող են վնասել արյունատար անոթները, ինչպես նաև արգելակել կենսական օրգաններ։ Մի քանի ժամում հիվանդի վիճակը կարող է թվացյալ առողջից վերածվել մահացու հիվանդի։

N. meningitidis -ը պատված է արտաքին լորձային թաղանթով, որը պարունակում է հիվանդությունը հարուցող էնդոտոքսինը։ Չնայած որ շատ բակտերիաներ ունեն էնդոտոքսին, մենինգոկոկային բակտերիան արտադրում է նորմայից 100-ից 1000 անգամ ավելի շատ (հետևաբար ավելի լետալ) էնդոտոքսին։ Քանի որ բակտերիաները բազմանում և տեղափոխվում են արյան հունում, նրանք ավելի խտացված թույն են արտազատում։ Էնդոտոքսինն անմիջականորեն ազդում է սրտամկանի վրա, իջեցնելով նրա պոմպային հատկությունը, ինչպես նաև սեղմում է ամբողջ օրգանիզմի արյունատար անոթները։ Քանի որ որոշ արյունատար անոթներ սկսում են արյունահոսել, խոշոր օրգանները, ինչպիսիք են օրինակ թոքերն ու երիկամները, վնասվում են։

Մենինգոկոկային վարակով հիվանդները բուժվում են հակաբիոտիկների բարձր դեղաչափերով։ Համակարգային հակաբիոտիկները, անցնելով շրջանառու արյան հուն, կայծակնորեն սպանում են բակտերիաներին, սակայն նրանց ոչնչացումից ավելի շատ թույներ են արտազատվում։ Այդ թույները վնասազերծելու համար օրգանիզմից պահանջվում է մի քանի օր, հեղուկներով և հակաբիոտիկներով բուժման հետ։

Կանխարգելում

Ամենաարդյունավետ կանխարգելման եղանակը N. meningitidis-ի դեմ պատվաստումն է։ Տարբեր երկրներում տարածված են հարուցչի տարբեր շտամներ, այդ պատճառով էլ նրանք տարբեր պատվաստանյութեր են օգտագործում։ Գոյություն ունի 12 շճախումբ (շտամ), որից 6-ը՝ A, B, C, X, Y և W135-ը կարող են լուրջ էպիդեմիաների պատճառ դառնալ և պատասխանատու են վարակի գրեթե բոլոր դեպքերի համար։ Ներկայումս պատվաստանյութեր կան բոլոր 6 շտամների համար, այդ թվում նաև նորագույն պատվաստանյութը B շճախմբի համար։ Առաջին պատվաստանյութը B շճախմբի հարուցած հիվանդության դեմ էր, որն ընդունվեց Եվրոպական հանձնաժողովի կողմից 2013թվականի հունվարի 22-ին։ Պատվաստանյութը արտադրվում է Նովարտիս կազմակերպության կողմից Բեքսերո ֆիրմային անվամբ։ Բեքսերոն կիրառելի է բոլոր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 ամսականից։

Ամենահաճախ կիրառվող պատվաստանյութերն են Մենվեո պատվաստանյութը Նովարտիսից, Մենակտրա և Մենոմյուն պատվաստանյութերը Սանոֆի Ավենտիսից, Մենսեվաքսը ԳլաքսոՍմիթՔլայնից և NmVac4-A/C/Y/W-135-ը (լիցենզավորված չէ Միացյալ Թագավորությունում) JN-Միջազգային Բժշկական Կազմակերպությունից։ Պատվաստումները ապահովում են նշանակալի պաշտպանություն 3-55-ից (սովորաբար դա Մենոմյունը, Մենսեվաքսը and NmVac-4 պոլիսախարիդային պատվաստանյութերն են) մինչև ավելի քան 8 տարի (կոնյուգացված պատվաստանյութ Մենակտրա)։

Վակցինացիա

Հիմնական մենինգոկոկային վակցինա

«Մենինգոկոկային վակցինա» ծրագիր

Երեխաներ

2-10 տարեկան երեխաները, ովքեր գտնվում են մենինգոկոկային վարակի բարձր ռիսկի խմբում, ինչպես օրինակ նրանք, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, ճանապարհորդում կամ բնակվում են հիպերէնդեմիկ կամ էպիդեմիկ երկրներում պետք է առաջնահերթ պատվաստվեն։ Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատված չէ 2 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար, այնուամենայնիվ չկոնյուգացված պատվաստանյութի տարբերակը պետք է նկատի ունենալ։

Դեռահասներ

Մենինգոկոկային A, C, Y և W-135 վարակների դեմ առաջնային իմունիզացիան խորհուրդ է տրվում բոլոր 11-12 տարեկան դեռահասներին և 15-ից բարձր տարիքի չպատվաստվածներին։ Կոնյուգացված վակցինան համարվում է նախընտրելի տարբերակ 11-ից բարձր տարիքի դեռահասների համար, այնուամենայնիվ պոլիսախարիդային պատվաստանյութը ընդունված այլընտրանք է, եթե առաջին տարբերակը հասանելի չէ։

Մեծահասակներ

Մենինգիտային A, C, Y և W-135 վարակների դեմ պատվաստվելը խորհուրդ է տրվում ուսանողներին, ովքեր պատրաստվում են ապրել հանրակացարաններում, չնայած որ 18-24 տարեկան ուսանողների վարակվելու ռիսկը չի տարբերվում բնակչության նույն տարիքի մնացած մասից։

Սահմանված կարգով առաջնային իմունիզացիան խորհուրդ է տրվում հատկապես այն մեծահասակներին, ովքեր ապրում են էնդեմիկ երկրներում կամ պլանավորում են ճանապարհորդել այդպիսի երկրներ։ Չնայած որ կոնյուգացված վակցինան համարվում է նախընտրելի տարբերակ 55 և ավելի ցածր տարիքի մարդկանց համար, այնուամենայնիվ պոլիսախարիդային պատվաստանյութերը ընդունված այլընտրանք են, եթե առաջին տարբերակը հասանելի չէ։ Քանի որ կոնյուգացված պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը 55-ից բարձր մեծահասակների մոտ հաստատված չէ, պոլիսախարիդային վակցինան պետք է օգտագործվի որպես առաջնային իմունիզացիայի միջոց այս խմբի համար։

Բուժանձնակազմ

Առողջապահության ոլորտի մարդիկ պետք է ստանան կանոնավոր իմունիզացիա մենինգոկոկային հիվանդության դեմ լաբորատոր անձնակազմի համար, ովքեր պարբերաբար ենթարկվում են N. meningitidis- ի մեկուսացման։ Լաբորատորիայի անձնակազմը և բուժանձնակազմը գտնվում են բարձր ռիսկի խմբում N. meningitides -ով կամ հիվանդներից մենինգոկոկային վարակով վարակվելու հավանականությամբ։ Հիվանդանոցային ինֆեկցիաների վերահսկման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեի (HICPAC) առաջարկությունները, որոնք վերաբերում են առողջապահական աշխատողների պատվաստմանը, որ առողջապահական անձնակազմի կանոնավոր պատվաստումներ իրականացվեն, խորհուրդ է տրվում 11-55 տարեկան ցանկացած անհատ, ով ցանկանում է նվազեցնել մենինգոկոկային հիվանդության ռիսկը, կարող է ստանալ մենինգիտ A, C, Y և W-135 պատվաստանյութեր։ Որոշակի պայմաններում, եթե չպատվաստված բուժաշխատողները չեն կարող պատվաստվել, և ովքեր ունեն ինտենսիվ շփում վարակված հիվանդների բերան-ըմպանային սեկրետների հետ և ովքեր չեն օգտագործում պատշաճ կանխարգելիչ միջոցներ, պետք է ստանան հակաինֆեկցիոն պրոֆիլակտիկա՝ մենինգոկոկային վարակի դեմ (օրինակ ներքին ընդունման ռիֆամպիցինի 2-օրյա ռեժիմ, ցեֆտրիաքսոնի մեկ դոզան կամ ցիպրոֆլոկսացինի մեկ դոզան)։

ԱՄՆ-ի զինակոչիկներ

Քանի որ ԱՄՆ-ի զինակոչիկների շրջանում վարակվելու ռիսկը բարձր է, նրանք բոլորը ստանում են առաջնային իմունիզացիա։

Ճանապարհորդողներ

Մենինգոկոկային վարակի դեմ չպատվաստվելը խոչընդոտ չի հանդիսանում որևէ երկիր մունք գործելու համար, ի տարբերություն դեղին տենդի։ Միայն Սաուդյան Արաբիան է պահանջում, որ ճանապարհորդները, որոնք եկել էին իրենց երկիր՝ Հաջիին և Ումրային ամենամյա ուխտագնացություն կատարելու, ունենային մենինգոկոկային վարակի դեմ պատվաստվածության վկայական այնտեղ մեկնելուց 10 օրից մինչև 3 տարի վաղեմության։

Էնդեմիկ շրջանների բնակիչներն ու այնտեղ ճանապարհորդողները պետք է ստանան առաջնային իմունիզացիա հիվանդության դեմ։

ՄԻԱՎ վարակակիրներ

ՄԻԱՎ վարակակիրները գտնվում են բավականին բարձր ռիսկի խմբում և նրանք, ովքեր ցանկանում են իջեցնել իրենց վարակվելու հավանականությունը, կարող են առաջնային իմունիզացիա ստանալ մենինգոկոկային վարակի դեմ։ Թեկուզև մինչ օրս ՄԻԱՎ վարակակիրների համար մենինգիտ A, C, Y and W-135-ի դեմ վակցինաների արդյունավետությունը գնահատված չէ, 11-55 տարեկան վարակակիրները կարող են ստանալ կոնյուգացված վակցինա։ Պատվաստումը ՄԻԱՎ վարակակիրների մոտ չի հանգեցնում CD4+ T-բջիջների քանակի նվազմանը կամ վիրուսային ծանրաբեռնվածությանը, և չկան տվյալներ առ այն, որ վակցինացիան բացասաբար է ազդում նրանց ապրելիության վրա։

ՍԵրտ շփում

Հակապատիճային հակամարմինների պաշտպանողական քանակները ներմուծումից 7-14 օր դեռ ակտիվացած չեն, այդ պատճառով էլ հիվանդության վաղ շրջաններում այն արդյունավետ չէ և, սովորաբար, խորհուրդ չի տրվում պատվաստվել ինվազիվ մենինգոկոկային եզակի դեպքերի առկայության դեպքում։ Ի տարբերություն զարգացած երկրների, Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում և այլ զարգացող երկրներում ամբողջ ընտանիքը բնակվում է նույն սենյակում։

Մենինգոկոկային ինֆեկցիան տուն մուտք է գործում անախտանիշ մարդու միջոցով։ Այնուհետեև այն տարածվում է տանը՝ հասնելով նորածիններին, սովորաբար ընտանիքի մի քանի անդամի վարակվելուց հետո։ Հիվանդությունը առավել հաճախ զարգանում է նորածինների և երեխաների մոտ, ովքեր չունեն իմունիտետ տվյալ՝ շրջանառող շտամի դեմ, որոնք էլ հետագայում վեր են ածվում ինվազիվ շտամների կրողների։

Վարակի ձեռքբերումը կանխելը ուղղակիորեն կանխում է գաղութացումը։ ՍԵրտ շփումը ենթադրում է կոնտակտը հիվանդի թքի հետ, ինչպես օրինակ՝ համբուրվելուց կամ սննդի և խմիչքի համատեղ օգտագործումից։ Հայտնի է մենինգոկոկային վարակակիրների հայտնաբերման կարևորությունը։ Զարգացած երկրներում հիվանդության փոխանցումը սովորաբար տեղի է ունենում ցերեկային խնամքի վայրերում, դպրոցներում և մեծ հավաքույթներում։ Քանի որ մենինգոկոկային վարակը փոխանցվում է շնչառական սեկրետներով և այն շուտ չորանում է արտաքին միջավայրում, ենթադրվում է, որ փոխանցման համար անհրաժեշտ է սերտ շփում։ Տարվա ընթացքում մենինգիտը հանդիպում է եզակի դեպքերով, և, քանի որ հարուցիչը չունի այլ կրող օրգանիզմ բացի մարդուց, հենց անախտանիշ կրողներն էլ սովորաբար հանդիսանում են վարակման աղբյուր։

Բացի այդ, հիգիենայի հիմնական միջոցները, ինչպիսիք են ձեռքերի լվացումը և խմելու բաժակները չկիսելը, կարող են նվազեցնել վարակի առաջացումը `սահմանափակելով փոխանցումը։ Երբ դեպքը հաստատվում է, վարակված անձի հետ բոլոր սերտ շփում ունեցողներին առաջարկվում են հակաբիոտիկներ՝ վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, կան տվյալներ ռիֆամպինի հանդեպ կայուն շտամների մասին, և այս խնդրին նպաստում է հակաբիոտիկների անտարբեր օգտագործումը։ Քիմիոպրոֆիլակտիկան սովորաբար օգտագործվում է այն սերտ կոնտակտով անձանց դեպքում, ովքեր ունեն ախտածին շտամները կրելու ամենաբարձր ռիսկը։ Քանի որ պատվաստանյութերի ազդեցության տևողությունը անհայտ է, զանգվածային ընտրության պատվաստումները կարող են ավելի արդյունավետ միջոց լինել մենինգոկոկային հիվանդության փոխանցումը վերահսկելու համար, քան զանգվածային պատվաստումների ժամանակացույցերով իրականացվածները։

Քրոնիկ հիվանդագին վիճակներ

Կոմպլեմենտար շղթայի վերջնական բաղադրիչների (C3, C5-C9) անբավարարություն ունեցող մարդիկ ավելի շատ են հակված N. meningitidis վարակման, քան լիարժեք կոմպլեմենտի համակարգ ունեցող անձինք և գնահատվել է, որ վարակման վտանգը նման անձանց մոտ 7000 անգամ ավելին է։ Բացի այդ, կոմպլեմենտի անբավարարություն ունեցող պոպուլյացիաները հաճախ ունենում են մենինգոկոկային վարակ, քանի որ բնականոն վարակի նկատմամբ նրանց իմունային պատասխանը լիարժեք չէ։

Բնածին պրոպերդինի անբավարարությունը ևս կապված է մենինգոկոկային վարակի բարձր ռիսկի հետ։ Ֆունկցիոնալ կամ անատոմիապես փայծաղ չունեցող անձինք չեն կարող արդյունավետորեն էլիմինացնել կուտակված Neisseria meningitidis- ը արյան հոսքից։  Իմունոդեպրեսիայի հետ կապված այլ պայմանների ունեցող անձինք նույնպես կարող են լինել մենինգոկոկային հիվանդություն զարգացնելու բարձր ռիսկի խմբում։

Հակաբիոտիկներ

Cochrane -ի 2013 թվականի նորացված հետազոտությունները ուսումնասիրել են տարբեր հակաբիոտիկների արդյունավետությունը մենինգոկոկային վարակի կանխարգելման և N. meningitidis-ի դեմ պայքարի համար, հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։ Համակարգված ակնարկը ներառում էր 24 ուսումնասիրություն ՝ 6,885 մասնակիցների հետ։ Հետազոտության ընթացքում մենինգոկոկային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել, ուստի իրական հակաբիոտիկների կանխարգելիչ միջոցները չեն կարող ուղղակիորեն գնահատվել։ Այնուամենայնիվ, տվյալները ենթադրում են, որ ռիֆամպինը, ցեֆտրիաքսոնը, ցիպրոֆլոքսացինն ու պենիցիլինը հավասարապես արդյունավետ են N. meningitidis -ի վերացման համար։ 80 ուսումնասիրությունները տվյալներ տվեցին կողմնակի ազդեցությունների մասին, և նշեցին, որ ներարկման վայրում դրանք նվազագույն էին, բայց ներառում էին սրտխառնոց, որովայնի ցավ, գլխապտույտ և ցավ։

Հիվանդության բռնկումների հսկողություն

Մենինգիտի A, C, Y և W-135 պատվաստանյութերը կարող են օգտագործվել լայնածավալ պատվաստումների ծրագրերի համար, երբ, օրինակ, մենինգոկոկային հիվանդության բռնկում է տեղի ունենում Աֆրիկայում և աշխարհի այլ շրջաններում։ Երբ ԱՄՆ – ում եզակի կամ խմբակային դեպքեր են տեղի ունենում կամ մենինգոկոկային հիվանդության բռնկումներ, քիմոպրոֆիլակտիկան ինվազիվ հիվանդություն ունեցող անձանց երկրորդային դեպքերը կանխելու հիմնական միջոցն է։ Մենինգիտի A, C, Y և W-135 պատվաստանյութերը հազվադեպ կարող են օգտագործվել որպես քիմիոպրոֆիլակտիկայի օժանդակ միջոց, բայց միայն այն իրավիճակներում, երբ առկա է ազդեցության շարունակական ռիսկ (օրինակ, երբ տեղի են ունենում խմբակային վարակման դեպքեր կամ բռնկումներ) և երբ տվյալ շճախումբը ներառված է պատվաստանյութի մեջ։

Կարևոր է, որ բժշկական հաստատությունները անհապաղ զեկուցեն կասկածվող կամ հաստատված մենինգոկոկային հիվանդության բոլոր դեպքերի մասին տեղական հանրային առողջապահության մարմիններին, որպեսզի հայտնաբերվի հիվանդություն հարուցչի շճախումբը։ Զանգվածային պատվաստումների ծրագրերի արդյունավետությունը կախված է բռնկումների վաղ և ճշգրիտ ճանաչումից։ Երբ տեղի է ունենում մենինգոկոկային հիվանդության կասկածելի բռնկման դեպք, պետական առողջապահության մարմինները պետք է սկսեն կատարել զանգվածային պատվաստումները (զանգվածային քիմիոպրոֆիլակտիկայով կամ առանց դրա), և ուրվագծել պատվաստվող նպատակային բնակչությանը` ելնելով ռիսկերի խմբերի գնահատման վրա։

Բուժում

Մենինգոկոկային Վարակ: Տիպեր, Նշաններ և ախտանշաններ, Ախտածագում 
Շարլոտ Քլեվերլի-Բիսման, ով 7 ամսականում ենթարկվել է բոլոր վերջույթների ամպուտացիայի՝ մենինգոկոկային հիվանդության պատճառով։

Եթե կասկածվում է մենինգոկոկային վարակ, բուժումը պետք է անհապաղ սկսել առանց սպասելու հետազոտության արդյունքներին։ Բուժումը առաջին հերթին ներառում է անհապաղ միջմկանային բենզիլպենիցիլինի ներարկում և հետո շտապ տեղափոխում հիվանդանոց (ցանկալի է ակադեմիական մակարդակի հիվանդանոց կամ, առնվազն հիվանդանոց, որտեղ գործում է շուրջօրյա նյարդաբանական օգնություն, առավել ևս՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք) հետագա բուժումն իրականացնելու համար։ Հիվանդանոցում, սովորաբար ընտրության խումբ են 4-րդ գծի հակաբիոտիկները՝ 3-րդ սերնդի ցեֆալոսպորիններ, օրինակ՝ ցեֆոտաքսիմ կամ ցեֆտրիաքսոն։ Բենզիլպենիցիլինը և քլորամֆենիկոլը ևս արդյունավետ են։ Օժանդակ միջոցառումները ներառում են հեղուկների ներերակային ներմուծում, թթվածնային թերապիա, ինոտրոպային բուժում, օրինակ ՝ դոպամին կամ դոբուտամին և բարձրացած ներգանգային ճնշման կառավարում։ Ստերոիդային թերապիան կարող է օգնել որոշ չափահաս հիվանդներին, բայց հազիվ թե ունենա երկարաժամկետ արդյունքներ։

Ո՞ր հակաբիոտիկն է անհրաժեշտ օգտագործել անմիջապես (հիվանդանոց ընդունելուց առաջ) մենինգոկոկային հիվանդության կասկածելի դեպքերի համար։ Համակարգված ակնարկը համեմատել է երկու հակաբիոտիկներ։ Կատարվեց փորձ՝ 510 հոգուց կազմված բաց հետազոտություն՝ համեմատելու համար երկու հակաբիոտիկներ՝ ցեֆտրիաքսոն(որի 247-ից 14-ը մահ էր) և քլորամֆենիկոլ (256-ից 12 մահ)։ Կողմնակի ազդեցություններ հայտնաբերված չեն։ Երկու հակաբիոտիկներն էլ համարվեցին հավասարաչափ արդյունավետ։ Հակաբիոտիկի ընտրությունը պետք է հիմնված լինի անհատական հակաբիոտիկակայունության վրա։

Կանխատեսում

Բարդություններ

Մենինգոկոկային հիվանդությունից հետո առաջացած բարդությունները կարելի է բաժանել վաղ և ուշ խմբերի։ Վաղ բարդությունները ներառում են `ներգանգային ճնշման բարձրացում, տարածուն ներանոթային մակարդում, հիվանդության գրոհներ, կոլապս և օրգանների անբավարարություն։ Ուշ բարդությունները հետևյալն են. խլլություն, կուրություն, տևական նյարդաբանական անբավարարություններ, IQ իջեցում և փտախտ, որը հանգեցնում է անդամահատումների։

Տարածվածություն

Աֆրիկա

Մենինգոկոկային Վարակ: Տիպեր, Նշաններ և ախտանշաններ, Ախտածագում 
Մենինգոկոկային մենինգիտի տարածվածությունը Աֆրիկական մենինգիտային գոտում

Մենինգիտի հիվանդության կարևորությունը նույնքան կարևոր է Աֆրիկայում, որքան ՄԻԱՎ-ը, տուբերկուլյոզը և մալարիան։ Մենինգոկոկցեմիայի դեպքերը, որոնք բարդանում են էնցեֆալիտով, տարածված են երեխաների և մեծահասակների շրջանում։ Մինչև 24 ժամը զարգացող մահվան դեպքերը առավել բնութագրական են Աֆրիկային և հատկապես Սահարայից ներքև ընկած Աֆրիկային՝ հիվանդության համաճարակային բռնկումների ժամանակ։ Հնարավոր է, որ կլիմայական պայմանների փոփոխությունները նպաստեմ հիվանդության տարածմանը Բենինում, Բուրկինա Ֆասոյում, Կամերունում, the Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Չադում, Կոտ դ' Իվուարում, the Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Գանայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում և Տոգոյում։ Սա Աֆրիկայի այն տարածքն է, որտեղ հիվանդությունը էնդեմիկ է, մենինգիտի «լուռ» առկայություն է՝ մշտապես առկա է մի քանի դեպք։ Երբ դեպքերի թիվը մեկ շաբաթվա ընթացքում անցնում է 5-ից 100 000 բնակչի հաշվով, թիմերը ահազանգում են։Համաճարակային մակարդակը հատում են այն ժամանակ, երբ մի քանի շաբաթվա ընոացքում գրանցվում է 100 դեպք 100,000 բնակչի հաշվով։

Աֆրիկայում մենինգիտի տարածման կանխմանն ուղղված ջանքերը բարդանում են քանի որ դեկտեմբերից հունիս ամիսներին Նիգերի և Բուրկինա Ֆասոյի համար բնութագրական ծայրահեղ չոր, փոշոտ եղանակը նպաստում է համաճարակի զարգացմանը։ Գերբնակեցված գյուղերը նպաստավոր պայմաններ են բակտերիայի տարածման համար, ինչպես նաև նպաստում են շնչուղիների ինֆեկցիաների զարգացմանը, ինչը օրգանիզմին ավելի ենթակա է դարձնում մենինգիտը հարուցող բակտերիայի համար։ IRIN Africa-ի նորությունները 1995 թվականից ի վեր ապահովում են յուրաքանչյուր երկրի մահվան դեպքերի թիվը։ Ֆլորիդայում մենինգոկոկային հիվանդության մասսայական բռնկման հետևանքով զանգվածային պատվաստումների արշավը իրականացվել է CDC-ի կողմից։

Պատմություն և պատճառագիտություն

Հունարեն meninx (թաղանթ) + kokkos (հատապտուղ), մենինգոկոկային հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է Գասպար Վիոսո 1805-ին Ժնևում տեղի ունեցած բռնկման ժամանակ։ 1884 թվականին իտալացի պաթոլոգներ Էտորոր Մարտիաֆավան և Անջելո Սելլի նկարագրեցին ներբջջային միկրոկոկերը ուղեղ-ողնուղեղային հեղուկում, իսկ 1887-ին Անտոն Վայշելբաումը տարբերակեց մենինգոկոկը (նկարագրված է որպես Diplococcus intracellularis meningitidis) ուղեղ-ողնուղեղային հեղուկում և հաստատեց կապը համաճարակային մենինգիտի և օրգանիզմի միջև։

Տես նաև

  • Էնդոկարդիտ
  • Ախտածին բակտերիաներ
  • Ուոթերհաուս-Ֆրիդիխսենի համախտանիշ
  • Աֆրիկական մենինգիտային գոտի
  • 2009-10 թվականների մենինգիտի բռնկումը Արևմտյան Եվրոպայում
  • Մենինգոկոկային պատվաստանյութ
  • «Մենինգիտային վակցինա» ծրագիր

Ծանոթագրություններ

Լրացուցիչ տեղեկատվություն

Tags:

Մենինգոկոկային Վարակ ՏիպերՄենինգոկոկային Վարակ Նշաններ և ախտանշաններՄենինգոկոկային Վարակ ԱխտածագումՄենինգոկոկային Վարակ ԿանխարգելումՄենինգոկոկային Վարակ ԲուժումՄենինգոկոկային Վարակ ԿանխատեսումՄենինգոկոկային Վարակ ՏարածվածությունՄենինգոկոկային Վարակ Պատմություն և պատճառագիտությունՄենինգոկոկային Վարակ Տես նաևՄենինգոկոկային Վարակ ԾանոթագրություններՄենինգոկոկային Վարակ Լրացուցիչ տեղեկատվությունՄենինգոկոկային ՎարակԶարգացած երկրներԶարգացող երկրներՄենինգիտՍեպսիս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽտությունԼարման կայունարարՍեռական հարաբերությունԱսկարիդոզԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՋուրԲերանաբորբՄարդու կմախքՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍանկյուլոտներՄուշեղ ԳալշոյանԱֆրիկայի երկրների և կախյալ տարածքների ցանկՌուբինյաններԿանանց միջազգային օրԴավիթ ԲեկՖուտբոլի աշխարհի առաջնությունԿոմիտասՓափուկ ուժՏիգրան ԱվինյանՊարզ թիվԴերբայԱշոտ ՆավասարդյանՀայաստանի կենտրոնական բանկՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Օհմի օրենքՀեշտոցի սնկային վարակՀելիկոբակտեր պիլորի վարակԿատուներԱրագածԳեղարդ1-ին տիպի շաքարային դիաբետՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հրայր ԴժոխքՄինետԽաղողՌուսաստանԼիբանանԿաթնասուններՄովսես ԽորենացիՏաթևի վանքԹեհրանի կոնֆերանսՇավարշ ԿարապետյանԳևորգ Մարզպետունի (վեպ)ԿրիաներՀռոմի թագավորության պատմությունԵվրոպական միությունՊրոլակտինՄոտիվացիաՎարդանանք (պատմավեպ)Երիտասարդական պալատՊաբլո ԷսկոբարՎիկտոր ՀամբարձումյանԹթվածինՉո Սո-հյանգԿառլես ՊուչդեմոնՄակերեսԱրտաշես ԱՆեյմարԵղիշե ՉարենցՍարդարապատի հերոսամարտՀունգարիաԱսպիրինՄիջին ականջի բորբոքումՉինաստանԱմոթույքԿառավարում (տնտեսագիտություն)Բրայան ԻնոԱնդրանիկ ՕզանյանՀայկական առածներ և ասացվածքներԱզոտԱբովյան (քաղաք)Պատմություն Հայոց (Խորենացի)🡆 More