Մաշկ, ողնավարավորների արտաքին նուրբ ծածկույթն է։
Մաշկ | |
---|---|
Փղի մաշկը | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, animal product?, անհատական անատոմիական կառուցվածք և sensory organ? |
Կազմված է | Դերմա և epidermis? |
Լատիներեն անվանում | Cutis |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | skin development? |
Միանում է | subcutaneous bursa? |
Մասնագիտություն | մաշկաբանություն |
MeSH | D012867 |
Terminologia Anatomica 98 | A16.0.00.002 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, 1911 Encyclopædia Britannica և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Skin Վիքիպահեստում |
Այլ կենդանական ծածկույթները, ինչպես օրինակ հոդվածոտանինների էկզոկմախքը, ունեն այլ ծագում, կառուցվածք և քիմիական կազմ։ Մաշկային ծածկույթ արտահայտությունը ծագել է լատիներեն cutis՝ մաշկ բառից։ Կաթնասունների մոտ մաշկը ծածկույթային համակարգի օրգան է, որը կազմված է էկտոդերմի մի քանի շերտերից և պաշտպանում է մկանները, ոսկրերը, կապաններն ու ներքին օրգանները։ Երկկենցաղների, սողունների և թռչունների մոտ առկա է այլ բնույթի մաշկային ծածկույթ։
Մաշկը պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Կաթնասունների ամենամեծ օրգանն է։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։
Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են`
Կաթնասունների մաշկը կազմված է երկու հիմնական շերտերից.
Դերմա | |
---|---|
Ոտնաթաթի մաշկում արյունատար անոթների տեղաբաշխումը (վերին աջ կողմում ներկայացված է կորիումը (դերմայի այլընտրանքային անվանում)) | |
Մաշկի կտրվածքի սխեմատիկ տեսքը(դերման նշված է աջից կենտրոնում) | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, animal product?, անհատական անատոմիական կառուցվածք և sensory organ? |
Կազմված է | Դերմա և epidermis? |
Լատիներեն անվանում | Dermis |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | skin development? |
Միանում է | subcutaneous bursa? |
Մասնագիտություն | մաշկաբանություն |
MeSH | D012867 |
Terminologia Anatomica 98 | A16.0.00.002 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, 1911 Encyclopædia Britannica և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947) |
Skin Վիքիպահեստում |
Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա գունանյութ‘ մելանին, որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։
Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։
Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի)։
Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։
Թռչունների մաշկը պատված է փետուրով, իսկ սողուններինը կաշի է որի վրա կան լորձ արդադրող գեղձեր։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշկ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Մաշկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.