Հոդվածոտանիներ

Հոդվածոտանիներ
Հոդվածոտանիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Լատիներեն անվանում
Arthropoda

Հոդվածոտանիներ
Դասակարգումը
Վիքիցեղերում

Հոդվածոտանիներ
Պատկերներ
Վիքիպահեստում

Հոդվածոտանիներ (լատին․՝ Arthropoda), կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։

Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ, կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ Աճի շրջանում հին խիտինային ծածկույթի տակ զարգանում է նոր՝ նուրբ խիտինային ծածկույթը, իսկ հինն ընկնում է։ Խիտինային ծածկույթին ներսից ամրանում են մկանները։ Հոդվածոտանիներն ունեն միջաձիգ զոլավոր մկաններ՝ առաձիգ խրձերի ձևով, որոնք, ի տարբերություն հարթ մկանների, անհամեմատ արագ են կծկվում, որով և պայմանավորված են նրանց ակտիվ շարժումները։

Հոդվածոտանիների արյունատար համակարգը բաց է, շնչառության օրգանները ջրային կենսակերպ վարողների մոտ խռիկներն են, իսկ ցամաքայիններինը՝ թոքերը կամ տրախեաները։ Նյարդային համակարգը կազմված է վերկլանային և ենթակլանային հանգույցներից և նյարդային շղթայից։ Ունեն լավ զարգացած տեսողության, հոտառության և շոշափելիքի օրգաններ։ Գետի խեցգետինն ունի բարդ, մեղուն՝ բարդ և պարզ, իսկ խաչասարդը՝ պարզ աչքեր։ Կան նաև աչք չունեցողներ։ Արտաթորությունը կատարվում է մալպիգյան խողովակների միջոցով։ Դրանք գտնվում են մարմնի խոռոչում և մյուս ծայրով բացվում է միջնաղու և հետնաղու սահմանում, իսկ խեցգետնակերպերի արտաթորության օրգանները երկու կանաչ գեղձերն են։

Հոդվածոտանիները բաժանասեռ կենդանիներ են։ Զարգացումը կատարվում է լրիվ և ոչ լրիվ կերպարանափոխությամբ։

Տիպի հիմնական դասերն են՝ խեցգետնակերպերը, սարդակերպերը և միջատները։

ՀոդվածոտանիներՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։
ՀոդվածոտանիներՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոդվածոտանիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 509 Հոդվածոտանիներ

Tags:

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաղորդակցային գործընթացՄիջնադարՄագաղաթՎիտամին D-ի անբավարարությունՌուսական այբուբենՏարերային աղետներՊարբերական հիվանդությունՍահմիԿոմիտասԱրյունԺենգյալով հացՄետաղՀայ-վրացական պատերազմՄիհրան ՊողոսյանՈրոտանԴավիթ ԱնհաղթԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՆոյՀեպատիտ C44-օրյա պատերազմԵրաժշտությունԳևորգ Մարզպետունի (վեպ)Նոյյան տապանԽատուտիկՄայր Երկրի միջազգային օրՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկՀակահիստամինային դեղերԲողոքի ցույցեր Տավուշում (2024)Վահագն ԴավթյանՍամվել (վեպ)Հայաստանի լեռներՀայաստանի Ազգային ժողովՔութեշՀնդեվրոպական լեզուներՀայաստանի քաղաքներըԷրիթրոցիտներՀայաստանի առաջին հանրապետությունՏերունական աղոթքԵրկաթՖուտբոլԲացահայտիչՎրաստանՀայկական դիցաբանությունՍինգապուրԴերբայական դարձվածԵրկաթ պակասորդային սակավարյունությունԱրևմտյան ՀայաստանԿենսաբանական դասակարգումԱնգլերենԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎարդան Ղուկասյան (Դոգ)Հավասարասրուն սեղանՄաշկ (մարդ)ԾիածանԵվրասիական տնտեսական միությունՍաղմոսավանքԴերբայԱրմավիրի մարզՀայաստանի թռչունների ցանկՖրանսիաՌափայել ՊատկանյանՆավթԿոտայքի մարզԻլհամ ԱլիևԼևոն ԲԼուսինԱկրոստիքոսԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵվրոպայի դրոշներՄարտիրոս ՍարյանՀամո ՍահյանՄիավորված ազգերի կազմակերպությունԿարո ՓայլանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՂազախստանԱղասի ԱյվազյանԵրևանի մետրոպոլիտեն🡆 More