Լեոնիդ Պարֆյոնով

Լեոնիդ Գենադիի Պարֆյոնով (ռուս.՝ Леони́д Генна́дьевич Парфёнов, հունվարի 26, 1960(1960-01-26), Չերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, ռեժիսոր և դերասան։

Լեոնիդ Պարֆյոնով
ռուս.՝ Леонид Геннадьевич Парфёнов
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1960(1960-01-26) (64 տարեկան)
ԾննդավայրՉերեպովեց, Վոլոգդայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԼեոնիդ Պարֆյոնով ԽՍՀՄ և Լեոնիդ Պարֆյոնով Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԼրագրության և զանգվածային լրատվամիջոցների բարձրագույն դպրոց (1982)
Մասնագիտությունլրագրող, հաղորդավար, ռեժիսոր, դերասան, խմբագիր, սցենարիստ, հեռուստահաղորդավար, հեռուստալրագրող, գլխավոր խմբագիր, պատմաբան, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գրող
ԱշխատավայրԿրասնայա զվեզդա, Պրավդա, Moskovskiye Novosti?, Ogoniok?, Q4139139?, ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն, ԱՏՎ, Օստանկինոյի 1-ին ալիք, ՆՏՎ, Առաջին ալիք, Russki Newsweek?, 2×2, TV Rain? և RTVi
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական հեռուստաընկերության ակադեմիա և ՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ
Կայքleonidparfenov.ru
parfenovonline.ru
Ստորագրություն
Изображение автографа
Լեոնիդ Պարֆյոնով Leonid Parfyonov Վիքիպահեստում

«Օրերս» (ռուս.՝ Намедни) և «Ռուսական կայսրություն» (ռուս.՝ Российская империя) հեռուստանախագծերի հեղինակն է։ ՏԷՖԻ հնգակի դափնեկիր (1995, 1999, 2000, 2002 և 2004 թվականներին)։ ՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ է։

Վաղ կենսագրություն

Ծնվել է 1960 թվականի հունվարի 26-ին Չերեպովեցում, Վոլոգդայի մարզ։

Մայրը՝ Ալվինա Անդրեյի Պարֆյոնովան (օրիորդական՝ Շմատինինա, ծնվ. 1931), ծնունդով Ուլոմի գյուղից էր, ինժեներ-մետալուրգ հոր՝ Գենադի Վիկտորի Պարֆյոնովի (1931-2004), նախնիները Յորգիից էին։ Հայրը եղել է Չերեպովեցկի մետալուրգիական կոմբինատի գլխավոր ինժեները (ազատ ժամանակ՝ ձկնորս և որսորդ, սիրում էր բադերի որսը)։ Եղբայրը՝ Վլադիմիր Պարֆյոնովը (ծնվ. 1966 թ.), գործարար է, բժշկական սարքավորումների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր. սիրում է որսորդությունը։

1973 թվականին ստացել է «Պիոներսկայա պրավդա» թերթի երիտասարդ թղթակցի դիպլոմ։ 1977 թվականին ընդունվել է Ժդանովի անվան Լենինգրադի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Ավարտել է 1982 թվականին։

1980-ականների սկզբներին ծառայել է Լենինգրադում։

Խորհրդային մամուլում տպագրվել է «Կրասնայա զվեզայից» և «Պրավդայից» մինչև «Մոսկովսկիե նովոստի» և «Օգոնյոկ»։ 1983 թվականին թղթակցել է «Վոլոգոդսկի կոմսոմոլեցին», իսկ հետո աշխատել է Չերեպովեցում՝ Վոլոդգայի մարզային հեռուստատեսությունում։ Լրագրողական շրջանակներում ընկերություն էր անում ապագա հայտնի ռոք-երաժիշտ Ալեքսանդր Բաշլաչևի հետ։ Հենց Պարֆյոնովի չերեպովեցյան բնակարանում 1984 թվականի սեպտեմբերին կայացել է Բալաչևի համար ճակատագրական ծանոթությունը երաժշտական քննադատ Արտեմի Տրոյիցկու հետ։ 1985 թվականին Պարֆյոնովը մարզային հեռուստատեսությունում հարցազրույց է անցկացրել Տրոյիցկու հետ։

Կարիերան հեռուստատեսությունում

1986 թվականին եղել է Կենտրոնական հեռուստատեսության երիտասարդական խմբագրության հատուկ թղթակիցը, զուգահեռ թղթակից է աշխատել «Աշխարհն ու երիտասարդությունը» ծրագրում։ 1988 թվականին աշխատանքի է անցել «Հեղինակային հեռուստատեսությունում»։ 1989 թվականին Անդրեյ Ռազբաշի համահեղինակությամբ նկարահանեց երեքսերիանոց «20-րդ  համագումարի երեխաները» վավերագրական ֆիլմ վաթսունականների սերնդի մասին (այդ մասին գրված է «Վլադ Լիստև։ Աչառու ռեքվիեմ» գրքում)։

1990-1991 թվականներին եղել է «Նամեդնի» լրատվա-վերլուծական ծրագրի հեղինակն ու վարողը, որը Պարֆյոնովը պատրաստում էր «Հեղինակային հեռուստատեսություն» հեռուստաընկերության հետ։ 1991 թվականի սկզբին Պարֆյոնովը հեռացվեց եթերից Էդուարդ Շևարդնաձեի՝ արտգործնախարարի պաշտոնից հեռանալու վերաբերյալ «սխալ» արտահայտություններ անելու համար։

1991-1993 թվականներին Օստանկինո 1-ին ալիքում «Դիմանկարը ֆոնի վրա» փաստագրական դիտարկման հեղինակ և վարողն էր։ Սկզբում Պարֆյոնովը պատմում էր քաղաքական գործիչների (Գայդար, Ռուցկոյ, Շևարդնաձե, Նազարբաև) մասին, ապա հաղորդումները նվիրվեց որևէ դարաշրջան խորհրդանշող մարդկանց (Զիկինա, Կիրիլով, Մագոմաև, Պուգաչովա, Գրեբենշչիկով)։ Վերջին հաղորդումը նվիրված էր այն ժամանակ հայտնի երգիչ  Բոգդան Տիտոմիրին, որը հաղորդման ընթացքում արտասանեց հետագայում թևավոր դարձած «Пипл хавает» արտահայտությունը։

1992 թվականին հարցազրույց վերցրեց Եվգենի Լեոնովից, որը, ինչպես պարզվեց հետագայում, դարձավ թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանի  վերջին հարցազրույցը։

Հրատարակություններ

Գրքեր

Լեոնիդ Պարֆյոնով 
«Օրերս: Մեր դարաշրջանը: 2006-2010» գրքի շնորհանդես, 2013 թվականի մարտի 20
  1. Парфёнов Л., Чекалова Е. Нам возвращают наш портрет: заметки о телевидении. — М.: Искусство, 1990. — 206 с. — ISBN 5-210-00221-7
  2. Парфёнов Л. Намедни. Наша эра. 1961—1970. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2009. — 272 с. — 50 000 экз. — ISBN 978-5-389-00248-7
  3. Парфёнов Л. Намедни. Наша эра. 1971—1980. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2009. — 272 с. — 50 000 экз. — ISBN 978-5-389-00575-4
  4. Парфёнов Л. Намедни. Наша эра. 1981—1990. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2010. — 288 с. — 20 000 экз. — ISBN 978-5-389-00032-2
  5. Парфёнов Л. Намедни. Наша эра. 1991—2000. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2010. — 304 с. — 20 000 экз. — ISBN 978-5-389-01107-6
  6. Парфёнов Л. Зворыкин Муромец. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2011. — 160 с. — 5000 экз. — ISBN 978-5-389-01502-9
  7. Парфёнов Л. Намедни. Наша эра. 2001—2005. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2012. — 224 с. — 10 000 экз. — ISBN 978-5-389-02329-1
  8. Парфёнов Л. Намедни. Наша эра. 2006—2010. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2013. — 240 с. — 20 000 экз. — ISBN 978-5-389-02757-2
  9. Парфёнов Л. Г. Российская империя. 1689—1762. Пётр I, Анна Иоанновна, Елизавета Петровна. — М.: Эксмо, 2013. — 192 с. — 15 000 экз. — ISBN 978-5-699-60684-9
  10. Парфёнов Л. Г. Российская империя. 1762—1801. Екатерина II, Павел I. — М.: Эксмо, 2013. — 192 с. — 10 000 экз. — ISBN 978-5-699-66961-5
  11. Парфёнов Л. Намедни. Наша эра. 1946—1960. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, Agey Tomesh / WAM, 2015. — 288 с. — 20 000 экз. — ISBN 978-5-389-06130-9
  12. Парфёнов Л. Г. Российская империя. 1801—1855. Александр I, Николай I. — М.: Эксмо, 2014. — 192 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75848-7

Հոդվածներ

  • «Михаил Ходорковский: Статьи, диалоги, интервью» գրքի նախաբանը։ ISBN 978-5-699-48993-0

Պարգևներ և առաջադրումներ

ТЭФИ

Տարեթիվ Առաջադրվել անվանակարգում Պարգև Արդյունք
1995 «Օրերս» Լավագույն հաղորդում արվեստի մասին Առաջադրված
1995 «НТВ — ամանորյան հեռուստատեսություն» Ժամանցային հաղորդում Հաղթանակ
1999 «Կենդանի Պուշկին» Հատուկ մրցանակ Հաղթանակ
2002 «Օրերս» Տեղեկատվական-վերլուծական հաղորդում Հաղթանակ
2004 Լեոնիդ Պարֆյոնով Հատուկ մրցանակ Հաղթանակ
2010 «Զվորիկին-Մուրոմեց» Հեռուստատեսային փաստագրական ֆիլմ Առաջադրված

Այլ պարգևներ

  • Ռուսաստանի Լրագրողների միության «Ռուսաստանի ոսկե փետուր» մրցանակ (2000),
  • Հեռուստամամուլի մրցանակ «Հեռուստատեսային անձ» անվանակարգում (2002 թվականի նոյեմբերի 28),
  • Տպագրության և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության և Մոսկվայի միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառի «Տարվա գիրք-2009» մրցույթի գրան պրի («Օրերս։ Մեր դարաշրջան։ 1961-70» գիրք-ալբոմի համար),
  • «Աֆիշա» ամսագրի ընթերցողների քվեարկության արդյունքում տարվա գիրք («Օրերս։ Մեր դարաշրջան։ 1961-70» գիրք-ալբոմի համար),

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Լեոնիդ Պարֆյոնով Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Պարֆյոնով» հոդվածին։

Tags:

Լեոնիդ Պարֆյոնով Վաղ կենսագրությունԼեոնիդ Պարֆյոնով Կարիերան հեռուստատեսությունումԼեոնիդ Պարֆյոնով ՀրատարակություններԼեոնիդ Պարֆյոնով Պարգևներ և առաջադրումներԼեոնիդ Պարֆյոնով ԾանոթագրություններԼեոնիդ Պարֆյոնով Արտաքին հղումներԼեոնիդ Պարֆյոնով1960ԴերասանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունվարի 26ՉերեպովեցՌեժիսորական արվեստՌուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական ՀանրապետությունՌուսերենՎոլոգդայի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սևրի պայմանագիրԻնգա և Անուշ ԱրշակյաններՁվարանի կիստաԻրավունքԳևորգ ԷմինԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀին ՀունաստանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենՍիրտ-անոթային հիվանդությունԱնդրեյ ԲիտովՖայլ Թուղթ (նյութ)Գևորգ Մարզպետունի (վեպ)ԲանկԿառլես ՊուչդեմոնԿարմիր գիրքԱրեգակԿարմիր կիրակիԱրևմտյան Հայաստանի քաղաքներՀայաստանի թռչունների ցանկԳերմանիաՍուր բրոնխիտԱնիԿոռուպցիաՀաղպատի վանական համալիրԿռունկ (երգ)ԱնանուխԱշխարհի երկրներն ըստ տարածքիՊապ թագավորԵփրատՀարավային ԱմերիկաԴարձվածքԿատուներԵրկրների հեռախոսային կոդերի ցանկԱտոպիկ մաշկաբորբԱրքիմեդի օրենքՎիտամին B12 անբավարարությունԱնտոն ՔոչինյանՖեռնան ՄագելանՀյուսիսային ԱմերիկաՀերհերի ձորՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀամեմատությունՍևանա լճի պահպանությունՀովհաննես ՉեքիջյանՏրանսպորտՀովհաննես ՇիրազՄարտիրոս ՍարյանՀրեաներԹաթուլ ԿրպեյանՈւրան (մոլորակ)ՂազախստանՀանգման խնդիրՀամիդյան ջարդերԽաչակրաց արշավանքներՇաղկապԾծմբական թթուԱրման ԾառուկյանԱրտարգանդային հղիությունՆեմեսիս (դիցաբանություն)Եհովայի վկաներՖայլ (այլ կիրառումներ)Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)Անկախ Պետությունների ՀամագործակցությունԿոստանդնուպոլիսԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՇուշիի ազատագրումԼեոնիդ ԱզգալդյանՈսկեպարՎիրուսներՀայաստանի Ազգային ժողովԴեղաբույսերԲացատրական բառարանԵռանկյան մակերեսՄիքելանջելոՊրիզմա1915-ի կանայք (ֆիլմ)🡆 More