Էրոգեն Գոտի

Էրոգեն գոտի (հուն.՝ ἔρως, érōs «սեր» և -γενής, -genḗs «ծնված»), մարդու մարմնի ուժեղ զգայունություն ունեցող հատված, որի գրգռումը կարող է առաջացնել սեռական պատասխան, օրինակ՝ ռելաքսացիա, սեռական գրգռում, սեռական ֆանտազիաներ կամ օրգազմ։

Էրոգեն Գոտի
Մարդու առաջնային էրոգեն գոտիները

Էրոգեն գոտիներ կան մարդու մարմնի տարբեր հատվածներում, որոնց զգայունությունը տարբեր է և կախված է նյարդային վերջավորությունների կուտակումներից։ Վերջիններս էլ պայմանավորում են գրգռումից առաջացող հաճելի զգացողությունները։ Այլ անձի էրոգեն գոտիներին հպվելը դիտվում է որպես ֆիզիկական մտերմության ցուցանիշ։ Էրոգեն գոտիների գրգռման հաճելի կամ տհաճ լինելը կախված է մի շարք գործոններից, այդ թվում՝ տվյալ անձի գրգռվածության աստիճանից, միջավայրից, զուգընկերոջ հետ ունեցած հարաբերությունների բնույթից, անձնական պատմությունից և այլն։

Էրոգեն գոտիները դասակարգվում են ըստ առաջացող սեռական պատասխանի։ Շատ մարդիկ թեթև գրգռվում են, երբ հպվում են նրանց կոպերին, հոնքերին, քունքերին, ուսերին, ձեռքերին և մազերին։ Այս շրջանների թեթև հպումը կամ շոյումը նախախաղի ժամանակ, զուգընկերոջ մոտ մեծացնում է գրգռվածության աստիճանը։ Բացի այդ, որովայնի կամ պորտի հատվածներին հպվելը, շոյելը կամ մերսումը նույնպես կարող է թողնել գրգռող ազդեցություն։

Դասակարգում

Յուրահատուկ գոտիներ

Յուրահատուկ գոտիները կապված են սեռական պատասխանի հետ։ Դրանցից են շրթունքները, պտուկները, սեռական օրգանների տարբեր հատվածներ՝ թլիպը, առնանդամի գլխիկը, գլխիկի գեղձերը, ծլիկը, վուլվան, շեքի մաշկը։ Այս շրջաններն ունեն նյարդավորման մեծ խտություն, վերքերի բուժման ավելի մեծ արագություն և ընդհանուր գլխուղեղային գրգռում գոյացնելու ընդունակություն։

Ոչ յուրահատուկ գոտիներ

Այս գոտիների մաշկը նման է նորմալ մազածածկույթ ունեցող մաշկի շրջաններին և ունի նյարդերի ու մազարմատների նորմալ խտություն։ Այս գոտիներից են վզի կողքերը և հետևը, ձեռքերի ներքին հատվածը, թևատակերը, կրծքային շրջանի եզրերը։

Սեռական օրգաններ

Արական սեռական օրգաններ

Տղամարդկանց մոտ սեռական գրգռում կարող է առաջանալ առնանդամի գլխիկի եզրերի, վերին հատվածի, թլիպի, ամորձապարկի դիմային երեսի, ամորձապարկի և հետանցքի շեքի միջև գտնվող մաշկի, հետանցքային հատվածի գրգռումից։ Շագանակագեղձը կարող է գրգռվել ուղիղ աղիքի ներսից, ինչպես օրինակ՝ անալ սեքսի ժամանակ է կամ շեքի հիմքում կիրառված հպումից։ Շագանակագեղձի գրգռման զգացողություններ ունեցած տղամարդկանց մոտ այս զգացողությունները նման են կանանց G-կետի գրգռմանը։

Թլիպի վրա են գտնվում թլիպի ներքին մակերեսի շատ նյարդավորված մաշկը և սանձիկային դելտան։ Թլիպը ունի նաև լորձակուտիկուլային օրգաններ, որոնք ձգվում են ծայրային հատվածից մինչև այնտեղ, որտեղ սկսվում է մազածածկ մաշկը։ Բարակ բուն մաշկի և ենթակուտիկուլային քիչ հյուսվածքի պատճառով նյարդային ցանցը ավելի մոտ է մաշկի մակերեսին։ Այստեղ առկա են նաև Պաչինիի մարմնիկներ։ Լորձակուտիկուլային այս օրգանները ձևավորվում են ծննդից հետո, որոնք նորածինների մոտ հանդիպում են շատ քիչ, բայց մեծահասակների մոտ արդեն լավ զարգացած են։ 1999 թվականին Քոլդը և Թեյլորը պնդեցին, թե թլիպը նախևառաջ էրոգեն հյուսվածք է։ Ալանիսը և Լյուսիդին 2004 թվականին այս բնորոշումը բնութագրել են որպես չապացուցված և մտածական։

Իգական սեռական օրգաններ

Վուլվայի (ամոթույքի) մասերը, հատկապես՝ ծլիկը, էրոգեն գոտիներ են։ Չնայած, որ հեշտոցը ամբողջությամբ այդքան էլ զգայուն չէ, հեշտոցամուտքի մոտ գտնվող հեշտոցի ստորին մեկ երրորդ հատվածը ունի նյարդային վերջավորությունների կուտակումներ, որոնք սեռական գործողության ժամանակ գրգռվելիս կարող են առաջացնել հաճելի զգացումներ։ Այս շրջանն անվանվում է նաև հեշտոցի առաջնային պատ և պարունակում է հեշտոցային նյարդերի մեծամասնությունը։ Սրա պատճառով այս շրջանն ավելի զգայուն է, քան հեշտոցի ներքին երկու երրորդ հատվածը։

Հեշտոցի առաջնային հատվածում կա պինդ հյուսվածքի մի հատված, որը տեսքով հաճախ նմանեցնում են քիմքին կամ ազնվամորուն։ Այս շրջանը կարող է թվալ սպունգանման, երբ կինը սեռականորեն գրգռված է։ Սա միզածորանային սպունգն է, որը որոշ կանայք նկարագրում են որպես էրոգեն գոտի։ Այն նաև հաճախ անվանվում է G-կետ։ Գրգռվելիս կնոջ մոտ կարող է առաջացնալ սեռական գրգռում, օրգազմ կամ իգական էյակուլյացիա։ G-կետի գոյությունը և նրա առանձին կառույց լինելը միանշանակ չի ընդունվում տարբեր հետազոտողների կողմից, քանի որ նրա տեղադրությունը տարբեր է տարբեր կանանց մոտ, որոշների մոտ ընդհանրապես բացակայում է։ Գիտնականները հիմնականում կարծում են, որ G-կետը ծլիկի շարունակությունն է։

Գլուխ

Բերան

Շրթունքները և լեզուն զգայուն են և համբուրվելուց կամ լիզելուց կարող են գրգռվել։ Շրթունքը կծելը նույնպես կարող է գրգռիչ լինել։

Վիզ

Վիզը, անրակի շրջանը և վզի հետևի հատվածը շատ զգայուն են և կանանց, և տղամարդկանց մոտ։ Այս հատվածները կարող են գրգռվել լիզելուց, համբուրելուց, թեթև շոյելուց։ Որոշ մարդիկ սիրում են նաև, երբ թեթև կծում են, հաճախ այնքան, մինչև վզի վրա գոյանում են մաշկի արյունազեղումներ (խսկցկ.՝ զասոսներ)։

Ականջներ

Որոշ մարդիկ հաճույք են ստանում կամ հանգստանում, երբ նրանց ականջում թեթև շշնջում են կամ շնչում։ Մարդիկ կարող են գրգռվել նաև ականջի, հատկապես՝ ականջախեցու և ականջախեցու հետևի մաշկի լեզելուց, կծելուց, շոյելուց կամ համբուրելուց։

Իրան

Կուրծք

Արեոլան և պտուկը ունեն Գոլջի-Մացոնիի, Ֆատեր-Պաչինիի և կոճղեզանման մարմնիկներ։ Այստեղ բացակայում են Մեյսների մարմնիկները և կան քիչ նյարդային վերջավորություններ։ Ծորանների և հարթ մկանային հյուսվածքի շրջանում կան նյարդային հյուսվածքի կուտակումներ։ Արեոլան շրջապատող մազերը նույնպես ավելացնում են զգայունությունը։ Պտուկի և արեոլայի հարթ մկանային հյուսվածքը և գեղձային-ծորանային հյուսվածքը արգելակում են նորմալ մաշկին բնորոշ նյարդային հյուսվածքի ձևավորումը։ Ամբողջ կրծքում կան նյարդային վերջավորություններ, որոնց քանակը նույնն է՝ անկախ կրծքի չափից։ Այդ պատճառով, մեծ կրծքերի վրա գուցե պետք լինի կիրառել ավելի շատ գրգռիչներ, քան փոքրի վրա։

Պտուկների ուժեղ գրգռումը կարող է առաջ բերել պրոլակտինի և օքսիտոցինի արտադրության, որն էլ կարող է նշանակալի ազդեցություն թողնել երկու սեռերի սեռական օրգանների վրա և նույնիսկ առաջ բերել օրգազմ՝ միայն պտուկների գրգռումից։ Շատ մարդկանց մոտ կրծքային հատվածի, կրծքի և պտուկների՝ ձեռքով, մատներով կամ բերանով գրգռումը հաճելի փորձառություն է։

Որովայն և պորտ

Շատ մարդիկ որովայնի գրգռումը հաճելի են համարում, հատկապես այն հատվածում, որը մոտ է սեռական օրգաններին։ Այս հատվածի գրգռումը տղամարդկանց և կանանց մոտ կարող է առաջ բերել սեռական գրգռում, որը որոշ դեպքերում ավելի ուժեղ է՝ սեռական օրգանների գրգռումից առաջացող սեռական գրգռումից։ Պորտը ուժեղ զգայունություն ունեցող էրոգեն գոտիներից է։ 1982-ին իրականացված էրոտիցիզմի հետազոտություններից մեկում Փրուդենս Գլինը պնդում էր, որ գոտկատեղը խորհրդանշում է կուսությունը և տղամարդիկ առաջինը կնոջը հպվելիս հպվում են այդ հատվածում, երբ ցանկանում են ցույց տալ հարաբերությունների մտերմիկ բնույթը։

Պորտին և պորտից ներքև գտնվող շրջանին մատով կամ լեզվի ծայրով հպվելիս առաջանում են էրոտիկ զգացողություններ։

Սրբոսկր

Սրբոսկրը՝ ողնաշարի հիմքում գտնվող եռանկյունաձև ոսկրը, նույնպես էրոգեն գոտի է։

Ձեռքեր

Ձեռքերի մաշկը և հատկապես՝ ձեռքերի ներքին հատվածի ավելի նուրբ մասը, շատ զգայուն են ձեռքով կամ բերանով գրգռելու հանդեպ։ Ձեռքի մեջտեղում գտնվող ծալքը ավելի զգայուն է մաշկի բարակ լինելու պատճառով։ Ձեռքերի զգայունությունը կարող է կրճատվել ուժեղ մկանային զանգվածի կամ ճարպակալման դեպքում. շատ նիհար լինելու դեպքում ուժեղ զգայունությունը կարող է տհաճ դառնալ։

Թևատակեր

Շատերը համարում են, որ թևատակերը էրոգեն գոտիներ են, չնայած որ այս շրջանները սովորական մաշկի համեմատ ունեն նյարդերի և մազարմատների նույն խտությունը։ Եթե մարդու մոտ ֆերոմոններ կան, դրանք պետք է որ լինեն ապոկրին գեղձերի արտազատված հեղուկի և այլ օրգանական միացությունների խառնուրդը։ Ֆիլադելֆիայի Մոնելի քիմիական զգայությունների կենտրոնի օրգանական քիմիկոս Ջորջ Փրետին և Փենսիլվանիայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետազոտող Վինիֆրեդ Քաթլերը պարզել են, որ անկանոն դաշտանային ցիկլեր ունեցող կնոջ մոտ մենստրուալ ցիկլերը կանոնակարգվում են, երբ ենթարկվում են տղամարդու թևատակերի հեղուկի պարբերական ազդեցությանը։ Նրանք ենթադրել են, որ սրա միակ բացատրությունն այն է, որ թևատակերը պարունակում են ֆերոմոններ, որը ունի նմանատիպ ազդեցություն մյուս կաթնասունների մոտ․

Մատներ

Մատների ծայրերը պարունակում են շատ նյարդեր և զգայուն են շատ նուրբ հպումների նկատմամբ։ Լեզվի ծայրից հետո մատների ծայրերը մարդու մարմնի ամենազգայուն հատվածներն են։

Ոտքեր

Ազդրերը զգայուն են հպումների հանդեպ։ Ոտքերի հետին մասի և ծնկների շոյումը նույնպես որոշների դեպքում կարող է գրգռիչ լինել։

Ոտնաթաթ և ոտքի մատներ

Ներբանում և կրունկում մեծ թվով նյարդային վերջավորությունների առկայությունը, ինչպես նաև գլխուղեղում սեռական օրգանների շոշափելիքի զգայությունն ապահովող հատվածի մոտիկ լինելը ոտնաթաթերի զգայության գոտուն բերում է նրան, որ որոշ մարդկանց մոտ ոտքերը լիզելը կամ ոտքի մատները ծծելը կարող են հաճելի լինել։ Միաժամանակ, ոտնաթաթի տակը՝ ներբանը, մերսելը նույնպես կարող է հաճելի լինել։ Շատ մարդիկ չափազանց դյուրախուտուտ են ոտքի, հատկապես՝ ներբանի շրջանում։

Ծանոթագրություններ

Tags:

Էրոգեն Գոտի ԴասակարգումԷրոգեն Գոտի Սեռական օրգաններԷրոգեն Գոտի ԳլուխԷրոգեն Գոտի ԻրանԷրոգեն Գոտի ՁեռքերԷրոգեն Գոտի ԹևատակերԷրոգեն Գոտի ՄատներԷրոգեն Գոտի ՈտքերԷրոգեն Գոտի Ոտնաթաթ և ոտքի մատներԷրոգեն Գոտի ԾանոթագրություններԷրոգեն ԳոտիՄարդու մարմինՍեռական գրգռումՕրգազմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սահմանական եղանակԲանակում (հեռուստասերիալ)Մխիթար ԳոշԵրկիրՀայաստանի կենդանական աշխարհԷլեկտրական հոսանքԽաչակրաց արշավանքներԼյարդՖրանսիաՍոֆի ԴևոյանՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)ԼուսինԿոտորակ (մաթեմատիկա)ՀերպեսՀովհաննես ԱյվազովսկիԱզոտՌումինիաՄեջքի ցավԱլբերտ ԱյնշտայնՀին աշխարհի յոթ հրաշալիքներԿրոնԱբովյան (քաղաք)Բնական թիվԵրեք հրացանակիրներԾաղիկՄարդու անատոմիաԳլխուղեղի ուռուցքԽորեն ԱբրահամյանԿարիճներԲրազիլիաՓիղՍտեփան Զորյան (գրող)Տրդատ ԳԱռաքյալներՇտերնի անվան կոնսերվատորիաՀարադրությունԱստղաշուշանՈրովայնային ցավՎահան ՏերյանԱլեքսանդր ՇիրվանզադեՁնծաղիկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՄշակույթԵղանակի քերականական կարգԱտամհատիկՀոգեբանությունԵվրոպաԴանիել ՎարուժանՕգյուստ ՇառլուաԷներգիաԼիմֆոմաԱֆրիկաBTSSourԴուբայԵրկրորդ համաշխարհային պատերազմԿարմիր գիրքՀայերՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկՀեմոգլոբինԱմբոխները խելագարվածՔրիստափոր ԿոլումբոսՊրոտամին սուլֆատԱնհանգիստ ոտքերի համախտանիշՍողուններԱրշակունիներԺամՇաքարային դիաբետՀակոբ ՊարոնյանԼուիզա ՆերսիսյանԻրավական նորմԿաթված🡆 More