Գունավոր Հեռուստատեսություն

Գունավոր հեռուստատեսություն, պատկերները բնական գույներով վերարտադրող հեռուստատեսություն։ Օպտիկայից հայտնի է, որ գույների և երանգների բազմազանությունը ստացվում է երեք հիմնական՝ կարմիր, կանաչ ու կապույտ գույների տարբեր հարաբերությունների խառնուրդից կամ համադրումից, որի օրինաչափությունների վրա է գունավոր հեռուստատեսությունը։

Գունավոր Հեռուստատեսություն

Ստեղծումը

Առաջին երկգույն համակարգն առաջարկել և արտոնագրել է հայ գիտնական-գյուտարար Հ․ Ադամյանը 1907 թվականին, Բեռլինում։ 1925 թվականին Հ․ Ադամյանը առաջարկել և ցուցադրել է երեք հիմնական գույների դաշտերի հաջորդական հաղորդման համակարգը։ Այդ համակարգի հիմնական բաղադրիչը լեհ գիտնական Նիպկովի առաջարկած՝ պարուրաձև դասավորված մանր անցքերով սկավառակն է, որը տեղադրվում է հաղորդվող պատկերից հետո և պտտվելիս իրագործում պատկերի տարրալուծումը՝ «փռումը», առանձին տարրերի հաջորդականության։ Այդ սկավառակի կատարելագործված տարբերակն ունեցել է պարուրաձև դասավորված անցքերի երեք խումբ՝ յուրաքանչյուրը ծածկված հիմնական գույներից մեկի ֆիլտրով։

Աշխատանքը

Գունավոր Հեռուստատեսություն 

Պտտվելիս սկավառակը տարրալուծում էր գունավոր պատկերը երեք մեներանգ (կարմիր, կանաչ, կապույտ) պատկերների հաջորդականության։ Ընդունիչում նույնանման սկավառակը ապահովում էր այդ երեք միագույն պատկերների համադրումը։ Միաժամանակ առաջարկվել (Բերդ, Զենկինս) և ԱՄՆ-ում ներդրվել է գունավոր հեռուստատեսության՝ գույների մեխանիկական համադրմամբ համակարգը։

Գույների մեխանիկական համադրմամբ համակարգ

Ժամանակակից գունավոր հեռուստատեսության մեջ կիրառվում է ֆրանսիացի ինժեներ Վալենսիի առաջարկած գունավոր դաշտերի հաղորդման միաժամանակյա սկզբունքը, որն անփոփոխ թողնելով սև-սպիտակ հեռուստատեսության հաճախային սպեկտրը, հնարավոր դարձրեց գունավոր և սև-սպիտակ համակարգերի համատեղելիությունը (սև-սպիտակ հեռուստացույցով կարելի է դիտել նաև գունավոր հաղորդումները՝ ընկալելով դրանք իբրև սև-սպիտակ)։ Պատկերների տարրալուծումը և դրանց համադրումն ընդունիչում իրագործվում են հատուկ եռաճառագայթ դիմակային կինեսկոպով։ Այդ սարքն ունի էլեկտրոնային 3 թնդանոթ, մետաղե ստվերային դիմակ և հիմնական 3 գույներով առկայծող կետերի (900 հազար կետ) եռյակներից բաղկացած նուրբ կազմության եռառաստր էկրան։ Երեք փնջերից յուրաքանչյուրը ռմբակոծում է եռյակի միայն «իր» գույնի կետը, իսկ փռումն ապահովվում է մեկ սարքով։ 1965 թվականին «Մոլնիա-1» տիեզերական արբանյակի միջոցով ԽՍՀՄ-ում իրագործվեց գունավոր պատկերի հաղորդումը մոտ 1500 կմ հեռավորության վրա։ Գունավոր հեռուստատեսության համար նոր հեռանկարներ է բացում քվանտային էլեկտրոնիկան, որը խիստ հարստացնելով հաղորդումներին հատկացվող հաճախականությունների տիրույթը, միաժամանակ, բարձր մեներանգության գույներ արձակող լազերների հիման վրա հնարավոր է դարձնում մեծ էկրանի գունավոր և ծավալային հեռուստատեսության պրոբլեմի լուծումը։

Գրականություն

  • Հակոբյան Հ․ Ս․, Հովհաննես Աբգարի Ադամյան․ գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար, Ե․, 1968

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 251 Գունավոր Հեռուստատեսություն 

Tags:

Գունավոր Հեռուստատեսություն ՍտեղծումըԳունավոր Հեռուստատեսություն ԱշխատանքըԳունավոր Հեռուստատեսություն Գույների մեխանիկական համադրմամբ համակարգԳունավոր Հեռուստատեսություն ԳրականությունԳունավոր Հեռուստատեսություն Տես նաևԳունավոր ՀեռուստատեսությունՀեռուստատեսություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հղիություն (մարդ)ՉինաստանՄովսես ԽորենացիՓսորիազՀամախառն ներքին արդյունքԱվրորայի լուսաբացըԲարդ ստորադասական նախադասությունԷյֆելյան աշտարակՊապ թագավորՀամացանցՓորկապությունԱղիների բորբոքային հիվանդությունՍասնա ծռերում գործող անձանց անուններՀայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրԱնուղղակի խնդիրԼիմֆոմաՊարբերական հիվանդությունՄերկուրի (մոլորակ)Ֆեռնան ՄագելանՄուսա լեռան քառասուն օրըՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՉարլի ՉապլինԿառլես ՊուչդեմոնՊարբերական աղյուսակՎրաստանՄիզուղիների ինֆեկցիաներԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Իսահակ ՆյուտոնՍանահինի վանական համալիրՄակաբուծությունԱդանայի կոտորածԿաթնասուններՔառօրյա պատերազմՇախմատՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Գլխավոր էջՋուրՀաստատուն բաղադրության օրենքՀամեմատությունՀայկական դիցաբանությունԱրգենտինաԷպիլեպսիաԱյրին (նորավեպ)ՋրծաղիկՀին աշխարհի յոթ հրաշալիքներՀայոց պատմությունԱռողջ ապրելակերպԴեղաբույսերՀատկացուցիչԱրշակունիներԻրանԱնգլերենՍակավարյունությունՊաղպաղակՀայրենիք (հասկացություն)ԵզդիներՀուլիոս ԿեսարԿարեն ԴեմիրճյանԴերբայԵս և նաՎանա ծովուն արշալույսըՕսկար ԱյզեկՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Հարկադրական եղանակՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿենդանակերպՃապոնիաԼուսինՓորլուծությունՏրանսպորտԵղանակԱրմավիրի մարզՄյունխհաուզենի արկածներըՍումգայիթի ջարդերԲաժանարարների աղյուսակ🡆 More