Գանգրափետուր Հավալուսն

Գանգրափետուր հավալուսն (լատին․՝ Pelecanus crispus), հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Գանգրափետուր հավալուսն
Գանգրափետուր հավալուսն
Գանգրափետուր հավալուսն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Տեսակ Գանգրափետուր հավալուսն (P. crispus)
Միջազգային անվանում
Pelecanus crispus
Bruch, 1832
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Գանգրափետուր Հավալուսն
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Կենսակերպ

Շրջում են խմբերով (10-ից ոչ ավելի թռչուններ), առանձին անհատներ հաճախ չվում են վարդագույն հավալուսների երամներում։ Բնակվում է Սևանա և Արփի լճերում, բաց և խորը ջրային տարածքներում (նոսր բուսականությամբ ծանծաղուտներ)։

Սննդառություն

Սնվում է ձկներով։

Բնադրում

Բնադրումը հայտնի է միայն Արփի լճում։ Բնադրազույգերը կայուն են ողջ կյանքի ընթացքում։ Բույնը գաղութային է. ճյուղերի ու խոտաբույսերի փոքր կույտ է (տրամագիծը՝ 56-57 սմ)։ Ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջին։

Բազմացում և զարգացում

Դնում է 95 մմ տրամագծով, սպիտակ 2-3 ձու։ Ձագերը ձվից դուրս են գալիս մայիս-հունիսին։

Ներկայումս աշխարհում գանգրափետուր հավալուսնի թվաքանակի անկումը շարունակվում է, իսկ որոշ վայրերում անհետացման վտանգն անխուսափելի է, ուստի անհատական պաշտպանության կարիք ունի։

Պահպանություն

Հազվագյուտ տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Սպառնացող վտանգներից է ամռան ամիսներին Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աշխատակիցների կողմից հետապնդվելը, իսկ ձմռանը` որսագողությունը։ Լճի գրեթե ողջ տարածքում ձկնորսությունը լուրջ անհանգստացնող գործոն է։

Գրանցված է CITES-ի Հավելված 1-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։ Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում։

Ծանոթագրություններ

Գանգրափետուր Հավալուսն Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։
Գանգրափետուր Հավալուսն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գանգրափետուր հավալուսն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Գանգրափետուր Հավալուսն 

Tags:

Գանգրափետուր Հավալուսն Արտաքին կառուցվածքԳանգրափետուր Հավալուսն ԿենսակերպԳանգրափետուր Հավալուսն ՍննդառությունԳանգրափետուր Հավալուսն ԲնադրումԳանգրափետուր Հավալուսն Բազմացում և զարգացումԳանգրափետուր Հավալուսն ՊահպանությունԳանգրափետուր Հավալուսն ԾանոթագրություններԳանգրափետուր ՀավալուսնԹռչունԼատիներենՀՀ Կարմիր գիրքՀավալուսներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾնեբեկՀոլանդերեն ՎիքիպեդիաՊրոտամին սուլֆատՏեղեկատվական տեխնոլոգիաներBBC WorldwideՄարտի 28Սուրեն Շահվերդյան (բեմադրիչ)Մաշկ (մարդու)Մարդու պապիլոմավիրուսԸնձառյուծՀայաստանՎիտամին D-ի անբավարարությունՀայոց պատմությունԿենդանիների հատկանիշների ցանկՀամբարձում (տոն)Կիլիկիայի հայկական թագավորությունՎրաստանԱռիթմիաՀնդեվրոպական լեզուներԲելառուսԳերմանիաՄաշկային հիվանդություններԴեղանյութերԱռողջ ապրելակերպԹթվածինԿենսոլորտՏրդատ ԱԱլբերտ ԱզարյանԼևոն ՇանթԱնիԼոգիստիկաՍերժ ՍարգսյանԷրեկտիլ դիսֆունկցիաԵռանկյան բարձրությունԱրգանդի միոմաՍերՔարահունջԱրաբոԳնաճՄԻԱՎ/ՁԻԱՀԿառլես ՊուչդեմոնՆերգործական սեռՀովհաննես ԱյվազովսկիՆավթՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՄակդիրԼիբանանՄխիթար Գոշ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԱրցախի ՀանրապետությունԱռաջավորասիական ընձառյուծՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿատուներԶուգահեռագիծԱնուղղակի խնդիրԱուտիզմՍտամոքսԱնտարկտիդաՀայկական դիցաբանությունՎերաբերական (խոսքի մաս)Աշտարակ (քաղաք)Երվանդ ԱզատյանԿաթոլիկ եկեղեցիԳրիգոր ԼուսավորիչՔաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունՁեռնաշարժությունԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայկական պետականությունների ղեկավարների ցանկՎիետնամՀարադրությունԳորշ գայլՍպիտակուցներՆորավանքԱծական անունԱրջերԽորվաթիաԴանիաՅուԹյուբ🡆 More