2001-2014 Աֆղանական Պատերազմ

Աֆղանստանի պատերազմ (2001-2021) ասիմետրիկ ռազմական հակամարտություն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (անգլ.՝ ISAF) և Թալիբան իսլամիստական կազմակերպության միջև, որը մինչ այդ վերահսկում էր Աֆղանստանի մեծ մասը։ Այդ պատերազմը համարվում է 1978 թվականից շարունակվող Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի փուլերից մեկը։

2001-2014 Աֆղանական Պատերազմ
Աֆղանական պատերազմ
2001-2014 Աֆղանական Պատերազմ
Թվական2001 հոկտեմբերի 72014 դեկտեմբերի 28
Մասն էՔաղաքացիական պատերազմ Աֆղանստանում
Պատերազմ ահաբեկչության դեմ
ՎայրԱֆղանստան Աֆղանստան
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

ԱՄՆ-ն ռազմագործողություն է անցկացրել Աֆղանստանում «Հարատև ազատություն» ռազմագործողությունն, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևով։ Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է։

2011 թվականի հուլիսից սկսվել է կոալիցիայի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից։ 2013 թվականի հուլիսին անվտանգության ապահովումն երկրում փոխանցվել է տեղական ուժային կառույցներին, այդ պահից սկսած կոալիցիայի կոնտինգենտը օժանդակ դեր էր խաղում։ Փաստացիորեն պատերազմն ավարտվել է միայն ձևականորեն, իսկ իրականում այն շարունակվում էր։

Նախապատմություն

1996 թվականից մայրաքաղաքը և Աֆղանստանի տարածքի մեծ մասը վերահսկվում էր Թալիբան շարժման կողմից։ Արդեն այդ ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից փնտրվող ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը ապաստան է ստացել Աֆղանստանում։ Թալիբները հրաժարվում էին հանձնել բեն Լադենին նույնիսկ 1998 թվականին Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ահաբեկիչներին վերջնագիր է ներկայացրել՝ կարճ ժամանակահատվածում ամերիկյան արդարադատությանը հանձնել բեն Լադենին, ինչպես նաև ալ Քաիդայի ամբողջ ղեկավարությանը։ Սեպտեմբերի 21-ին թալիբները պատասխանեցին մերժմամբ՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն ծանրակշիռ փաստարկներ չի ներկայացրել տվյալ կազմակերպության Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչություններին մասնակցության վերաբերյալ։

2001 թվականի սեպտեմբերի 22-ին երեք պետություններից երկուսն, որոնք ճանաչում էին Աֆղանստան Իսլամական Էմիրաթը (ԱՄԷ և Սաուդյան Արաբիա) Աֆղանստանի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները։ Աֆղանստանից Իրան և Պակիստան փախստականների հսկայական հոսք է սկսվել։

Պատերազմի նպատակներ

ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հռչակված նպատակներն են՝

  • Թալիբների ռեժիմի տապալում,
  • Աֆղանստանի տարածքի ազատագրումը թալիբների ազդեցությունից,
  • Ալ Քաիդայի մասնակիցների գերությունը և դատավարությունը։

Մասնակիցներ

Միջազգային ուժեր

Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևին համապատասխան։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր

Աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում։

2003 թվականի օգոստոսից ISAF հրամանատարությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ ISAF-ի կազմի մեջ մտել է 48 երկիր (մեծամասնությունը ՆԱՏՕ-ի անդամ), ամենամեծ թվակազմը ներկայացրել է ԱՄՆ-ն։

2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ ISAF-ի ընդհանուր թիվը կազմում էր 49 902 զինծառայող։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

2001-2014 Աֆղանական Պատերազմ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆղանական պատերազմ (2001-2014)» հոդվածին։

Tags:

2001-2014 Աֆղանական Պատերազմ Նախապատմություն2001-2014 Աֆղանական Պատերազմ Պատերազմի նպատակներ2001-2014 Աֆղանական Պատերազմ Մասնակիցներ2001-2014 Աֆղանական Պատերազմ Տես նաև2001-2014 Աֆղանական Պատերազմ Ծանոթագրություններ2001-2014 Աֆղանական Պատերազմ Արտաքին հղումներ2001-2014 Աֆղանական Պատերազմ1978ԱնգլերենԱնվտանգության աջակցության միջազգային ուժեր (ISAF)ԱֆղանստանԹալիբան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նյարդային համակարգԲարդ նախադասությունՄատենադարանՄակերեսՍիամանթոՀովհաննավանքՇաղկապԱվագ շաբաթՍրտամկանի ինֆարկտՍաղմոսավանքԵրուսաղեմԱռաջին համաշխարհային պատերազմԿարմրուկՋավախքԼևոն ՇանթՀոգեկան հիվանդություններԳլաուկոմաՍև արագիլՄինաս ԱվետիսյանՖինանսական իրավունքՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հայոց ցեղասպանությունԱլեքսանդր ՇիրվանզադեԼիմֆոմաՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԿոռուպցիաՀարրի Փոթեր (վիպաշար)Հայաստանի ազգային հերոսՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱդոլֆ ՀիտլերՄթնոլորտՄարտի 29ԶատիկԵրաժշտական գործիքներԵրիտասարդական պալատԲուրգ (երկրաչափություն)Էյֆելյան աշտարակՍտենտավորումHarleys in HawaiiՊատմություն Հայոց (Խորենացի)Բագրատունիների թագավորությունԿաթվածՍանահինի վանական համալիրԵղվարդԹմրամիջոցԳլխուղեղՀուդայականությունՊարկինսոնի հիվանդությունՕրալ սեքսՄարդու անատոմիաԱրյան ընդհանուր հետազոտությունԱֆրիկաՎահանագեղձԹռչուններՏիգրան ԱվինյանՀայաստանի զինանշանԲորիս շունԱբու-Լալա Մահարի (պոեմ)Շաքարային դիաբետՌուբեն ՄաթևոսյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԱղտոտումՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՀայաստանՎիլյամ ՍարոյանՀայաստանի անտառներՏեղեկատվական տեխնոլոգիաներԼեղապարկԱծանցյալՇիրակի մարզՀովհաննես ՇիրազՖիմոզԷֆթանազիաՖեմինիզմԲրոնխաբորբՆԱՏՕՀեպատիտ BԳուրգեն Մելքոնյան🡆 More