Աստղածաղիկ Չինական: բույսերի տեսակ

Աստղածաղիկ չինական (լատին․՝ Callistephus chinensis)։ Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին։

Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Աստղածաղիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Callistephus
Տեսակ Աստղածաղիկ (C. chinensis)
Միջազգային անվանում
Callistephus chinensis
Nees, 1832

Տարածում

Աստղածաղիկ Չինական: Տարածում, Տարածվածությունը Հայաստանում, Կառուցվածք 
Աստղածաղիկ (Կալիստեֆուս) չինական

Ծաղկի վայրի տեսակները տարածված են Արևելյան Ասիայում։

Տարածվածությունը Հայաստանում

Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Կառուցվածք

Ուղղաձիգ բույս է, բարձրությունը՝ 15-80 սմ, ցրված կամ կոմպակտ սաղարթով։ Ունի փնջաձև արմատային համակարգ։

Բնութագիր

Լայնորեն տարածում ունի հատկապես մշակության մեջ։ Հայտնի են այս ծաղկի շուրջ 600 տեսակներ, որոնք ունեն տարբեր ձևի ու գույնի ծաղիկներ, տարբեր է նաև ցողունների բարձրությունները։ Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչնագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Մեր պայմաններում մշակվում է անմիջապես բաց գրունտում ցանք կատարելու միջոցով, ինչպես նաև սածիլմամբ

Տեսակներ

Ամենատարածված խմբերն են. ասեղնաձև (բարձրությունը՝40-50, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ, օգտագործվում է ծաղկեփնջերում և ձևավորումներում), Ունիկում (բարձր՝. 50-60, ծաղկի տրամագիծը՝ 11-12 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում և ձևավորումների համար), Ռադիո (ունի նույն ցուցանիշները), Ջայլամի փետուր (բարձր.՝ 60-70, ծաղկի տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործում են ծաղկեփնջերում), Կոմետա (բարձր.՝ 60-65, ծաղկի տրամագիծը՝ 10-11 սմ օգտագործվում է ծաղկափնջերի և ձևավորման համար), Քաջվարդանման (բարձր.՝ 40-50, ծաղկի տրամագիծը՝ 8-10 սմ։ Օգտագործումը նույն է), Ամերիկյան թփային (բարձր.՝ 60-70 սմ, ծաղկի՝ տրամագիծը՝ 12-13 սմ, օգտագործումը նույն է), Տրիումֆ (բարձր.՝ 20-25 սմ, տրամագիծը՝ 7-8 սմ, օգտագործվում է ծաղկադեկորատիվ ձևավորումներում), Վիկտորիա (բարձր.՝ 35-40, ծաղկի տրամագիծը՝ 9-10 սմ) և այլն։

Գրականություն

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները», Երևան «Արևիկ 1987», էջ 40
  • Callistephus // Ботаника. Энциклопедия «Все растения мира»: Пер. с англ. = Botanica / ред. Д. Григорьев и др. — М.: Könemann, 2006
Աստղածաղիկ Չինական: Տարածում, Տարածվածությունը Հայաստանում, Կառուցվածք Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։
Աստղածաղիկ Չինական: Տարածում, Տարածվածությունը Հայաստանում, Կառուցվածք Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղածաղիկ չինական» հոդվածին։

Tags:

Աստղածաղիկ Չինական ՏարածումԱստղածաղիկ Չինական Տարածվածությունը ՀայաստանումԱստղածաղիկ Չինական ԿառուցվածքԱստղածաղիկ Չինական ԲնութագիրԱստղածաղիկ Չինական ՏեսակներԱստղածաղիկ Չինական ԳրականությունԱստղածաղիկ ՉինականԼատիներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թուրքիա«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԴիլիջանՆոյԿոկորդաբորբՏիգրան ԵրվանդյանԱլպիական մանուշակՏաթևի վանքԳրիգոր ԶոհրապԷդուարդ ՍպերցյանԱրագածՇիզոֆրենիաՍեռական հարաբերությունՂազարոս ԱղայանԵրիկամի քրոնիկ հիվանդությունՎիլյամ ՍարոյանՆերարգանդային պարույրԱշխարհի բնակչությունԳլաուկոմաՇաղկապենաբորբԳեղարքունիքի մարզՀակոբ ՊարոնյանԹոքաբորբՀռոմեական կայսրությունՀասարակ հերպեսՀաագաՄշակույթՎարդանանք (պատմավեպ)ԼուսինԿարիճներԱՄՆ-ի նախագահների ցանկՁվարանի կիստաՀեռուստատեսային կենտրոնՄիքելանջելոԳիզայի բուրգերԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԴեռահասի հոգեբանությունBTSՀավասարասրուն սեղանԱմբոխները խելագարվածԵրիկամՍարդարապատի հերոսամարտՀովհաննես ՇիրազԵրազՀայկական ազգային հագուստ (տարազ)Հայաստանի լեռներԹթվածինՅուԹյուբԼևոմեկոլՀայաստանSWOT վերլուծությունՆիկոլ ՓաշինյանԹարախակույտԱրգանդի միոմաԷնդոմետրիոզՈրոշիչԱռաջավորասիական ընձառյուծԱռիթմիաՄարտՍեռական հերպեսՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԶինվորական կոչումներՄովսես ԽորենացիԿենդանիներԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՎրաստանԳյումրիԿոնքի բորբոքային հիվանդությունՕրալ սեքսՊարագաներՆյարդային համակարգՍիրտԱրշակունիների թագավորություն🡆 More