Ֆիլմ, 1958 Այն Կողմում

«Այն կողմում» (ռուս.՝ «По ту сторону»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ֆեոդոր Ֆիլիպովը 1958 թվականին։

Ֆիլմ, 1958 Այն Կողմում
Այն կողմում
Թվականհոկտեմբերի 20, 1958
ՌեժիսորՖեոդոր Ֆիլիպով

Սյուժե

1921 թվական։ Կոմերիտականներ Մատվեևը և Բեզայսը, որոնք ժամանել են Չիտա, որն այդ ժամանակ Հեռավորարևելյան հանրապետության մայրաքաղաքն էր, ստանում են առաջադրանք՝ անցնել ճակատային գիծը դեպի սպիտակների թիկունք և հասնել անուչինո գյուղում գտնվող պարտիզանական շտաբին։ Խաբարովսկում Մատվեևը ցանկանում է հանդիպել կոմերիտուհի Լիզայի հետ, որին սիրահարված է, սակայն ճանապարհին նա կորցնում է ոտքը ծանր վնասվածքի հետևանքով։ Լիզան հրաժարվում է Մատվեևից՝ իմանալով նրա հաշմանդամության մասին, բայց նրան հավատարմորեն սիրում է Վարյա անունով աղջիկը, որին նա փրկել էր անարխիստների ձեռքից։ Մատվեևը զոհվում է պարեկային գնդակից՝ քարոզչական թռուցիկներ փակցնելու ժամանակ։

Դերերում

  • Վսևոլոդ Սաֆոնով – Անտոն Մատվեև
  • Յուրի Պուզիրյով – Վիկտոր Բեզայս
  • Լյուդմիլա Կասատկինա – Վարյա
  • Եվգենի Շուտով – զինվոր
  • Վլադիմիր ԵմելյանովՆիկոլա
  • Սերգեյ Ֆիլիպով – Մայբա, անարխիստ
  • Ելենա Մուրատովա – Լիզա
  • Գրիգորի Բելով – բժիշկ
  • Սերգեյ Կալինին – Ժուկանով
  • Վադիմ Զախարչենկո – Սպիտակ գվարդիայի սպա
  • Ալեքսանդր Լեբեդև – անարխիստ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ

  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Չեռնյաև
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լև Օշանին
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Պավլով
  • Մոնտաժող՝ Վսևոլոդ Մասսինո

Ստեղծում

Ֆիլմը նկարահանվել Է Վիկտոր Քինի համանուն վեպի մոտիվներով, որն առաջին անգամ հրապարակվել է 1928 թվականին և պատմում Հեռավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որը բռնկվել է քաղաքացիական պատերազմի կրակով։ Սցենարի ստեղծմանը մասնակցել է հայտնի հետազոտող Ցեցիլիա Քինը։

Որոշ դրվագներ նկարահանվել են Մոշևո գյուղում՝ այն լեռան կողքին գտնվող վայրում, որտեղ քաղաքացիական պատերազմի ժամանակ հրետանային մարտկոց էր կանգնած և իրական մարտական գործողություններ են ընթացել կարմիրների և սպիտակների միջև։ Դրա համար 1905 թվականին ֆրանսիացիների կողմից կառուցված արդեն գոյություն ունեցող հիմնական երկաթուղային ճյուղին զուգահեռ կինեմատոգրաֆիստները գցել են ճանապարհի երեք լրացուցիչ օղակներ և իսկական զրահամեքենա են դրել, իսկ որոշ տեղացիներ մասնակցել են զանգվածային տեսարանների ստեղծմանը։ Մի շարք դրվագներ նկարահանվել են Մոլոտով քաղաքում։

Ֆիլմում որպես լեյտմոտիվ հնչում է «Песня о тревожной молодости» երգը, որը գրել է Ալեքսանդրա Պախմուտովան Լև Օշանինի բանաստեղծության հիման վրա։ Պախմուտովան Օշանինի բանաստեղծությունների հիման գրել է ևս չորս երգ և մի քանի սիմֆոնիկ դրվագներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ֆիլմ, 1958 Այն Կողմում ՍյուժեՖիլմ, 1958 Այն Կողմում ԴերերումՖիլմ, 1958 Այն Կողմում Նկարահանող խումբՖիլմ, 1958 Այն Կողմում ՍտեղծումՖիլմ, 1958 Այն Կողմում ԾանոթագրություններՖիլմ, 1958 Այն Կողմում Արտաքին հղումներՖիլմ, 1958 Այն ԿողմումԿինոարդյունաբերությունը Խորհրդային ՄիությունումՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ալեքսանդրապոլի պայմանագիրԱռիթմիաՕլիմպիական խաղերԲարդ համադասական նախադասությունԱպրիլի 25Յուրի ՎարդանյանԵլակԼոռու մարզՆոյյան տապանՍումգայիթի ջարդերՄշակույթԲրուցելոզԿալցիումՎահագն ԴավթյանՎազգեն ՍարգսյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԿայծակՊեպոԱրտաշեսյաններՀեպատիտ CՊարբերական աղյուսակՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԱվարայրի ճակատամարտՀայաստանի պատմական մայրաքաղաքներԹութքՀայ-վրացական պատերազմՀարավային ԿորեաԴավիթ ԱնանյանՇվեդիաՀայոց պատմությունԷլեկտրոլիզՕձերՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունԶոլի ԱդոկԱրտաշեսյանների թագավորությունԹուրքիաԱշտարակ (քաղաք)Աբովյան (քաղաք)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՎինսենթ վան ԳոգԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱլեքսանդր ՄակեդոնացիԱրյունահոսությունԻոսիֆ ՍտալինՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՎանա լիճԷվերեստԹաջ ՄահալՀակոբ ՊարոնյանԵրաժշտական գործիքներՄայրցամաքՀայկական դիցաբանությունՆատրիումի քլորիդՍաղմոսավանքՁվարանի կիստաՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԱրիստոտելԱննա ՀակոբյանՎիտամին B12 անբավարարությունՔրիստափոր ԿոլումբոսՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՄարդու աչքԱտոպիկ մաշկաբորբԱզատի ջրամբարՆախադասության գլխավոր անդամներԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Աղբյուր ՍերոբԳոյական անունՀայաստանի գետերի ցանկՄերկուրի (մոլորակ)Սոս ՍարգսյանԿիլիկիայի հայկական թագավորությունՕվկիանոսՍասունցի ԴավիթՀայկական գամփռԱնահիտ ՊարսամյանԱրագած🡆 More