«Umbrella» (հայերեն՝ Հովանոց), բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի առաջին սինգլը նրա երրորդ Good Girl Gone Bad (2007) ստուդիական աբոմից։ Ձայնագրվել է Jay-Z-ի մասնակցությամբ, թողարկվել է 2007 թվականի մարտի 29-ին։ Երգը դարձել է 2007 թվականի գլխավոր հիթերից մեկը՝ 7 շաբաթ գլխավորելով Billboard Hot 100 հիթ-շքերթը ԱՄՆ-ում (այնտեղ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը տարվա տվյալներով) և 10 շաբաթ առաջինն է եղել Մեծ Բրիտանիայում։
«Umbrella» | |||||
---|---|---|---|---|---|
Ռիհաննայի սինգլը | |||||
«Good Girl Gone Bad» ալբոմից | |||||
Թողարկված | 29 մարտի, 2007 | ||||
Ֆորմատ | 12" մաքսի-սինգլ, CD սինգլ, թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2007; Westlake Recording Studios (Լոս Անջելես) | ||||
Ժանր | փոփ, R&B | ||||
Տևողություն | 4:35 | ||||
Լեյբլ | Def Jam, SRP | ||||
Պրոդյուսեր | Թրիկի Ստյուարտ, Կուկ Հարել | ||||
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն | |||||
| |||||
Jay-Z ժամանակագրություն | |||||
|
Թրիկի Ստյուարտը, The-Dream-ը և Կուկ Հարելլը հավաքվել են Triangle Studios-ում (Ատլանտա) նոր նյութի ձայնագրման համար։ Սկզբում պլանավորվել էր, որ երգը պետք է կատարեր փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը, որի հետ Ստյուարտը ավելի վաղ արդեն աշխատել էր՝ 2003 թվականին ստեղծելով «Me Against the Music» երգը։ Սակայն Բրիթնին նույնիսկ չի էլ հասցրել լսել երգը։ Նրա ձայնագրման լեյբլը մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, որ Սփիրսը արդեն բավարար քանակով երգեր ունի իր նոր Blackout ալբոմի համար։
Արդյունքում երգը դարձել է տարվա հիթը և 2007 թվականի ամենավառ իրադարձություններից մեկը։ Նա գլխավորել է շատ երկրների հիթ-շքերթները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա և այլն)։ Այն փոփոխել են տարբեր տարբերակներով (ռեմիքսներ, քավեր-տարբերակներ և այլն) հարյուրավոր արտիստներ, այդ թվում՝ Children of Bodom, Manic Street Preachers, JLS, Bare Egil, Terra Naomi, Jamie Cullum, Mike Shinoda из группы Linkin Park, The Mint Chicks, McFly, Lillasyster, Plain White T's, Carrie Underwood, Keith Urban, OneRepublic, Sara Bareilles, Cláudia Leitte, Mandy Moore, My Chemical Romance, Tegan and Sara, Amanda Palmer, Syesha Mercado, Natalie Gauci, illScarlett, All Time Low, Թեյլոր Սվիֆթ, Bentley Jones, Boyce Avenue, The Baseballs (Finnish Single Chart № 1 — 2009 թվականի նոյեմբեր), Vanilla Sky, Elli Noise:
Umbrella
Sides A & B
Side A
Side B
| Umbrella: Remixes
|
Երգը սահմանել է ռեկորդ XXI դարի առաջին տասնամյակում Մեծ Բրիտանիայում, որտեղ պետական հիթ-շքերթում այն մնացել է առաջին հորիզոնականում 10 շաբաթ։
Շաբաթական հիթ-շքերթներ
| Տարեվերջյան հիթ-շքերթներ
Տասնամյակի հիթ-շքերթներ
Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA) | 5× Platinum | 350 000^ |
Բելգիա (BEA) | Platinum | 50 000* |
Բրազիլիա (ABPD) | Platinum | 60,000* |
Դանիա (IFPI Denmark) | 2× Platinum | 30 000^ |
Ֆինլանդիա (Musiikkituottajat) | Platinum | 10,000 |
Գերմանիա (BVMI) | 2× Platinum | 600 000^ |
Italy | — | 20,580 |
Իտալիա (FIMI) (since 2009) | Platinum | 50,000* |
Ճապոնիա (RIAJ) | Gold | 100 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ) | Platinum | 30,000* |
Իսպանիա (PROMUSICAE) | 8× Platinum | 400 000^ |
Շվեդիա (GLF) | 2× Platinum | 80 000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland) | Gold | 15 000x |
Մեծ Բրիտանիա (BPI) | 2× Platinum | 1 200 000^ |
ԱՄՆ (RIAA) | 6× Platinum | 6,000,000^ |
ԱՄՆ (RIAA) Mastertone | 2× Platinum | 2 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Umbrella (երգ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.