Creative Commons Արտոնագրեր

Creative Commons- լիցենզիաները կազմում են լիցենզիաների ամբողջություն, որոնք կառավարում են գործերի, հատկապես ինտերնետում տարածվող մուլտիմեդիայի, վերօգտագործման կամ տարածման պայմանները։ Creative Commons-ի կողմից մշակված այդ լիցենզիաները հրապարակվել են 2002 թվականի դեկտեմբերի 16-ին։

Նպատակը

Creative Commons Արտոնագրեր 

Creative Commons-ի տարբերանշանը

Creative Commons լիցենզիաները ստեղծվել են այն փաստից ելնելով, որ մտավոր սեփականությունը հիմնովին տարբեր էր ֆիզիկական սեփականությունից, և copyright-ի այժմյան օրենքները խոչընդոտում էին մշակույթի տարածումը։ Այս լիցենզիաների նպատակն է տրամադրել իրավական գործիք, որն ապահովում է միաժամանակ արվեստի որևէ գործի հեղինակի իրավունքների պաշտպանությունը և այս գործի մշակութային բովանդակության ազատ շրջանառությունը, որպեսզի հեղինակներին թույլ տրվի նպաստելու «հասարակական բնագավառ»-ում հասանելի գործերի հարստացմանը։

Ընդհանուր տեղեկություններ

Creatives Commons լիցենզիաները, կոդերը, խորհրդանիշերը
ՀեղինակությունCC-by

Հեղինակություն Առանց ձևափոխմանCC-by-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Առանց ձևափոխմանCC-by-nc-nd

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործմանCC-by-nc

Հեղինակություն Առանց առևտրային օգտագործման Բնօրինակի պայմանների կիսումCC-by-nc-sa

Հեղինակություն Բնօրինակի պայմանների կիսումCC-by-sa

Creative Commons Արտոնագրեր Հեղինակություն [by] (Հատկացում). գործը կարելի է ազատ օգտագործել՝ հեղինակի անունը նշելու պայմանով։

Creative Commons Արտոնագրեր Առանց առևտրային օգտագործման [nc] (Noncommercial). իրավասու անձը կարող է թույլ տալ գործի ցանկացած տեսակի օգտագործում կամ հակառակը՝ արգելել ոչ առևտրային օգտագործումները (այս դեպքում առևտրային նպատակներով օգտագործումները թույլ տրված կլինեն)։

Creative Commons Արտոնագրեր Առանց ձևափոխման [nd] (NoDerivs). իրավասու անձը կարող է թույլ չտալ ձևափոխված գործերի հրատարակումը կամ թույլ տալ գործի ձևափոխումները և թարգմանությունները։

Creative Commons Արտոնագրեր Բնօրինակի պայմանների կիսում [sa] (ShareAlike). իրավասու անձն իրավունք ունի նախապես թույլ տալու ձևափոխել գործը, նա կարող է խստություն սահմանել, որ ձևափոխված գործերը հասարակությանն առաջարկվեն նույն ազատություններով (Creative Commons-ի նույն պայմաններով), ինչ բնօրինակը։

Կիրառման ձևը

Գոյություն ունեցող վեց լիցենզիաներից հեղինակն ընտրում է այն լիցենզիան, որն ավելի լավ է հարմարեցված գործին, որը նա ցանկանում է տարածել՝ պահպանելով դասական copyright-ով (ձևափոխություն, վճարում և այլն) պաշտպանված իր որոշ իրավունքները։ Ըստ ընտրված տարբերակի, հասարակությունը քիչ թե շատ ազատություններ է ունենում գործը օգտագործելու համար։ Այսպիսով, որոշակի լիցենզիաների ներքո տեղադրված գործերը կարելի է դիտել որպես ազատ գործեր։

Օգտագործման պայմանները

Ընդհանուր պայմաններ

  • թույլ տալ անվճար վերարտադրել, տարածել և հասարակությանը հասցնել տվյալ գործը, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքները
  • հասարակությանը պարզ դարձնել տվյալ գործի տրամադրման լիցենզիայի պայմանները՝ յուրաքանչյուր տարածման կամ օգտագործման ժամանակ
  • ոչ պարտադիր պայմաններից յուրաքանչյուրը կարելի է կիրառել իրավասու անձին թույլտվություն տալուց հետո
  • հեղինակային իրավունքի բացառությունները ոչ մի դեպքում ձևական բնույթ չեն կրում
  • արգելված է կիրառել հակասական տեխնիկական միջոցներ պայմանագրերի ժամկետների շրջանակներում
  • փաստաթղթերի փոխանակումը որպես առևտրային օգտագործում չի դիտվում

Ոչ պարտադիր պայմաններ

Creative Commons լիցենզիայի ներքո գտնվող բովանադակությունը կարող է օգտագործվել երրորդ անձի կողմից՝ հեղինակի սահմանած որոշակի պայմաններով։ Բոլոր լիցենզիաներն ունեն Հատկացում (Attribution. հեղինակության տեսակ)։ Վերջինիս միանում են երեք հիմնական պայմաններ՝ Creative Commons կազմակերպության կողմից համապատասխանեցված վեց լիցենզիաների ամբողջություն կազմելու նպատակով։

Այս լիցենզիաների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք արտահայտվում են հասկանալի տեսանելի նշաններով։ Այսպես մեկ հայացքից հնարավոր է հասկանալ, թե ինչ է թույլ տալիս կամ արգելում տվյալ լիցենզիան։

Այլ պայմաններ դեռ չեն հարմարեցվել ֆրանսիական օրենսդրությանը և նախատեսված են՝

  • զարգացման ճանապարհին գտնվող երկրների համար
  • օրինակների ընտրություն համար
  • հասարակական բնագավառի համար
  • գիտությունների համար
  • և այլն

Tags:

Creative Commons Արտոնագրեր ՆպատակըCreative Commons Արտոնագրեր Ընդհանուր տեղեկություններCreative Commons Արտոնագրեր Կիրառման ձևըCreative Commons Արտոնագրեր Օգտագործման պայմաններըCreative Commons Արտոնագրեր2002Creative CommonsԴեկտեմբերի 16

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳոշավանքՄարդու առնանդամի չափսԳրիգոր ԶոհրապԳրիգոր ՏաթևացիԻսրայել ՕրիԽաչակրաց արշավանքներՀայոց պատմությունՈւղղագրությունՀայկական հարցՄաշկի սնկային հիվանդություններԷլեկտրական հոսանքԱնաստասիա ՏատարևաՓայծաղԳեղամ ՍարյանԱնտարկտիդաՀովհաննես ԱյվազովսկիՄեր հայրենիքԼուսինՀայկական թատրոնՔարերի սիմֆոնիաՄեծ Հայքի նահանգների ցանկՋոան ՌոուլինգՆատրիումի քլորիդՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍոս ՍարգսյանԱլբերտ ԱզարյանՀայկական խոհանոցՆաիրի ԶարյանԱլերգիաՇագանակագեղձի բարորակ գերաճԱլբերտ ԱյնշտայնՄոնթե ՄելքոնյանԿապ (խոսքի մաս)ԺամԵրկրաշարժՆոյԹարախակույտՀնդեվրոպական լեզուներԳրոնինգենի թանգարանՁեռքբերովի անօգնականությունԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՄԻԱՎԳոյական անունԿոկորդաբորբԱբովյան (քաղաք)Կորած մոլորվածը ՀայաստանումՕստեոարթրոզՈւղիղ խնդիրՔիմիաSinopharm GroupԼեհաստանԽտությունՍրտի բնածին արատներԱլեքսանդր ԹամանյանԱմբողջ թիվՀաննիբալԱուտոիմուն թիրեոիդիտԿարիճներԿույր աղիքԱրտիստը (Շիրվանզադե)Տիգրան ՄեծՀայերեն հայհոյախոսությունՍերժ ՍարգսյանՀարավային ԱմերիկաԹուրքիաԱռաջավորասիական ընձառյուծՀռոմԾառԲելառուսԹատրոնի համաշխարհային օրՀենրիխ ՄխիթարյանՀունական դիցաբանությունՄարմնի զանգվածի ինդեքսԱնկախ պետությունների դրոշներՎազգեն ՍարգսյանՀին ՀռոմԴուայթ ԷյզենհաուերՇավարշ Կարապետյան🡆 More