Ֆահրիյե Էվջեն

Ֆահրիյե Էվջեն Օզչիվիթ (թուրքերեն՝ Fahriye Evcen Özçivit, հունիսի 4, 1986(1986-06-04), Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի։

Ֆահրիյե Էվջեն
Ֆահրիյե Էվջեն
Ծննդյան թիվ՝հունիսի 4, 1986(1986-06-04) (37 տարեկան)
Ծննդավայր՝Զոլինգեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն՝Ֆահրիյե Էվջեն Թուրքիա
Ֆահրիյե Էվջեն Գերմանիա
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 2274696

Կենսագրություն

Ֆահրիյեն ծնվել է 1986 թվականի հունիսի 4-ին Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի Զոլինգեն քաղաքում, թուրքի և չերկեզի ընտանիքում, որոնք արտագաղթել են Սալոնիկից։ Ֆահրիյեի, ինչպես նաև Զոլինգենում բնակվող բոլոր թուրքերի համար մանկության տարիները անցել են դժվարին պայմաններում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ֆահրիյեն ընդունվել է Դյուսելդորֆի Հենրիխ Գեյինի անվան համալսարան, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիա։ Դյուսելդորֆում սովորելու ընթացքում 2005 թվականին, նա մոր հետ մեկնում է Ստամբուլ հանգստանալու, որտեղ անսպասելիորեն «Երբեք չմոռանաս» սերիալում ստանում է դեր։ Նկարահանումների ավարտից հետո Ֆահրիյեն որոշում է  շարունակել դերասանուհու կարիերան և վերցնում է ակադեմիական արձակուրդ։

Շուտով նա ստանում է Նեջլիի դերը Ռեշատ Նուրի Գյունթեքինի «Տերևաթափ» վեպի ժամանակակից մշակմամբ նկարահանված ֆիլմում, որը նրան Թուրքիայում մեծ ճանաչում է բերում։ Դեռ չավարտելով աշխատանքը «Տերևաթափ» ֆիլմում, Ֆահրիյեն  սերիալներում և ֆիլմերում ստանում է մի քանի դերեր, այդ թվում՝ և գլխավոր։ 2009 թվականի սկզբին Ֆահրիյեն պատմություն սովորելու համար ընդունվում է Բոսֆորի համալսարան, բայց «Տերևաթափ» սերիալի նկարահանումներով զբաղվածության պատճառով, նա հետաձգում է ուսումը մինչ նկարահանումների ավարտը։ Ֆահրիյեն 2014 թվականին ավարտել է Բոսֆորի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2013 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Ցախսարեկ՝ երգող թռչնակ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Ապա հաջորդեց Մյուրվետի դերը՝ «Քուրթ Սեիթը և Շուրան» սերիալում։ 2014 թվականին Ֆահրիյեն «Սերը նման է քեզ» ֆիլմում ստացել է  գլխավոր դերը, որտեղ նա խաղացել է Բուրակ Օզչիվիտի սիրելիի դերը, որը նախկինում խաղացել է «Ցախսարեկը երգեցիկ թռչուն է» սերիալում։ 2016-ին Ֆահրիյեն նկարահանվել է «Անսահման սեր» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դարձավ հայտնի թուրք դերասան Մուրադ Իյլդիրիմը։

Տիրապետում է չորս լեզուների. իսպաներեն, գերմաներեն, անգլերեն և թուրքերեն։ Պատանի տարիքում զբաղվել է սպորտով, իսկ դպրոցական տարիներին բասկետբոլի թիմում եղել է պաշտպան։

Անձնական կյանք

2012 թվականից մինչև 2013 թվականը Ֆահրիյեն հանդիպել է «Դու իմ տունն ես» մելոդրամայում իր հետ նկարահանված Օզջան Դենիզի հետ։ Բաժանման պատճառ է հանդիսացել այն, որ դերասանը տարված է եղել 20-ամյա մոդել Բուսե Նարջիով։

2015 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Ֆահրիյեն հանդիպում է Բուրակ Օզչիվիտի հետ։ 2017 թվականի հունիսի 29-ին Ստամբուլում կայացավ նրանց հարսանիքը։ Հարսանիքը տեղի ունեցավ Սաիդ Հալիմ Փաշա պատմական առանձնատանը, որը գտնվում է Բոսֆորի նեղուցի ափին։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Երբեք չմոռանաս թուրքերեն՝ Asla Unutma Փինար
2006 ս Տերևաթափ Yaprak Dökümü Նեջելա Տեկին
2006 ս Կարոտ Hasret Սոնգյուլ
2007 ֆ Երկինք Cennet Կիզ (աղջիկ)
2008 ֆ Սիրո խավարում Aşk Tutulması Փինար
2009 ֆ Էլվինը և բուրունդուկները 2 Alvin ve Sincaplar 2 թուրքական կրկնօրինակ
2010 ֆ Թիմը՝ Ալլահի ճանապարհին թուրքերեն՝ Takiye: Allah'ın Yolunda Սևդե Աքսու
2010 ֆ Սենյորա Էնրիկա Sinyora Enrica ile İtalyan Olmak սենյորա Էնրիկան երիտասարդ տարիքում
2011 ս Խաբեբա գարունը թուրքերեն՝ Yalancı Bahar Զեյնեփ Քարաման
2012 ֆ Դու իմ տունն ես Evim Sensin Լեյլա
2012 ս Բաժանում թուրքերեն՝ Veda: Esir Sehirde Bir Konak Մեհփարե
2013 ս Ցախսարեկը երգեցիկ թռչուն է (հեռուստասերիալ 2013 ) Çalıkuşu Ֆերիդե
2014 ս Քուրտ Սեիտ և Շուրա Kurt Seyit ve Şura Մյուրվետ
2015 ֆ Սերը նման է քեզ թուրքերեն՝ Aşk Sana Benzer Դենիս
2017 ֆ Անսահման սեր Sonsuz Aşk Զեյնեփ
2017 ս Մինչ մահ Ölene Kadar Սելվի (Վիլդան)
2017 ս Ստրուկի գինը Fiyat Esaret

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆահրիյե Էվջեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆահրիյե Էվջեն» հոդվածին։

Tags:

Ֆահրիյե Էվջեն ԿենսագրությունՖահրիյե Էվջեն Անձնական կյանքՖահրիյե Էվջեն ՖիլմագրությունՖահրիյե Էվջեն ԾանոթագրություններՖահրիյե Էվջեն Արտաքին հղումներՖահրիյե Էվջեն1986d:Q7926Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԶոլինգենԹուրքերենՀյուսիսային Հռենոս-ՎեսթֆալիաՀունիսի 4

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խմելու ջուրՑրված սկլերոզՀիրիկՀայկական կինոՀեպատիտ CԴիֆթերիաԱգաթա ՔրիստիՎերածնունդԴիլիջանԱնդրանիկ ՕզանյանՈւղղագրությունԻրանՎերաբերական (խոսքի մաս)Հայաստանի կենտրոնական բանկՀովհաննես ԹումանյանԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՍաղմոսավանքԱնուղղակի խնդիրԱլեքսանդր ՅանվարյովԿիպրոսի դրոշԲյուզանդական կայսրությունՕլիմպիական խաղերԱրեգակնային համակարգՀոգեկան հիվանդություններԱծխածինՇեղանկյունԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Սեռական հարաբերությունԳորշ արջԹբիլիսիԽտությունՌուբինյաններՄովսես ԽորենացիՀայ ֆիդայիներՄարդու գլխուղեղՎիտամինՀավասարասրուն սեղանԱտոպիկ մաշկաբորբՍև արագիլՄաշկի սնկային հիվանդություններՀոգնակի թիվՏիգրան ԱվինյանԷդուարդ ՔալանթարյանԵվրոպայի դրոշներՆոր ԿտակարանՄիզուղիների ինֆեկցիաներՀայաստանի կենդանական աշխարհԲրոնխիալ ասթմաԴաշտանԱրարատՈրոշիչԱզոտԻնդոնեզիաՊապ թեստԱլբերտ ԱյնշտայնԵրազահանՖրանսիայի քաղաքներՕլիմպոսի աստվածներԿոնֆլիկտՀայ ֆիդայական շարժումԱմոթույքՉակերտներՄինաս ԱվետիսյանԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԻմպրեսիոնիզմԴՆԹԽոսրովի անտառ պետական արգելոցԷնդոմետրիոզՆախադասությունԿելտական խաչՀաղարծնի վանքՎիտամին B12 անբավարարությունՖուտԿատարակտՇնչառությունՄիգրեն🡆 More