Քանյե Օմարի Ուեսթ (անգլ.՝ Kanye Omari West, հունիսի 8, 1977(1977-06-08), Ատլանտա, Ջորջիա), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան։
Քանյե Ուեսթ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ye |
Ի ծնե անուն | անգլ.՝ Kanye Omari West |
Նաև հայտնի է որպես | Yeezy, The Louis Vuitton Don և Saint Pablo |
Ծնվել է | հունիսի 8, 1977 (46 տարեկան) Ատլանտա, Ջորջիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ալտերնատիվ հիփ հոփ, progressive rap?, փոփ, արթ փոփ, գոսպել, փոփ-ռեփ, chipmunk soul? և հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, գործարար, ռեստորատոր, դերասան, նորաձևության դիզայներ, արվեստագետ, ճարտարապետ և քաղաքական գործիչ |
Գործիքներ | վոկալ, սեմփլեր, ստեղնաշարային գործիքներ և դրամ-մեքենա |
Աշխատավայր | Gap |
Լեյբլ | GOOD Music, Roc-A-Fella Records? և Def Jam Recordings |
Կրթություն | American Academy of Art College? (1995) և Polaris High School? |
Անդամակցություն | Kids See Ghosts?, Child Rebel Soldier?, Sunday Service Choir?, Jay-Z and Kanye West? և ¥$? |
Ամուսին | Քիմ Քարդաշյան |
Պարգևներ | և |
Կայք | kanyewest.com |
Ստորագրություն | |
Kanye West Վիքիպահեստում |
Ուեսթը համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառված արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոն թվային սինգլ։ Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է։
Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա, որտեղ նա ապրում էր իր ծնողների հետ։ Երբ նա երեք տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, և ինքն ու մայրը տեղափոխվեցին Չիկագո, Իլինոյս։ Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։
2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին։ Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը։ 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը՝ Նորթ Ուեսթը։ Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում, Իտալիա։ 2015 թվականի ապրիլին նրանք իրենց դստեր հետ այցելել են Հայաստան, Երևան։ Նույն տարվա դեկտեմբերին ծնվեց նրանց որդին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանյե Ուեսթ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քանյե Ուեսթ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.