Քիմ Քարդաշյան

Քիմբերլի Նոել Քարդաշյան, (հոկտեմբերի 21, 1980(1980-10-21), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսային դեմք հայկական ծագմամբ, մոդել և դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։

Քիմ Քարդաշյան
անգլ.՝ Kim Kardashian
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1980(1980-10-21) (43 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունՔիմ Քարդաշյան ԱՄՆ
Ազգությունամերիկահայ, հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունMarsiling Secondary School?, Marymount High School? (1998) և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց
Մասնագիտություննորաձևության դիզայներ, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, բլոգեր, ձեռնարկատեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, անվանի անձ և գլամուրային մոդել
ԱմուսինԴեյմոն Թոմաս
(2000 - 2004)
Քրիս Համֆրիս
(2011 - 2013)
Քանյե Ուեսթ
(2014 - 2021)
Ծնողներհայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՆորթ Ուեսթ, Saint West?, Chicago West? և Psalm West?
Կայքskknbykim.com
Ստորագրություն
Изображение автографа
Քիմ Քարդաշյան Kim Kardashian Վիքիպահեստում

Վաղ կյանք

Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։

Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։

Կարիերա

Նա հայտնի դարձավ 2007 թվականին թողարկված պոռնո ֆիլմի շնորհիվ։

Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը։

Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։

Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։

2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։

Անձնական կյանք

Քիմը ամուսնացել է և բաժանվել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում իսկ 2021 թվականին բաժանվել։ Նրանք ունեն 4 երեխա, երկու դուստր և երկու որդի։ 2021 թվականի նոյեմբերց հարաբերությունների մեջ է կատակերգ Փիթ Դեվիդսոնի հետ։

Այցելությունը Հայաստան

2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի։ Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը, որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում։

Կողոպուտ Փարիզում

2016 թվականի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը, երբ Քարդաշյանը գտնվում էր Փարիզի 8-րդ օկրուգի հյուրանոցներից մեկում, զինված մարդիկ մտել են հյուրանոց և կողոպտել Քարդաշյանին։ Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է մոտ 10 միլիոն դոլարի թանկարժեք իրեր, 2 սմարթֆոններ՝ մեծ քանակությամբ անձնական տեղեկություններով։ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հարձակման պահին եղել է Նյու Յորքում։ Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն ասել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քիմ Քարդաշյան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Քարդաշյան» հոդվածին։

Tags:

Քիմ Քարդաշյան Վաղ կյանքՔիմ Քարդաշյան ԿարիերաՔիմ Քարդաշյան Անձնական կյանքՔիմ Քարդաշյան Այցելությունը ՀայաստանՔիմ Քարդաշյան Կողոպուտ ՓարիզումՔիմ Քարդաշյան ԾանոթագրություններՔիմ Քարդաշյան Արտաքին հղումներՔիմ Քարդաշյան1980Ամերիկայի Միացյալ ՆահանգներԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՀայերն ԱՄՆ-ումՀոկտեմբերի 21Ռեալիթի շոուՔարդաշյանների ընտանիքը

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Եղիշե ՉարենցՄիակազմ նախադասություններԱմենայն Հայոց ԿաթողիկոսՕշական (գյուղ)Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան)ՍաղմոսավանքՀայրենական մեծ պատերազմԵվրոպաԱրտաշես Ա ԲարեպաշտԴաշտանՆապաստակներԿիրանց (Տավուշի մարզ)Իլհամ ԱլիևԲագրատ ԳալստանյանՆոր ԶելանդիաՎահագն ԽաչատուրյանԿրեատինինՀայերենԿառավարում (տնտեսագիտություն)Լեռնային ՂարաբաղՎարդանանք (պատմավեպ)Կարմիր գիրքԱռիթմիաՀայկական բանակ (1918-1920)Վինսենթ վան ԳոգՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎահանաձև գեղձի քաղցկեղԱվտոմեքենաԲրոնխիալ ասթմաՎիքիպահեստԵղևնիԿրծքագեղձի քաղցկեղՄոնա ԼիզաՍտեփան Զորյան (գրող)Կարսի պայմանագիրՇունՀայաստանՀայ գրերի գյուտԿասկադ համալիրՀոգեբանությունԶատիկՈւրբաթագիրքՏեղի պարագաԱտլանտյան օվկիանոսԱրյունահոսությունՂազախստանՊարագաներԳերմանիաԿարտոֆիլՎերածնունդԿրծքավանդակի ցավԱվշային հանգույցների բորբոքումՍեռական հերպեսՀիսուսԲուլինգԶուգահեռագիծՆոյՀայոց լեզվի պատմությունԱմբոխները խելագարվածԶվարթնոցի արծիվՄանդակԹեհրանՊրիզմաԱլյումինՍակավարյունությունԵրկրի օրՎլադիմիր ԼենինԱզոտական թթուԱրտավազդ և ԱրտաշեսՄխիթար ՍեբաստացիԾխախոտՄարսողական համակարգ🡆 More