Ռեփ

Ռեփ (անգլ.՝ rap, rapping), հիփ հոփ ժանրի հիմնական տեսակներից մեկն է։ Երաժշտության այս տեսակը մոտ է խոսակցական տոնին և զարգացել է 1970-ականների վերջին Նյու Յորքում։ Ռեփը ընդհանրապես կարդացվում է երաժշտության ծանր բիթերի տակ։ Ռեփ կատարողներին անվանում են ռեփերներ կամ ավելի ընդհանրացած տեսքով MC: Ռեփ բառը անգլերենից թարգմանած նշանակում է խոսել, ասել։ Կարծիքներ կան, որ Rap նշանակում է նաև Rhythm and Poetry (ռիթմ և պոեզիա), Rhytmic African Poetry (Ռիթմիկ Աֆրիկյան Պոեզիա) կամ Radical American Poetry (Ռադիկալ ամերիկյան պոեզիա)։ Բայց և նույն հաջողությամբ կարելի է ասել, որ ռեփը չի կարելի համարել հապավում, այսինքն՝ , և եթե այս տեսանկյունից նայենք, ապա ուղղակի Rap նշանակում է հարված զարկ։ Ռեփը առաջացել է 1970-ական թվականներին աֆրոամերիկացիների Բրոնքս շրջանում, որտեղ փորձարկումներ էին անում ճամայկացի DJ-ները։ Ռեփի հիմնադիրներից եղել է DJ Kool Herc-ը։ Ընդհանուր առմամբ, ռեփ կարդում էին DJ-ները, և նրանք դա անում էին ոչ թե գումար վաստակելու, այլ իրենց հաճույքի համար։ Դրանք իրար հաջորդող հանգավորված երկտողեր էին և ուղղված էին հանդիսատեսին։ Ռեփի տարածմանը շատ նպաստեց նաև սևամորթների սիրողական ռադիոն, որը մատուցում էր մոդայիկ և նոր ոճի երաժշտություն։ Առաջին մարդկանցից մեկը, ում անվանեցին ռեփեր ռադիոհաղորդավար Ջեք Գիբսոնն էր ։ Ռեփը մեծ տարածում գտավ և արդեն ռեփ կարդում էին հենց փողոցում, որտեղ էլ կազմակերպվում էին Rap Battle-ներ , որի ընթացքում երկու ռեփերներ իրար հետ մենամարտում էին՝ միևնույն ժամանակ պահելով նաև երաժշտական ռիթմը և բառերի հանգավորվածությունը։

Ռեփ
Թուփաք Շակուրի պատկերով գրաֆիտի

Անվան ստուգաբանություն

«Ռեփ» բառը գալիս է անգլերեն rap բառից, որը նշանակում է թակոց, հարված։

Ծանոթագրություններ

Tags:

ԱնգլերենՀիփ հոփՃամայկաՆյու Յորք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԳաստրիտԿարմիր գիրքԵվրոպայի դրոշներՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԽոսքի մասերԱֆրիկաՊյոտր ՉայկովսկիԴեղանյութերՄարդ բանականՀայ-վրացական պատերազմԱրարատի մարզԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՄատենադարանՄիզուղիների ինֆեկցիաներՀայկական ազգային հագուստ (տարազ)ՄիլանԽնձորՔիմիական ռեակցիաներԴվինԹռչուններՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Գետային խեցգետիններԱրագածԱմերիկայի հայտնագործումՋորջ ԲայրոնՍիֆիլիսԱռյուծՊղինձՀամո ՍահյանՉինաստանԱրտաշատՀեպատիտ CԱսիաԱվշային հանգույցՊետությունԿարմիր կիրակիԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՄրջյուններՄյունխհաուզենի համախտանիշՊյութագորասի թեորեմՔրոմոսոմԴիկլոֆենակԱրաքսԱլեքսանդր ՍպենդիարյանՄարդու աչքtgpa2ՇաղկապենաբորբՀամաստեղություններՄարքեթինգՊյութագորասՏոլմաԿոստանդնուպոլիսԳուգլ (որոնողական համակարգ)ԿատուներՍուրբ ծնունդՄամփրե արքանՖեռնան ՄագելանՈսկեպարԵրվանդունիների թագավորությունԲացատրական բառարանՀայ Յեղափոխական Դաշնակցություն44-օրյա պատերազմՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱշոտ Բ ԵրկաթԱրյան ընդհանուր հետազոտությունՎինսենթ վան ԳոգՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԿռունկներԱստղՕդԺողովրդավարությունԱնորոշ դերբայՏուբերկուլոզՀղիություն (մարդ)Ստեփան Զորյան (գրող)🡆 More