Քամիլա Կաբելյո

Քամիլա Կաբելյո (իսպ.՝ Camila Cabello, մարտի 3, 1997(1997-03-03), Կոխիմար, Habana del Este, Կուբա), կուբա-ամերիկյան երգչուհի, որը ճանաչման է հասել 2012 թվականին՝ մասնակցելով «The X Factor» շոուին, որտեղ միացել է «Fifth Harmony» խմբին։ Fifth Harmony խմբի կազմում նա թողակել է մեկ մինի ալբոմ և երկու ստուդիական ալբոմ։ 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել է խմբից հեռանալու մասին։ Որպես մենակատար՝ Կամիլայի թողակած երկու սինգլները ներառվել են 20 Billboard Hot 100-ում՝ «I Know What You Did Last Summer»-ը Շոն Մենդեսի հետ և «Bad Things»-ը՝ Machine Gun Kelly-ի հետ։

Քամիլա Կաբելյո
Քամիլա Կաբելյո
Բնօրինակ անունիսպ.՝ Camila Cabello
Ի ծնե անունիսպ.՝ Karla Camila Cabello Estrabao
Նաև հայտնի է որպեսCamila Cabello
Ծնվել էմարտի 3, 1997(1997-03-03) (27 տարեկան)
Կոխիմար, Habana del Este, Կուբա
ԵրկիրՔամիլա Կաբելյո Կուբա և Քամիլա Կաբելյո ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B և լատինական փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ
ԼեյբլEpic Records, Syco Music և Interscope Records
ԿրթությունՄայամի Պալմետոյի ավագ դպրոց
ԱնդամակցությունFifth Harmony և Fifth Harmony
Պարգևներ

՛՛Տարվա նոր արտիստ՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն

՛՛Տարվա համագործակցություն՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակ

Ամերիկյան երաժշտական մրցանակ տարվա տեսահոլովակի համար

Ամերիկյան երաժշտական մրցանակ սիրված փոփ/ռոք երգի համար

Գովազդային երաժշտական մրցանակ ժամանակացույցի նվաճման համար

MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն փոփ երաժշտության համար

Լավագույն երգ

MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն տեսահոլովակի համար

MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն կատարողի համար

MTV եվրոպական երաժշտական մրցանակ ԱՄՆ֊ում լավագույն կատարման համար

MTV Video Music մրցանակ տարվա տեսահոլովակի համար

MTV Video Music Award լավագույն համատեղ աշխատանքի համար

Teen Choice Award for Choice Music – Break-Up Song?

Պատանիների ընտրության մրցանակ միայնակ երաժշտություն ընտրելու համար

Պատանիների ընտրության մրցանակ ամառային երաժշտության ընտրված աստղի համար․ կին

Պատանիների ընտրության մրցանակ ընտրովի երաժշտության համար՝ կին արտիստ

Պատանիների ընտրության մրցանակ ամառային երաժշտության ընտրված աստղի համար․ կին

Պատանիների ընտրության մրցանակ միայնակ երաժշտություն ընտրելու համար

Պատանիների ընտրության մրցանակ ընտրովի երաժշտության համար՝ ամառային երգ

Լատինական Գրեմմի մրցանակ տարվա լավագույն ձայնագրության համար

Լատինական Գրեմմի մրցանակ լավագույն փոփ երգի համար

և

՛՛Տարվա համագործակցություն՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակ

Կայքcamilacabello.com
Ստորագրություն
Ստորագրություն
Քամիլա Կաբելյո Camila Cabello Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներ

Քամիլա Քաբեյոն ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։ Մինչև վեց տարեկանը փոքրիկ Քամիլան ապրել է երկու երկրում, Հավանայից տեղափոխվել է Մեխիկո և հակառակը։ Վեց տարեկանում աղջիկը մոր հետ արտագաղթել է ԱՄՆ և ընտանիքով բնակվել է ընկերոջ տանը Մայամիում։ Քամիլայի հայրը կարողացել է մեկնել աղջկա և կնոջ մոտ միայն մեկ ու կես տարի անց։ Փոքրիկ Միլայի հարազատ լեզուն եղել է իսպաներենը, ընդհանրապես չի իմացել անգլերեն և կարողացել է սովորել լեզուն միայն զանազան հեռուստաշոուների շնորհիվ։

«The X Factor» և «Fifth Harmony»

2012 թվականի ամռանը Քաբեյոն Գրինսբորոյում մասնակցել է «The X Factor»-ի լսումներին։ Այն բանից հետո, երբ ունկնդրման փուլում ձախողել է լսումները որպես մենակատար, նրան վերադարձրել և միավորել են այլ չորս աղջիկների հետ՝ կազմելով խումբ, որը հետագայում հայտնի է դարձել Fifth Harmony անվամբ։ Այն բանից հետո, երբ խումբը զբաղեցրել է երրորդ տեղը, նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ։

2013 թվականին խումբը թողարկել է առաջին Better Together մինի ալբոմը։ 2015 թվականին թողարկվել է Reflection ստուդիական ալբոմը, իսկ 2016 թվականին՝ 7/27 անվամբ երկրորդ ալբոմը։ 2013 թվականից մինչև 2016 թվականի վերջ Քամիլան հյուրախաղերով խմբի հետ շրջել է ողջ աշխարհում։

2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել են, որ Քամիլան հեռանում է խմբից իր սոլո գործունեության համար։ «Fifth Harmony» խմբի կազմում Քամիլայի վերջին ելույթը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին։

Անձնական գործունեություն

2015 թվականի նոյեմբերին Քամիլան թողարկել է «I Know What You Did Last Summer» սինգլը կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ։ Երգը տեղ է գրավել ԱՄՆ-ի և Կանադայի թոփ 20 հիթ շքերթներում և Ամերիկայում ստացել պլատինե հավաստագիր։

2016 թվականի հոկտեմբերին Քաբեյոն թողարկել է «Bad Things» սինգլը Machine Gun Kelly-ի հետ, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Դեկտեմբերին Քամիլան տեղ է գրավել «2016 թվականի 25 ամենաազդեցիկ պատանիներ» ցուցակում, որը կազմվել էր Time հրատարակության կողմից։

2017 թվականի հունվարի 29-ին համացանցը ստացել է երգի «Love Incredible» դեմո տարբերակը, որը պետք է մտներ երգչուհու դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ։

2017 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Love Incredible» երգի պրեմիերան նորվեգացի դիջեի Cashmere Cat-ի հետ, Քամիլայի մասնակցությամբ։ Երգը ընկել է դիջեի «9» դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ

Անձնական կյանք

Ընտանիք

Քամիլայի հայրը՝ Ալեխանդրո Քաբեյոն, մինչև ԱՄՆ-ը մեկնելը եղել է ավտոմեքենա լվացող, ներկա պահին ունի կապալային կազմակերպություն, որն զբաղվում է շինարարությամբ, նախագծմամբ և տների վերանորոգմամբ։ Մայրը՝ Սինու Քաբեյոն, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մայամի տեղափոխվելուց հետո, որպեսզի մեծացնի աղջկան, «Marshalls» հանրախանութում աշխատել է որպես կոշկավաճառ։ Ներկա պահին Սինուն մասնակիորեն զբաղվում է Քամիլայի գործունեությամբ։ Քամիլան ունի փոքր քույր՝ Սոֆյան, որը ծնվել է 2007 թվականին։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակ Առաջադրում Անվանակարգ Արդյունք
2016 iHeartRadio Much Music Video Awards «I Know What You Did Last Summer» Տարվա տեսանյութ Առաջադրված
Լավագույն փոփ տեսանյութ Հաղթանակ
Երկրպագուների կողմից սիրված տեսանյութ
Premios Juventud Սիրելի հիթ Առաջադրված

Ծանոթագրություններ

Քամիլա Կաբելյո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիլա Կաբելյո» հոդվածին։

Tags:

Քամիլա Կաբելյո ԿենսագրությունՔամիլա Կաբելյո Անձնական կյանքՔամիլա Կաբելյո ՍկավառակագրությունՔամիլա Կաբելյո Մրցանակներ և անվանակարգերՔամիլա Կաբելյո ԾանոթագրություններՔամիլա Կաբելյո19972016Fifth Harmonyd:Q1107295d:Q1566695Դեկտեմբերի 18ԻսպաներենԿուբաՄարտի 3Շոն Մենդես

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

SourԹաթուլ ԿրպեյանԳուլիվերի ճանապարհորդություններըՊետրոս ԴուրյանՍևանի իշխանԿապանԲանաստեղծությունՆոյյան տապանԱրաքսՋորջ ԲայրոնԳուսան ԱշոտԿառլես ՊուչդեմոնԷպիլեպսիաԴիկլոֆենակՄարսողական համակարգՎեներա (մոլորակ)Լոռու մարզՀայերՍամվել (վեպ)Ամբողջ թիվԽորանարդԳագիկ ԲԲացահայտիչՄեծ ՄհերԲագրատ ԳալստանյանԽտությունԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՇիկացման լամպԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍտրեպտոկոկային ֆարինգիտԽաչատուր ԱբովյանԿոմիտասՍահմանական եղանակԲնության պահպանությունՄթնշաղի անուրջներԽոնարհումՌոբոտԴանթեական առասպելՀայաստանի գետերի ցանկԵգիպտոսԳաստրիտԵվրոպայի դրոշներՄողեսներՈսկեպարՀայաստանի առաջին բաժանումԱյրվածքՀաղպատի վանական համալիրՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎինսենթ վան ԳոգՕվկիանոսԴեքսամետազոնԾիրանի փողըՀամացանցԼևոն ԲՄարի ԱնտուանետԳառնու հեթանոսական տաճարՄաշկային հիվանդություններՀամաստեղություններՈւկրաինաԵնթակաԸնտանիքՀայաստանի ՍահմանադրությունԵրիցուկՄուրացանՎիտամին B12 անբավարարությունԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԼևոմեկոլՕլիմպիական խաղերՁեռք, ոտք և բերան հիվանդությունԳոյական անունԱշխարհի բնակչությունՍպիտակի երկրաշարժԱնտարկտիդաԱրյան ընդհանուր հետազոտություն🡆 More