Փուռ

Փուռ, ոչ մեծ, չմեխանիզացված հաստատություն՝ հացաբուլկեղեն և հրուշակեղենի արտադրանք թխող, որպես կանոն՝ դրանք հենց տեղում սպառող։ Թխվածի տիպիկ նմուշակազմի մեջ ներառված են հացը, թխվածքը, տորթերը և կարկանդակները։

Փուռ
Փուռ
Փուռ
Կազմված էջեռոց
Փուռ
Փռի վաճառասրահ, Ֆարերյան կղզիներ

Որոշ փռեր իրենց մեջ ներառում են նաև սրճարանի գործառույթ։ Դրանց մեջ կան հանրային սննդի արտադրման համար նախատեսված սարքավորումներ, իսկ նմուշակազմը, բացի հացաբուլկեղենից և հրուշակեղենի արտադրանքից, ներառում է նաև թեյ կամ սուրճ՝ այն հաճախորդների համար, ովքեր ցանկանում են հենց իրենց հաստատությունում համտեսել իրենց արտադրանքը։

Փռում հացաբուլկեղենի արտադրման գործընթացը կազմված է հետևյալ փուլերից.

Փուռ
Շարժական փռեր, Գերմանիա
  • հումքի ստացում և պահպանում,
  • հումքի նախապատրաստում արտադրման համար,
  • խմորի պատրաստում,
  • խմորի բաժանում,
  • արտադրանքի թխում,
  • թխված արտադրանքի պահպանում և սպառում։

Հատուկ պահանջներ են ներկայացվում բանակին և նավատորմին սպասարկող հացի փռերին։ Ռուսաստանում դաշտային (շարժական) փռերն ի հայտ եկան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Պատմություն

Թխված արտադրանքը գոյություն է ունեցել դեռևս հազարավոր տարիներ առաջ։ Թխելու արվեստն սկզբնավորվել է Հռոմեական կայսրության սկզբում։ Դա շատ հայտնի արվեստ էր, քանի որ Հռոմի քաղաքացիները սիրում էին թխած ուտելիք և դրանք պահանջված էին այնպիսի կարևոր առիթներին, ինչպիսիք են՝ տոները, հարսանիքները և այլն։ Թխելու արվեստի ձեռք բերած հռչակի և պահանջարկի շնորհիվ՝ մ.թ.ա. 300 թվականին այն հռոմեացիների համար ներառվեց զբաղմունքների և հարգանքի արժանի մասնագիտությունների շարքում։ Հացթուխներն սկսեցին հացը պատրաստել տան ջեռոցում՝ օգտագործելով աղացը՝ աղալու համար իրենց հացի ալյուրի հացահատիկը։ Շարունակվում էր հացաբուլկեղենի նպատակամետ պահանջարկը, և հացթուխների առաջին գիլդիան հիմնվեց Հռոմում մ.թ.ա. 168 թվականին։ Թխված արտադրանքի նկատմամբ այս հաստատակամ վերաբերմունքը նպաստեց դրա տարածմանը ողջ Եվրոպայով, ինչպես նաև տարածվեց Ասիայի արևելյան շրջաններում։ Հացթուխներն սկսեցին հաց և այլ տեսականի թխել տանը և դրանք վաճառել փողոցներում։

Փուռ 
Փռի գովազդ Գերմանիայում, 1442

Այս տենդենցը սովորական դարձավ, և շուտով թխված մթերքն հայտնվեց Հռոմի, Գերմանիայի, Լոնդոնի և բազմաթիվ այլ փողոցներում։ Սա հանգեցրեց նրան, որ տնային տնտեսության մեջ ստեղծված ապրանքն անհրաժեշտ էր առաքել, քանի որ հացաբուլկեղենի և ապրանքի պահանջարկը նշանակալիորեն աճեց։ Դա խթանեց, որ հացթուխները տեղ ստեղծեն, որտեղից մարդիկ իրենց համար կկարողանային հացաբուլկեղեն գնել։ Այդ իսկ պատճառով Փարիզում հիմնադրվեց առաջին փուռը, որը բաց երկնքի տակ էր, և մինչ օրս փռերը ողջ աշխարհում դարձել են համեղ արտադրանք գնելու և հավաքվելու վայր։ Գաղութացման շրջանում փռերը հիմնականում դիտվում էին որպես հավաքվելու և շփվելու վայր։

Փուռ 
Փռի պատուհան՝ հացի և թխվածքի ցուցափեղկով, 1936

1928 թվականի հուլիսի 7-ին Միսսուրի նահանգի Չիլիկոտե քաղաքը ներկայացրեց հացը կտրելու համար նախատեսված մեխանիկական մեքենայով կտրտված առաջին հացը՝ հայտնագործված Օտտե Ֆրեդերիկ Ռոքվեդդերի կողմից։ Այն դեպքում, երբ հացը չէր վաճառվում իր կեղտոտ պիտակի պատճառով, և այն փաստը, որ այն ավելի արագ էր վերադարձվում, հետո ավելի հայտնի դարձավ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հացը կտրող մեքենաները փաստացի արգելված էին, քանզի դրանց մեջ առկա մետաղը պահանջվում էր ռազմական գործողությունների ժամանակ։ Երբ դրանք բռնագրավվեցին՝ ստեղծելով 100 տոննա ձուլվածք, որոշումը բավականին անընդունելի դարձավ տնային տնտեսուհիների համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ Բրիտանիայում ամենաուղիղ ձևով ազդեց հացի ճյուղի վրա։ Այդ նույն ժամանակ թխելու դպրոցները փակվեցին, այդ իսկ պատճառով երբ պատերազմն ամբողջովին ավարտվել էր, չկային փորձառու հացթուխներ։ Դա հանգեցրեց նոր մեթոդների մշակման, որոնք ուղղված են աշրարհի՝ հաց ունենալու ցանկության բավարարմանը։ Այդպիսի մեթոդներից են՝ խմորի մեջ քիմիական միացությունների հավելումը, մասնագիտացված տեխնիկան և այլն։ Նախկին մեթոդները համարվում էին հնացած և ֆինանսապես չհիմնավորված, իսկ այդ ընթացքում շատ քիչ ավանդապաշտ փռեր մնացին։

Մթերք

Փուռ 
Քունջութով հացի ձողիկներ
Փուռ 
Երևանի շուկայում վաճառվող լավաշի տեսականի

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Hermann Eiselen: ''Die Neuzeit der Bäckerei. Ein Streifzug durch ihre Geschichte von 1860 bis 2005''. BackMedia Verlagsgesellschaft, Bochum 2006, ISBN 3-9808146-2-9.

Tags:

Փուռ ՊատմությունՓուռ ՄթերքՓուռ ԾանոթագրություններՓուռ ԳրականությունՓուռԹխվածքԿարկանդակՀացՀացաբուլկեղենՏորթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց ցեղասպանության ճանաչումՕդՄաշկ (մարդ)Արմեն Տիգրանյան (երգահան)ԿոստանդնուպոլիսՀայաստանի կենտրոնական բանկԳարեգին ՆժդեհԴաշտանային ցիկլԷկզեմաՀուլիոս ԿեսարՍոս ՍարգսյանՄիզուղիների ինֆեկցիաներՎինի ԹուխՀակոբ ԿոջոյանՎիտամին DԸնտանիքՈսկեպարԱկսել ԲակունցՀատկացուցիչԴերանունԱղմուկ ականջներումԲիբլիական (պոեմ)ԲառակապակցությունՀեկտարՄխիթար ՍպարապետՍպիտակի երկրաշարժՇուշիի ազատագրումԱնմոռուկՄիրհավ (պատմվածք)ՄանուշակԱրյան խումբԲրոնխիալ ասթմաԱրտաշեսյաններԳրիգոր ԼուսավորիչԱրշիլ ԳորկիՎիտամինՄարսողական համակարգԱզգային ժողովրդավարական բևեռՍամվել (վեպ)ՉակերտներՕրենսդիր իշխանությունԲանաստեղծությունԱծական անունՀապավումԿտավատՀայաստանի առաջին բաժանումՎանի թագավորության արքաների ցանկԱննա ՀակոբյանՆոր ՆախիջևանԱրման ԾառուկյանՎեներա (մոլորակ)ՆշիկաբորբԱղտոտումՎահանաձև գեղձի քաղցկեղԱրարատի մարզՌուբեն ՍևակՍինգապուրՄխիթարյան միաբանությունՀավասարասրուն սեղանՍողոմոնի երգերըԿանադաՄոմիկՀաղորդակցային գործընթացՀայաստանՍևանավանքՍարդարապատի հերոսամարտՓղերՑորենԱշտարակ (քաղաք)ՀիսուսԳարեգին ԲԻսլամՀնդկաստանի մշակույթՀին աստվածներ (դրամա)ԱծխածինՇաղկապենաբորբՀաղպատի վանական համալիր🡆 More