Տրիպոլի (արաբ․՝ طرابلس الغرب, Տարաբուլուս էլ Գարբ), Լիբիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ ▼1 176 000 մարդ (2022):
Քաղաք | |||
---|---|---|---|
Տրիպոլի | |||
طرابلس | |||
| |||
Երկիր | Լիբիա | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. 7-րդ դար թ. | ||
Մակերես | 400 կմ² | ||
ԲԾՄ | 81 մ | ||
Պաշտոնական լեզու | արաբերեն | ||
Խոսվող լեզուներ | արաբերեն | ||
Բնակչություն | ▼1 176 000 մարդ (2022) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +218 218 | ||
Պաշտոնական կայք | tripoli.info | ||
| |||
Տրիպոլին երկրի առևտրական և ֆինանսական գլխավոր կենտրոնն է։ Նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Ունի միջազգային օդանավակայան։ Տրիպոլիում կենտրոնացած է Լիբիայի արդյունաբերական ձեռնարկությունների մոտ 3/4-ը։ Զարգացած է սննդի, տեքստիլ, կաշվի արդյունաբերությունը, նավթավերամշակումը, տնայնագործական արհեստագործությունը, ձկնորսությունը։ Կա Ջէկ։ Տրիպոլիում անցկացվում է ամենամյա միջազգային տոնավաճառ։
Ունի համալսարան, փոստային կապերի և հեռուստահաղորդակցման ինստիտուտ, կիրառական արվեստի և արհեստների դըպրոց, մի շարք գիտական ընկերություններ, եգիպտական մշակույթի կենտրոն, պետական գրադարան, թանգարաններ, թատրոններ։ Պահպանվել են հռոմեական և բյուզանդական ժամանակների ճարտարապետական հուշարձաններ, մզկիթներ։
Հիմնել են փյունիկեցիները մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսին՝ Էա անունով։ Հույները Էան Աաբրաթա և Լեպտիս Մագնա գաղութների հետ անվանել են Տրիպոլիս (նշանակել է «երեք քաղաք»), սակայն Տրիպոլի անվանումը պահպանվել է նաե Էայի համար։ Մ. թ. ա. 105-ին նվաճել են հռոմեացիները, 5-րդ դարում՝ վանդալները, 6–7-րդ դարերում գտնվել է Բյուզանդիայի, VII դարից՝ Արաբական խալիֆայության, 1551-1911 թվականներին՝ Օսմանյան կայսրության կազմում։ 1911-ի հոկտեմբերին գրավել են իտալական զորքերը (մինչև 1943 թվականը, երբ Տրիպոլին գրավել են անգլիական զորքերը)։ Մինչև Լիբիայի անկախության հռչակումը (1951) Տրիպոլին ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից էր։ 1951 թվականի դեկտեմբերից 1969 թվականի սեպտեմբերի 1-ը Լիբիայի թագավորության մայրաքաղաքներից էր, 1969 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Լիբիայի Հանրապետության մայրաքաղաքը։
1986 թվականին ԱՄՆ մեղադրել է Լիբիային ահաբեկչությանը սատարելու մեջ և ԱՄՆ օդային ուժերը ռմբակոծել են Տրիպոլին և Բենգազին։ Թեև Մալթան զգուշացրել էր Լիբիային մոտեցող օդանավների մասին, բայց քաղաքները չեն կարողացել որևէ կերպ դիմակայել։ 2003 թվականին ՄԱԿ-ի պատժամիջոցները Լիբիայից հանվել են, և Տրիպոլիի նավահանգստի բեռնափոխադրումները կտրուկ աճել են, որն էլ ազդել է քաղաքի տնտեսական աճին։
2011 թվականի օգոստոսին քաղաքում ծավալվել են ռազմական գործողություններ Լիբիայի ազգային անցումային խորհրդի և Մուամմար Կադդաֆիի զորքերի միջև։
Տրիպոլիում տիպիկ միջերկրածովային կլիմա է՝ տաք, չոր ամառով, անձրևոտ և ցրտոտ ձմեռով։ Տեղումները տարեկան միջին 334 մմ։
Տրիպոլիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32 (90) | 33 (91) | 37 (99) | 41 (106) | 43 (109) | 47 (117) | 47 (117) | 48 (118) | 46 (115) | 42 (108) | 37 (99) | 31 (88) | 48 (118) |
Միջին բարձր °C (°F) | 17.9 (64.2) | 19.1 (66.4) | 20.7 (69.3) | 23.7 (74.7) | 27.1 (80.8) | 30.4 (86.7) | 31.7 (89.1) | 32.6 (90.7) | 31.0 (87.8) | 27.7 (81.9) | 23.3 (73.9) | 19.3 (66.7) | 25.4 (77.7) |
Միջին օրական °C (°F) | 13.4 (56.1) | 14.3 (57.7) | 16.0 (60.8) | 18.7 (65.7) | 21.9 (71.4) | 25.3 (77.5) | 26.7 (80.1) | 27.7 (81.9) | 26.2 (79.2) | 22.9 (73.2) | 18.4 (65.1) | 14.6 (58.3) | 20.5 (68.9) |
Միջին ցածր °C (°F) | 8.9 (48) | 9.5 (49.1) | 11.2 (52.2) | 13.7 (56.7) | 16.7 (62.1) | 20.1 (68.2) | 21.7 (71.1) | 22.7 (72.9) | 21.4 (70.5) | 18.0 (64.4) | 13.4 (56.1) | 9.9 (49.8) | 15.6 (60.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0 (32) | 1 (34) | 2 (36) | 2 (36) | 7 (45) | 11 (52) | 12 (54) | 14 (57) | 12 (54) | 10 (50) | 1 (34) | 0 (32) | 0 (32) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 62.1 (2.445) | 32.2 (1.268) | 29.6 (1.165) | 14.3 (0.563) | 4.6 (0.181) | 1.3 (0.051) | 0.7 (0.028) | 0.1 (0.004) | 16.7 (0.657) | 46.6 (1.835) | 58.2 (2.291) | 67.5 (2.657) | 333.9 (13.146) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 9.4 | 6.4 | 5.8 | 3.3 | 1.5 | 0.6 | 0.2 | 0.0 | 2.3 | 6.8 | 6.9 | 9.1 | 57.4 |
% խոնավություն | 66 | 62 | 56 | 54 | 51 | 41 | 52 | 54 | 56 | 63 | 65 | 69 | 57 |
Միջին ամսական արևային ժամ | 206 | 214 | 237 | 250 | 315 | 312 | 376 | 352 | 271 | 244 | 212 | 198 | 3187 |
Աղբյուր #1: World Meteorological Organization | |||||||||||||
Աղբյուր #2: Danish Meteorological Institute (sun and relative humidity), Weatherbase (record highs and lows) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիպոլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրիպոլի» հոդվածից (հ․ 12, էջ 105 )։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Տրիպոլի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.