Վառոդի Աշտարակ

Վառոդի աշտարակ (չեխ․՝ Prašná brána), գոթական ոճով աշտարակ Պրահայում, 15-րդ դարի հուշարձան։ Գտնվում է Հանրապետության հրապարակում` Հասարակական տան հարևանությամբ, որի հետ կապված է ծածկած կամրջով։ Աշտարակի դարպասներից սկսվում է Ցելետնա (Celetná) փողոցը, որտեղից սկիզբ է առնում Պրահայի ամրոց տանող Արքայական ճանապարհի առաջին հատվածը։

Վառոդի Աշտարակ
Վառոդի աշտարակ
չեխ․՝ Prašná brána
Վառոդի Աշտարակ
Նկարագրություն
Տեսակթանգարան, աշտարակ և քաղաքային դարպաս
ՏեղագրությունՊրահա
Վարչական միավորՀին քաղաք և Պրահա 1
ԵրկիրՉեխիա
Կառուցված1475 (1475)
Անվանված էՍև վառոդ
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Պրահա
Կայքmuzeumprahy.cz/199-prasna-brana/
Վառոդի Աշտարակ Prašná brána Վիքիպահեստում

Պատմություն

Աշտարակի առաջին քարը դրվել է 1475 թվականին քարագործ վարպետ Վացլավի կողմից։ Դարպասը պետք է Հին քաղաք մտնող 13 դարպասներից մեկը լիներ, սակայն այս ծրագիրը չի իրագործվել։ Շինարարության սկզբից քիչ անց Վլադիսլավ 2-րդ արքան, անհանգստանալով սեփական անվտանգության համար, վերադառնում է Պրահայի ամրոց, իսկ հին պալատը իր շրջակայքով կորցնում է երբեմնի նշանակությունը։ Աշտարակը այդպես էլ մնում է անավարտ` հետագայում ծածկվելով ժամանակավոր տանիքով։ Կառույցը շուտով դառնում է վառոդի պահեստ։ Հենց այդ ժամանակվանից էլ այն կոչվել է «Վառոդի աշտարակ»։ Պրուսական զորքի կողմից Պրահայի պաշարման ժամանակ 1757 թվականին դարպասները խիստ տուժում են. 1799 թվականին ստիպված հեռացնում են նրա վնասված զարդարանքները։ 19-րդ դարի սկզբին աշտարակը վերանորոգվում է ուշ գոթիկայի ոճով։ Ներկայիս տեսքը աշտարակը ձեռք է բերել ճարտարապետ Յոզեֆ Մոցկերի գլխավորությամբ 1878-1886 թվականներին կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքում։

Բնութագիր

Վառոդի աշտարակի բարձրությունը 65 մ է։ Ներսում գործում է լուսանկարների ցուցահանդես։ 44 մ բարձրության վրա ունի դիտահրապարակ, որտեղ կարելի է բարձրանալ 186 հարթակ ունեցող պարուրաձև աստիճանաշարով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Վառոդի Աշտարակ ՊատմությունՎառոդի Աշտարակ ԲնութագիրՎառոդի Աշտարակ ԾանոթագրություններՎառոդի Աշտարակ Արտաքին հղումներՎառոդի Աշտարակ15-րդ դարԳոթական ճարտարապետությունՉեխերենՊրահա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գործակալ 044Հարցական նշանԿատաղությունԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀայաստանի ՍահմանադրությունՆեմեսիս գործողությունՔառակուսի մետրՄաշկի սնկային հիվանդություններԱլպիական մանուշակ (պատմվածք)ԽաչքարՄինաս ԱվետիսյանԱռանց ընտանիքի (վիպակ)Sinopharm GroupԽորանարդԱլեքսանդր ԹամազովԹակուբոկու ԻսիկավաՄԻԱՎԹատրոնի համաշխարհային օրԼիտրԱուտոիմուն թիրեոիդիտԱրամ ԱսատրյանՀերպեսԺամՎանՄարտի 27Հայաստանի գետերի ցանկՀենրիխ ՄխիթարյանՎրաստանԱսպիրինԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՆեմեսիս (դիցաբանություն)Հայաստանի քաղաքներըՍուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)Կենսաբանական դասակարգումՎանի թագավորությունԱբորտՊրոլակտինԱլեքսանդր ԹամանյանԴուայթ ԷյզենհաուերՀայ ֆիդայիներՔրոմոսոմԱրտավազդ Ա ՄամիկոնյանԳեղամ ՍարյանՍրտի բնածին արատներՀապավումՎիտամին DԷթիլ սպիրտՀայերեն հայհոյախոսությունՄարտի 28Ախթալայի վանքՏիգրան ՄեծԲյուզանդական կայսրությունՈրովայնային ցավԷկզեմաՀայոց ցեղասպանությունԹատրոնՍակուրաՌուսաստանՖեմինիզմԶուգահեռագիծԱրցախյան ազատամարտԴիլիջանԻմպրեսիոնիզմԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՏիգրան ԱվինյանՄոսկվաԿուսաթաղանթԱռաքյալներԼյարդի ցիռոզՓիլիսոփայությունՀարավային ԿորեաԿենդանակերպի նշաններԱյրին (նորավեպ)ԹութքՀրեաներՀռոմՀայաստանի լեռներԿանդիդոզ🡆 More