Սև սեր (թուրքերեն՝ Kara Sevda), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Star TV-ով։ Հեռուստասերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 14-ին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Բուրակ Օզչիվիտը և Նեսլիհան Աթագյուլը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Հիլալ Սարալն է, իսկ պրոդյուսերը` Կերեմ Չաթայը։ Յուրաքանչյուր սերիան տևում է 1 ժամ 45 րոպեից մինչև 2 ժամ 15 րոպե։ Սև սերը Թուրքիայի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկն է։ Այն դիտում են նաև Բալկաններում, հատկապես Հունաստանում և Բուլղարիայում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրան և այլ երկրներում։ Ավելի քան 30 արտասահմանյան ալիք Ay Yapım ընկերությունից գնել է հեռուստասերիալը իրենց երկրում ցուցադրելու իրավունքը։
Սև սեր թուրքերեն՝ Kara Sevda | |
---|---|
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | Թուրքիա |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Հիլալ Սարալ |
Գլխավոր դերերում | Նեսլիհան Աթագյուլ, Բուրակ Օզչիվիտ, Քաան Ուրգանջըօղլու, Orhan Güner?, Zeyno Eracar?, Rüzgar Aksoy?, Hazal Filiz Küçükköse?, Çağla Demir?, Kürşat Alnıaçık?, Neşe Baykent?, Barış Alpaykut?, Burak Sergen?, Zerrin Tekindor?, Kerem Alışık?, Melisa Aslı Pamuk?, Elif Özkul?, Gökay Müftüoğlu?, Nihan Aşıcı?, Ece Yaşar?, Ali Burak Ceylan?, Uğur Aslan?, Gizem Karaca? և Metin Coskun? |
Պրոդյուսեր | Քերեմ Չաթայ |
Սցենարիստ | Յոզլեմ Յըլմազ, Անըլ Էքե, Բուրջու Գյորգյուն |
Երաժշտություն | Թոյգար Իշըքլը |
Նկարահանման վայր | Ստամբուլ |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 74 |
Էկրաններին է | հոկտեմբերի 14, 2015-ից հունիսի 21, 2017-ը |
Հեռուստաալիք | Star TV |
Ընկերություն | Ay Yapım |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Քեմալը աղքատ ընտանիքի տղա է, ով սովորում է Ստամբուլի համալսարանում։ Մի օր նա ավտոբուսում ծանոթանում է Նիհանի հետ, ով լողալով հարստության մեջ, ցանկանում է մոտիկից ծանոթանալ հասարակ ժողովրդի կյանքին։ Նրանք սիրահարվում են։ Քեմալը չգիտի, որ Նիհանը հարուստ ընտանիքի զավակ է։ Նիհանի մայրը դեմ է լինում աղջկա և Քեմալի հարաբերություններին։ Նա ցանկանում է իր աղջկան ամուսնացնել հարուստ միլիարդատեր Էմիրի հետ, ով խենթի պես սիրահարված է աղջկան։ Քեմալը լքում է Ստամբուլը, մեկնում աշխատելու հանքերում։ Այդ ընթացքում Նիհանը պարտադրաբար ամուսնանում է Էմիրի հետ։ Մի քանի տարի անց Էմիրի գլխավորած կազմակերպությունը նոր պայմանագիր կնքելու առթիվ հանդիպում է նորահայտ մի կազմակերպության ներկայացուցչի հետ, ով նոր է ժամանել Ստամբուլ։ Պարզվում է, որ այդ կազմակերպության գլխավոր տնօրեն է նշանակվել Քեմալը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սև սեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.