Սուրեն Բարդուղի Աղաբաբյան (հունվարի 22, 1922(1922-01-22), Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ - մարտի 19, 1986(1986-03-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Սուրեն Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1922 Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | մարտի 19, 1986 (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ և գրական քննադատ |
Հաստատություն(ներ) | Ավանգարդ, Խորհրդային գրականություն և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1944) և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ (1948) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1964) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-1948 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-1951 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-1951 թվականներին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-1986 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի խորհրդային գրականության բաժնի վարիչ։
1950 թվականին «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963 թվականին «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-1986)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970, ռուսերեն) հայ գրականությանը նվիրված գլուխները։ 1976 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (համահեղինակներ՝ Վաչե Նալբանդյան, Սերգեյ Սարինյան)։ 1980 թվականին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Մահացել է Երևանում։
Օգտագործել է Ա., Ս. Ա., Ա. Սուրենյան, Սուրիկ, Ա. Սուրիկ ծածկանունները։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Աղաբաբյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 238)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սուրեն Աղաբաբյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.