«Սուպերմեն 2»(անգլ.՝ Superman 2), 1980 թ.-ի ֆանտաստիկ ժանրի կինոնկար։ 1978 թ.-ի «Սուպերմեն» ֆիլմի սիքվելը։ Համանուն կոմիքսի էկրանիզացիան։ Սուպերմենի մասին միակ կինոնկարն է, որն ունի երկու ռեժիսոր։ Հենց այս ֆիլմիցը դարձավ Ռիչարդ Դոնների և Ռիչարդ Լեստերի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը։ Դոնների պնդմամբ 1977թ.-ին նա նկարահանել է ֆիլմի 75%-ը, ինչից հետո հեռացվել է աշխատանքից։ 1979 թ.-ին Լեստերը նկարեց մնացած տեսարանները և վերամշակեց Դոնների նկարահանածը` այդ ամենը կազմեց ֆիլմի 25%-ը։ 2006 թ.-ին DVD-ով դուրս եկավ «Սուպերմեն 2։ Ռիչարդ Դոնների տարբերակը» ֆիլմը։
Ֆիլմի պրեմիերան Եվրոպայում և Ավստրալիայում տեղի ունեցավ շատ ավելի շուտ (1980 թ.-ի դեկտեմբերի 4) քան ԱՄՆ-ում (1981 թ.-ի հունիսի 19), ինչը այդ մասշտաբի ծրագրի համար բավականին տարօրինակ որոշում էր։
Առաջին ֆիլմի սկզբում Կրիպտոն մոլորակի ղեկավար Ջոր Էլը դատապարտեց Գեներալ Զոդին և իր երկու օգնականներին բանտարկության տիեզերական բանտում, որից հետո Կրիպտոնը ոչնչացվեց և միակը ով ողջ մնաց դա Կալ Էլն էր` Ջոր Էլի որդին, ով եկավ երկիր և այստեղ դարձավ Սուպերմեն` սուպերհերոս, ով տարբեր լավ գործեր է կատարում։ Մի անգամ նա տերորիստների խմբից փրկել է Փարիզը` չարագործները ցանկանում էին Էյֆելյան աշտարակում ատոմային ռումբ պայթեցնել, իսկ սուպերհերոսը լուծեց այդ խնդիը նետելով ռումբը տիեզերք, որտեղ այն պայթեց։ Պայթյունից երեք տիեզերական չարագործները դուրս եկան և սկսեցին քաոս սփռել։ Սկզբում նրանք դաժան հաշվեհարդար տեսան լուսնի վրա գտնվող ամերիկացի տիեզերագնացների հետ, հետո եկան երկիր և գրավեցին մի ոչ մեծ ամերիկյան քաղաք և վեջում գնացին Վաշինգտոն ու գերևարեցին ԱՄՆ նախագահին։ Սուպերմենը այդ մասին ոչինչ չգիտեր։ Քանի որ իր ընկերուհի Լոիս Լեյնը բացահայտել էր որ նա և Կլարկ Կենտը նույն մարդն են, հանուն իր սիրո Սուպերմենը ցանկանում էր հրաժարվել իր ուժերից։ Բայց իմանալով, թե ինչ է կատարվում երկրի վրա նա նորից վերադառնում է իր գործին։ Չնայած դրան չարագործները երկրի վրա համախոհ ունեն`Լեքս Լյութորը, ով գիտեր Սուպերմենի թույլ տեղերը։
Դերասան | Կերպար |
---|---|
Քրիստոֆեր Ռիվ | Կլարկ Կենտ/Սուպերմեն |
Ջին Հեքմեն | Լեքս Լյութոր |
Նեդ Բիթթի | Օթիս |
Ջեկի Կուպեր | Պերրի Ուայթ |
Մարգո Կիդդեր | Լոիս Լեյն |
Վալերի Պերրին | Եվա Թեշմախեր |
Մարկ Մակկլյուր | Ջիմմի Օլսեն |
Տերենս Ստամպ | Գեներալ Զոդ |
Սառա Դուգլաս | Ուրսա |
Ջեկ Օ'Խալլորան | Նոն |
Սյուզաննա Յորկ | Լառա |
Կլիֆտոն Ջեյմս | շերիֆ |
Է. Գ. Մարշալլ | ԱՄՆ նախագահ |
1982թ.-ին ֆիլմը ստացավ «Սատուրն» կինոմրցանակը` որպես լավագույն գիտաֆանտաստիկ կինոնկար։ Բացի այդ այն եղել է նույն կինոմրցանակի երեք այլ նոմինացաիաներում`
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սուպերմեն 2, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.