Սոլլի

Չհվե Չին Րի (կորեերեն՝ 최진리, մարտի 29, 1994(1994-03-29), Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա - հոկտեմբերի 14, 2019(2019-10-14), Sujeong-su, Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա, առավել հայտնի է որպես Սոլլի), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և մոդել։ Հարավկորեական F(x) խմբի նախկին անդամ։

Սոլլի
Սոլլի
Ծննդյան թիվ՝մարտի 29, 1994(1994-03-29)
Ծննդավայր՝Հեընդե, Բուսան, Հարավային Կորեա
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 14, 2019(2019-10-14) (25 տարեկան)
Վախճանի վայր՝Sujeong-su, Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Սոլլի Հարավային Կորեա
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի, մոդել, փոփ երգիչ, մանկական դերասան և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 3016345
sulli.smtown.com

2015 թվականի օգոստոսի 7-ին (ընդմիջումից մեկ տարի անց) հայտարարվել է, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, որպեսզի շարունակի իր դերասանական կարիերան և Սոլլին շարունակելու է մնալ SM Entertainment գործակալությունում արդեն որպես դերասանուհի։

Կենսագրություն

Վաղ կյանք

Սոլլին ծնվել է 1994 թվականի մարտի 29-ին, Հարավային Կորեայի Պուսան քաղաքում։ Ի ծնե նրա անունը Չհվե Չին Րի է, ինչը կորեերենից թարգմանաբար նշանակում է «ճշմարտություն»։ Ընտանիքում չորրորդ երեխան է, ունի երեք եղբայր։ Վաղ տարիքից հաճախել է դերասանական դպրոց։

Սոլլին առաջին անգամ Սեուլ է գնացել 2004 թվականին, երբ սովորել է չորրորդ դասարանում։ 2005 թվականին նա սկսել է իր դերասանական կարիերան SBS Seodong դրամատիկական դորամայում՝ խաղալով երիտասարդ արքայադուստր Սոնհվա Սիլայի դերը։

Ավելի ուշ նա այցելել է SM Entertainment, որում երգել է S. E. S. երգը։

Տեղափոխվել է հանրակացարան Թեյոնի և Թիֆանի Հվանգի հետ։ Նա շարունակել է մնալ այնտեղ մինչև Girls' Generation-ի դեբյուտը։

Սոլլին հաճախել է Jungbu (중부초등학교) տարրական դպրոցը՝ Պուսանում, Սեուլի տարրական դպրոցը Չհոնդամում, իսկ հետո հաճախել է Չունգդամա (청담중학교) միջնակարգ դպրոցը։ Ավարտել է Սեուլի կատարողական արվեստի դպրոցը։

2009-2015: Գործունեությունը F(x) խմբում

Սոլլի 
F(x) KOCIS-ի 40-ամյակին, 2011 թվական

2009 թվականի սեպտեմբերի 5-ին Սոլլին իր նորամուտն է նշել F(x) խմբի կազմում «La Cha Ta» սինգլով։ 2013 թվականին Սալլին և խմբի իր գործընկեր Կրիստալը դարձել են Etude House դիմահարդարման ապրանքանիշի նոր դեմքերը։

2014 թվականին Red Light փրոմոուշենի ամենաթեժ պահին Սոլլին հանկարծակի ընդհատել է իր գործունեությունը կորեական զվարճանքի ինդուստրիայում, պատճառաբանելով, որ բարոյապես և ֆիզիկապես հյուծվել է՝ նրա մասին տարածվող անընդհատ չար մեկնաբանությունների և կեղծ լուրերի պատճառով։ Նրա ընդմիջումը պաշտոնապես հայտարարվել է 2014 թվականի հուլիսի 24-ին։ 2015 թվականի օգոստոսին հայտարարվեց, որ Սոլլին պաշտոնապես լքել է խումբը, սակայն մնացել է SM Entertainment գործակալությունում։

2016-2019: Դերասանական և սոլո գործունեություն

Սոլլի 
Սոլլին Real ֆիլմի դերասանական կազմի հետ

Սոլլին սկսել է պրոֆեսիոնալ ներկայանալ 11 տարեկան հասակում, երբ ընտրվել է երիտասարդ արքայադուստր Սոնհվու Սիլլայի «Seodong» հեռուստատեսային դորամայում։ Նա շարունակել է ներկայանալ երկրորդական դերերով հեռուստատեսային դորամաներում և ֆիլմերում, ինչպիսիք են «Vacation» (2006), «Punch Lady» (2007), «The Flower Girl is Here» (2007) և «BABO» (2008)։

2012 թվականի օգոստոսին Սոլլին նկարահանվել է «Գեղեցիկ դու» ֆիլմում, որը հիմնված է Hanazakari no Kimitachie-ի ճապոնական մանգայի հիման վրա։ Դրամատիկ սերիալը հեռարձակվել է 2012 թվականի օգոստոսի 15-ին SBS-ում։ Սոլլին կատարել է Ռու Ջե Հիի դերը։ Դերին պատչաստվելու համար նա կտրել է իր մազերը 60 սմ-ը։

2014 թվականի օգոստոսին նա հայտնվել է The Pirates արկածային ֆիլմում՝ Սոն Ե Չժինի և Քիմ Նամ Գիլի հետ միասին։ Ավելի ուշ նա նկարահանվել է Fashion King կատակերգություն ֆիլմում։ 2017 թվականին Սոլլին գլխավոր դեր է խաղացել Քիմ Սու Հյոնի հետ «Real» ֆիլմում։

Երեք տարվա ընդմիջումից հետո Սոլլին իր երաժշտական կարիերան վերսկսել է 2018 թվականին «Dayfly» սինգլով։

Անձնական կյանք

Սոլլի 
Սոլլին Marie Claire Korea-ի համար, 2019 թվականի հուլիսին

2013 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մարտը հանդիպել է Dynamic Duo խմբի Choiza-ի հետ։ 2017 թվականի մարտի 6-ին զույգը հայտարարել է հարաբերությունների խզման մասին։

2017 թվականի մայիսի 10-ին հաստատվել է, որ Սոլլին հանդիպում է հայտնի բրենդի կրեատիվ տնօրեն Քիմ Մին Ջոնի հետ։ Այս տարվա հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է հարաբերություններ սկսելուց 4 ամիս հետո։

Քննադատություն

Սոլլի 
Սոլլին 2019 թվականի սեպտեմբերին

2019 թվականի հուլիսին Սոլլին հայտարարել է, որ ինքը No Bra շարժման կողմնակից է։ Նա նախկինում սոցիալական ցանցերում հրապարակումներ էր անում այն մասին, որ կրծկալ չի կրում։ 2019 թվականի սեպտեմբերին՝ նրա մահից մեկ ամիս առաջ, Սոլլիի կուրծքը պատահաբար ցուցադրվել է սոցիալական ցանցերում ուղիղ եթերի ժամանակ, ինչը բացասական արձագանք է առաջացրել։

Մահ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 15:21-ին, Սոլլիին մահացած են գտել Սեուլից հարավ գտնվող իր տանը։ Նրա մենեջերը գնացել է Սոլլիի տուն այն պատճառով, որ չի կարողացել նրան զանգահարել նախորդ օրվա ժամը 18։30-ից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երգչուհուն գտել են կախված՝ իր տան երկրորդ հարկում։ Ոստիկանությունը հանցագործության ոչ մի հետք չի գտել և եկել է այն եզրակացության, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է, սակայն երգչուհին մահվանից առաջ գրություն չի թողել։

Սկավառակագրություն

Անվանում Տարի Պիկային դիրք Վաճառք Ալբոմ
KOR
«Dayfly» (하루살이)
Dean (feat. Sulli & Rad Museum)
2018 37 Չկա տվյալ

Ֆիլմագրություն

Ֆիլմեր

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություններ
2007 Punch Lady Կվակ Չուն Սիմ
2008 BABO Յան Ջի Հո
2010 A Turtle’s Tale: Sammy’s Adventures Շելի Կորեական կրկնօրինակում
2012 I AM. Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ SM Town Live '10 World Tour в Madison Square Garden-ի մասին
SM Town Live in Tokyo Special Edition in 3D Ինքն իր դերում Վավերագրական ֆիլմ SM Town Live World Tour III-ի մասին Տոկիոյում
2014 The Pirates Հյոկ Միո
Fashion King Կվակ Ին Ջին
2017 Real Սոն Յուն Հվա

Դորամաներ

Տարի Անվանում Դեր Հեռուստաալիք Ծանոթագրություն Հղումներ
2005 Drama City 도깨비가 있다 KBS
Ballad of Seodong Երիտասարդ արքայադուստր Սոնհվան Սիլայից SBS
Love Needs a Miracle Սուն-Ջույում MBC Կամեո
2006 Kkotbuniga wasseumnideo (꽃분이가 왔습니더) SBS
2010 Օհ! Իմ օրիորդ Runway model Կամեո
2012 To the Beautiful You Նո Ջե Հի Կոերական տարբերան Hana Kimi
2019 Hotel Del Luna Ջուն Ջի Ին TvN Կամեո (էպիզոդ 10)
Persona 2 Netflix

Ժամանցային շոուներ

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր Հղումներ
2010-11 Inkigayo SBS Հյուր
2011 Welcome to the Show Սոլլի Ինքն իր հորինված տարբերակը
2018 Jin Ri’s Shop Naver TV Գլխավոր դեր
2019 The Night of Hate Comments JTBC2 MC

Մրցանակներ և նոմինացիաներ

Տարի Նոմինացիա Կատեգորիա Նոմինացված աշխատանք Արդյունք Հղումներ
2012 Drama Awards New Star Award To the Beautiful You Հաղթանակ
Best Couple Award (Չհվե Մինոյի հետ) Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սոլլի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոլլի» հոդվածին։

Tags:

Սոլլի ԿենսագրությունՍոլլի Անձնական կյանքՍոլլի ՔննադատությունՍոլլի ՄահՍոլլի ՍկավառակագրությունՍոլլի ՖիլմագրությունՍոլլի Մրցանակներ և նոմինացիաներՍոլլի ԾանոթագրություններՍոլլի Արտաքին հղումներՍոլլի19942019F(x) (խումբ)d:Q50418d:Q50449ԲուսանԳյոնգիԴերասանԵրգչուհիԿորեերենՀարավային ԿորեաՀոկտեմբերի 14Մարտի 29ՄոդելՍոննամ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քրիստոնեության ընդունումը ՀայաստանումՍահմանական եղանակՀայաստանի քաղաքներըԳրիգոր ԶոհրապԷթիլ սպիրտՀամացանցԱմերիկայի հայտնագործումԵրեխայի իրավունքներԽատուտիկ սովորականԵգիպտոսՕքեյՄոնա ԼիզաՀայաստանԸղձական եղանակԱֆրիկաՄիրհավ (պատմվածք)ՍիամանթոՀայերեն հայհոյախոսությունՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱրտիստը (Շիրվանզադե)Սոս ՍարգսյանՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՀարադրությունԼեհաստանԵրաժշտությունՉակերտներՄարի ԱնտուանետԵռանկյան մակերեսԱմերիկայի Միացյալ ՆահանգներՓորլուծությունՀայկական ճարտարապետությունՕրգազմՀայաստանի առաջին բաժանումԿռունկներՆապոլեոն ԲոնապարտԵվրոպաՎանաձորԳրիգոր ՆարեկացիԱլպիական մանուշակ (պատմվածք)Բանաստեղծական կայուն ձևերՆյարդային համակարգԷկոհամակարգՉարլի ՉապլինՍեռական բազմացումՎահանաձև գեղձի քաղցկեղԼիմֆոմաՊարբերական աղյուսակՀայոց պատմությունՍիրտՊրիզմաՄուսա լեռան քառասուն օրըՀայկական բանակ (1918-1920)Անորոշ դերբայՎիտամին DՍպիտակի երկրաշարժԱլերգիաՀնդկաստանի մշակույթՀամո ՍահյանԼևոն ԲՀակոբ ՊարոնյանՐաֆֆիԵղջերուԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՄագնեզիումՆար-ԴոսԽոսքի մասերՄեղրՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի44-օրյա պատերազմԴաշտանՍեբաստիան ՄարոքինԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՇրջակա միջավայրՄամփրե արքան🡆 More