Սիլվիո Բեռլուսկոնի

Սիլվիո Բեռլուսկոնի (իտալ.՝ Silvio Berlusconi, սեպտեմբերի 29, 1936(1936-09-29), Միլան, Իտալիայի թագավորություն - հունիսի 12, 2023(2023-06-12), Միլան, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ (իտալ.՝ Presidente del Consiglio dei Ministri) (1994-1995, 2001-2006, 2008-2011 թվականներին), գործարար, ապահովագրական և անշարժ գույքի մագնատ, մեդիամագնատ, բանկերի և ԶԼՄ–ների սեփականատեր, Միլան ֆուտբոլային ակումբի սեփականատերը, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, «FinInvest» ընկերության ամենամեծ բաժնետերը։

Սիլվիո Բեռլուսկոնի
Սիլվիո Բեռլուսկոնի
 
Կուսակցություն՝ Առա՜ջ, Իտալիա
Կրթություն՝ Միլանի համալսարան (1961)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, Մեդիամագնատ և association football executive
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր սեպտեմբերի 29, 1936(1936-09-29)[…]
Ծննդավայր Միլան, Իտալիայի թագավորություն
Վախճանի օր հունիսի 12, 2023(2023-06-12) (86 տարեկան)
Վախճանի վայր Միլան, Իտալիա
Քաղաքացիություն Սիլվիո Բեռլուսկոնի Իտալիա
Հայր Լուիջի Բերլուսկոնի
Մայր Ռոզա Բոսսի
Ամուսին Veronica Lario? և Carla Dall'Oglio?
Զավակներ Pier Silvio Berlusconi?, Barbara Berlusconi?, Մարինա Բերլուսկոնի, Luigi Berlusconi? և Eleonora Berlusconi?
 
Կայք՝ silvioberlusconi.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Սիլվիո Բեռլուսկոնի 
Բերլուսկոնիի նստավայրը
Սիլվիո Բեռլուսկոնի 
Վիլլա Սան Մարտինո

Նա Միլանում միջին խավի ընտանիքի ավագ որդին էր։ Նրա հայրը Լուիջին (ծնված Սարոնոյում, 1908 թվականին – մահացած Միլանում, 1989 թվականին) աշխատում էր Ռասինի բանկում. մինչև 1957 թվականին դատախազ դառնալը. մայրը Ռոսա Բոսսին որին ասում էին Ռոսսելլա (ծնված Միլանում, 1911 թվականին – մահացած 2008 թվականին) տնային տնտեսուհի էր, նախկինում աշխատել էր որպես քարտուղարուհի Ֆիելիում։ Սիլվիոն ընտանիքում առաջին երեխան էր, քույրը Մարիա Անոնիետտան (ծնված Միլանում, 1943 թվականին – մահացած 2009 թվականին), նախկին բալետի պարուհի էր, եղբայրը Պաոլոն (ծնված Միլանում, 1949 թվականին), գործարար է։

Մեծացել է Իզոլա տարածաշրջանում՝ Վոլտուրնո փողոցում։ 1954 թվականին դասական կրթություն է ստացել Միլանի Սուրբ Ամբրոջիո սալեզյան (քահանայական) դպրոցում։ Ընդունվել է Պետական համալսարանի իրավագիտության բաժին, 1961 թվականին ավարտել գերազանց՝ առևտրային իրավունքին վերաբերվող ատենախոսությամբ պրոֆեսոր՝ Ռեմո Ֆրանչեսկելիի ղեկավարությամբ։ Միլանի Մանցոնի գովազդային գործակալության կողմից ատենախոսությունը պարգևատրվել է հինգ հարյուր հազար լիրայով։ Ավարտելուց հետո չի անցել զինվորական ծառայություն։

1964 թվականին Բերլուսկոնին ծանոթացել է Կարլա Էլվիրա Լուչիա Դալլ'Օլիոյի հետ (ծնված՝ 1940 թվականին Սպեցիայում), ամուսնացել նրա հետ 1965 թվականի մարտի 6-ին և ունեցել երկու երեխա՝ Մարիյա Էլվիրան, որին անվանում էին Մարինա (ծնված՝ 1966 թվականի օգոստոսի 10-ին Միլանում) և Պիեր Սիլվիոն (ծնված՝ 1969 թվականի ապրիլի 28-ին Միլանում)։ 1980 թվականին Միլանի Մանցոնի թատրոնում ծանոթացել է դերասանուհի Վերոնիկա Լարիոյի հետ, իրական անունը՝ Միրիամ Բարտոլինի (ծնված՝ 1956 թվականին Բոլոնիայում)։ Նրանց միջև սիրավեպ է սկսել, Բերլուսկոնին Վերոնիկային իր մոր հետ տեղափոխել է բնակվելու Միլան՝ Ֆինինվեստ գործող նստավայր Ռովանի փողոցի վրա։ 1985 թվականին Բերլուսկոնին բաժանվել է Կարլա Դալլ'Օլիոյից և օրինականացրել կապը Վերոնիկայի հետ, իսկ 1990 թվականին ավանդական կերպով ամուսնացել նրա հետ երեխաների՝ Բարբարայի (ծնված՝ 1984 թվականին), Էլեոնորայի (ծնված՝ 1986 թվականին), և Լուիջիի (ծնված՝ 1988 թվականին) ծնունդից հետո։ 2009 թվականի մայիսի 2-ին Վերոնիկա Լարիոն ապահարզան է պահանջում Բերլուսկոնիից։

2012 թվականին Բերլուսկոնին ամուսնանում է մոդել՝ Ֆրանչեսկա Պասկալեի հետ (ծնված՝ 1984 թվականին Նեապոլում), «Սիլվիո կարոտում ենք քեզ» ակումբի հիմնադիրներից և 2009 թվականի նահանգային ընտրություններում թեկնածու (թեև 2011 թվականի հունվարից հայտարարվել էր նոր զուգընկերուհու մասին, սակայն ինքնությունը չէր բացահայտվել)։

1974 թվականից մինչև 2013 թվականը Բերլուսկոնիի պաշտոնական նստավայրը Արկորեյում էր (Վիլլա Սան Մարտինո, 17-րդ դար), որը գնվել է անհետացած մարկիզ Կամիլլոյի դուստր և ժառանգ՝ Աննամարիա Կազատի Ստամպա դի Սոնչինոյի կողմից։

Առանձնատունը որոշակի հողատարածքով հանձնվել է 750 միլիոն լիրայով, 1983 թվականին ընդունվել է Կարիպլո գործակալության կողմից որպես երաշխիք 7 միլիարդ լիրայով վարկ ստանալու համար։

2013 թվականի սեպտեմբերից Բերլուսկոնին բնակվում է Հռոմում՝ Պլեբիշիտո փողոց Պալացցո Գրացիոլի։

Ծանոթագրություններ

Սիլվիո Բեռլուսկոնի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիո Բեռլուսկոնի» հոդվածին։

Tags:

19361994199520012006200820112023d:Q11860ԻտալերենԻտալիաԻտալիայի թագավորությունՀունիսի 12ՄիլանՄիլան ՖԱՍեպտեմբերի 29

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՈւղղագրությունԱղբյուր ՍերոբՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՄիացյալ ԹագավորությունԳևորգ ՉաուշՕդի ջերմաստիճանՀռոմեական կայսրությունՀինդուիզմՏրանսպորտԹթուներՀորոսկոպԱլեն ՍիմոնյանՎիտամին D-ի անբավարարությունԱրգանդի միոմաՍերՀոգեբանությունԲորիս շունՀայերենի կետադրությունԼիտվաԱշոտ ՆավասարդյանՀայրենական մեծ պատերազմՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԵրևանի պետական համալսարանՎավերագրական ֆիլմՄիզուղիների ինֆեկցիաներԴիլիջանՀեկտարԵհովայի վկաներՍինգապուրԿոսովոյի հուշարձաններԻմպրեսիոնիզմԱլբերտ ԱյնշտայնՎագինիզմԱռաջավորասիական ընձառյուծՍրտամկանի ինֆարկտԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԺան Բատիստ Կամիլ ԿորոՄիզոպրոստոլԿաուչուկներՀայաստանի զինված ուժերՀայկական մշակույթՀենրիխ ՄխիթարյանԱրհեստական բանականությունՍննդային ալերգիաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՏիգրան ԱվինյանՔարերի սիմֆոնիաԼիմֆոմաՍուրճՀայաստանի առաջին հանրապետությունՄուրացանՔաղցկեղԹմրամիջոցԱմբողջ թիվԱծանցյալՎիկտոր ՀամբարձումյանԵրիկամՀարցական նշանՎանԱրագիլներՀայկական դրամՋավախքՇվեդիաՖեմինիզմՍթրեսԼյուդվիգ վան ԲեթհովենՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՍևանա լիճՀայաստանի ՍահմանադրությունԿոկորդիլոսներԱշտարակ (քաղաք)ԿուսաթաղանթՀիվանդությունԿատարակտՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԿրծքագեղձի քաղցկեղ🡆 More