Սեռական Դաստիարակություն

Սեռական դաստիարակություն (անգլ.՝ sex education), մարդու սեռականության հետ կապված հարցերի հրահանգավորում, ներառյալ էմոցիոնալ հարաբերությունները և պարտականությունները, մարդու սեռական անատոմիան, սեռական ակտիվությունը, սեռական բազմացումը, սեռական համաձայնության տարիքը, վերարտադրողական առողջությունը, վերարտադրողական իրավունքները, անվտանգ սեքսը, ծնելիության վերահսկողությունը և սեռական ժուժկալությունը։ Սեռական դաստիարակության ընդհանուր ուղիներն են ծնողները կամ դաստիարակները, պաշտոնական դպրոցական ծրագրերը և հանրային առողջության քարոզարշավները։

Սեռական դաստիարակություն
Սեռական Դաստիարակություն
Սալֆորդի համալսարանից Բարբարա Հասթինգս-Ասատուրյանը ցուցադրում է «Բեղմնականխումը» (անգլ.՝ Contraception)՝ սեռական դաստիարակության սեղանի խաղ, որը խաղում են բրիտանական դպրոցներում
Ենթադասառողջապահական կրթություն և կրթություն
MeSHD012736

Ավանդաբար դեռահասներին շատ մշակույթներում սեռական հարցերի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չեն տվել, իսկ այդ հարցերի քննարկումը անվանվել է տաբու։ Նման հրահանգները, որպես կանոն, մնում էին երեխայի ծնողների վրա, և հաճախ դա հետաձգվում էր մինչև երեխայի ամուսնությունը։ Սակայն 19-րդ դարի վերջին տեղի ունեցած առաջադիմական կրթական շարժումը հանգեցրել է Հյուսիսային Ամերիկայի դպրոցական ծրագրերում «հասարակական հիգիենայի» ներմուծմանը և դպրոցական սեռական դաստիարակության առաջացմանը։ Չնայած դպրոցական սեռական դաստիարակության վաղ տարածմանը, 20-րդ դարի կեսերին սեռական հարցերի վերաբերյալ տեղեկատվության մեծ մասը ստացվում էր ոչ պաշտոնապես՝ ընկերների և լրատվամիջոցների կողմից, և այդ տեղեկատվության մեծ մասը ունեցել է անբավարար կամ կասկածելի արժեք, հատկապես սեռական հասունությունից հետո, երբ սեռական հարցերի նկատմամբ հետաքրքրությունը լինում է առավել սուր։ Այս թերությունն ավելի է խորացել դեռահասների հղիության դեպքերի թվի աճով, հատկապես 1960-ական թվականներից հետո արևմտյան երկրներում։ Նման հղիությունների թվի կրճատման ուղղությամբ մի շարք երկրների ջանքերսվ ներմուծվել են սեռական դաստիարակության ծրագրեր, որոնք ի սկզբանե ուժեղ դիմադրության են արժանացել ծնողական և կրոնական խմբերի կողմից։

ՁԻԱՀ-ի բռնկումը սեռական դաստիարակությունը դարձրել է ավելի արդիական։ Շատ աֆրիկյան երկրներում, որտեղ ՁԻԱՀ-ը համաճարակի մակարդակի վրա է, սեռական դաստիարակությունը համարվում է գիտնականների մեծամասնության կողմից որպես հանրային առողջության կարևոր ռազմավարություն։ ԶԼՄ-ներում քարոզարշավների օգտագործումը երբեմն հանգեցնում էր «իրազեկվածության» բարձր մակարդակի, ինչը զուգորդվում էր ՄԻԱՎ-ի փոխանցման մասին գրեթե մակերեսային գիտելիքների հետ։

ԱՄՆ-ի սեռական տեղեկատվության և կրթության խորհրդի տվյալներով՝ հարցված մեծահասակների 93%-ն աջակցում է սեռական դաստիարակության անցկացմանը ավագ դպրոցում, իսկ 84%-ը՝ միջնակարգ դպրոցում։ Ըստ էության, ավագ դպրոցի աշակերտների ծնողների 88%-ը և միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների 80%-ը կարծում են, որ դպրոցում սեռական դաստիարակությունը հեշտացնում է դեռահասների հետ սեքսի մասին խոսելու ընթացքը։ Բացի այդ, դեռահասների 92%-ը տեղեկացնում է, որ նրանք ցանկանում են ինչպես իրենց ծնողների հետ խոսել սեքսի մասին, այդպես էլ դպրոցում սեռական դաստիարակություն ստանալ։

Սահմանումներ

Ջոն Ջ. Բերթը սեռական դաստիարակությունը սահմանել է որպես արարածների առանձնահատկությունների ուսումնասիրություն՝ իգական և արական։ Նման բնութագրերը կազմում են մարդու սեռականությունը։ Սեռականությունը մարդու կյանքի կարևոր ասպեկտն է, և գրեթե բոլոր մարդիկ, ներառյալ երեխաներին, ցանկանում են իմանալ դրա մասին։ Սեռական դաստիարակությունը ներառում է բոլոր կրթական միջոցները, որոնք, անկախ կոնկրետ օգտագործված մեթոդից, կարող են կենտրոնանալ սեռական հարաբերությունների վրա։ Այնուհետև նա ասել է, որ սեռական դաստիարակությունը նշանակում է պաշտպանություն, պատկերացումների ընդլայնում, ընտանիքի բարելավում և զարգացում՝ ընդհանուր ընդունված բարոյական գաղափարների հիման վրա։

Լիփսոնը սեռական դաստիարակությունը դիտարկում է որպես սեռական ռեակցիայի և վերարտադրության ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիոլոգիական տարբեր ասպեկտների ուսուցում։ Քերնին (2008) սահմանել է սեռական դաստիարակությունը որպես «իր մեջ ներառող դպրոցի գործողությունների բազմակողմանի կուրսը, որը նախատեսված է երեխաների և մեծահասակների կողմից սոցիալապես ցանկալի վերաբերմունք, պրակտիկա և անձնական վարք առաջացնելու համար, որոնք լավագույն կերպով պաշտպանելու են անձին՝ որպես մարդու և ընտանիքը՝ որպես հասարակական ինստիտուտ»։ Այսպիսով, սեռական դաստիարակությունը կարող է նկարագրվել նաև որպես «սեռականության լուսաբանում», ինչը նշանակում է, որ այն ներառում է կրթություն սեռականության բոլոր ասպեկտների վերաբերյալ, ներառյալ ընտանիքի պլանավորումը, բազմացումը (բեղմնավորում, սաղմի և պտղի զարգացում՝ մինչև ծնունդը), ինչպես նաև տեղեկատվություն սեռականության բոլոր ասպեկտների մասին, ներառյալ՝ մարմնի պատկերը, սեռական կողմնորոշումը, սեռական հաճույքը, արժեքները, որոշումների ընդունումը, հաղորդակցությունը, ժամադրությունը, հարաբերությունները, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (սեռավարակները) և այն, թե ինչպես խուսափել դրանցից։ Սեռական դաստիարակության տարբեր ասպեկտները պատշաճ են համարվում դպրոցի համար՝ կախված աշակերտների տարիքից կամ այն բանից, թե ինչ կարող են հասկանալ երեխաները ժամանակի որոշակի կետում։ Ռուբինը և Քինդենդալը կարծիք են հայտնել, որ սեռական դաստիարակությունը միայն վերարտադրության և ուսուցման թեմաները չեն, թե ինչպես են երեխաները ծնվում և մեծանում։ Փոխարենը, այն ունի շատ ավելի լայն տեսադաշտ և նպատակ՝ օգնել երեխաներին ավելի իմաստալից կերպով ներառել սեքսը իրենց ներկա և ապագա կյանքում, նրանց որոշակի հիմնական պատկերացում տալ սեքսի գրեթե բոլոր ասպեկտների մասին, այն ժամանակ, երբ նրանք հասնեն լիարժեք հասունության։

Աղբյուրներ

Սեռական դաստիարակությունը կարող է դասավանդվել ոչ պաշտոնապես, օրինակ, երբ ինչ-որ մեկը տեղեկատվություն է ստանում ծնողի, ընկերոջ, կրոնական առաջնորդի կամ լրատվամիջոցների միջոցով։ Այն կարող է նաև տրամադրվել սեռական ինքնօժանդակման հեղինակների, ամսագրերի խորհուրդներով սյունակների, սեռական տեսաբանների կամ սեռական դաստիարակության կայքերի միջոցով։ Ուսուցումը կարող է նաև իրականացվել մուլտիմեդիա ռեսուրսների միջոցով։ Դեռահասները շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ հեռուստացույց դիտելիս։ Նույն դեռահասները կարող են նաև դժվարություններ ունենալ իրենց ընտանիքների հետ սեռական թեմաներով շփվելու հարցում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեդիայի միջամտությունը, օրինակ, հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդների կամ հասարակական լրատվամիջոցների գովազդի միջոցով սեռական դաստիարակության ուսուցման մեթոդների օգտագործումը, արդյունավետ է և նվազեցրել է անպաշտպան սեռական հարաբերությունների քանակը։ Ֆորմալ սեռական դաստիարակությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դպրոցները կամ բժշկական հաստատությունները սեռական դաստիարակություն են առաջարկում։ Սլայերը հայտարարել է, որ սեռական դաստիարակությունը երիտասարդին սովորեցնում է, թե ինչ նա պետք է իմանա իր անձնական վարքի և այլ մարդկանց հետ հարաբերությունների համար։ Գրյունբերգը նույնպես հայտարարել է, որ սեռական դաստիարակությունն անհրաժեշտ է երիտասարդներին առաջիկա խնդրին նախապատրաստելու համար։ Նրա խոսքով՝ պաշտոնյաներն ընդհանուր առմամբ համաձայն են, որ անհրաժեշտ է ինչ-որ պլանային սեռական դաստիարակություն։

Սեռական Դաստիարակություն 
67 մետր երկարությամբ «պահպանակ» Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կոթողում՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ իրազեկության արշավի մաս

Երբեմն ֆորմալ սեռական դաստիարակությունը դասավանդվում է որպես ամբողջական դասընթաց՝ որպես միջին կամ ավագ դպրոցի ուսումնական ծրագրի մաս։ Այլ դեպքերում դա ընդամենը մեկ միավոր է կենսաբանության, առողջության, տնային տնտեսության կամ ֆիզիկական դաստիարակության ավելի լայն դասերում։ Որոշ դպրոցներ չեն առաջարկում ոչ մի սեռական դաստիարակություն, քանի որ դա վիճելի հարց է մի շարք երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում (հատկապես այն տարիքի վերաբերյալ, որից երեխաները պետք է սկսեն նման կրթություն ստանալ, բացահայտվող մանրամասնությունների քանակը, ներառյալ ԼԳԲՏ սեռական դաստիարակությունը և մարդու սեռական կյանքի վերաբերյալ թեմաները, ինչպիսիք են անվտանգ սեռական պրակտիկաները, ձեռնաշարժությունը, մինչամուսնական սեքսը և սեռական էթիկան)։

Վիլհելմ Ռայխը նկատել է, որ իր ժամանակի սեռական դաստիարակությունը խաբեության աշխատանք էր, որը կենտրոնանում է կենսաբանության վրա և թաքցնում է հուզմունք-գրգռումը, որն ամենից շատն է հետաքրքրում սեռական հասուն մարդուն։ Ռայխն հավելել է, որ այդ շեշտադրումը խավարում է այն, ինչ նա համարում էր հիմնական հոգեբանական սկզբունք. բոլոր տագնապները և դժվարությունները ծագում են չբավարարված սեռական ազդակներից։ Լիփսոնը պնդում է, որ մարդկանց մեծ մասը նախապատվությունը տալիս է հանրային դպրոցներում սեռական դաստիարակության այս կամ այն ձևին, և դա դարձել է չափազանց հակասական հարց, քանի որ, ի տարբերություն շատ առարկաների, սեռական դաստիարակությունը վերաբերում է մարդկային կյանքի հատկապես զգայուն և խորը անձնական հատվածին։ Նա առաջարկել է, որ սեռական դաստիարակությունը դասավանդվի դասարանում։ Դեռահասների հղիության խնդիրը նուրբ է, և այն դժվար է գնահատել սեռական դաստիարակության միջոցով։ Բայց Քալդերոնն այլ կերպ էր կարծում, պնդելով, որ պատասխանը դեռահասների սեռական խնդիրների և հղիության վրա չի կարող առաջին հերթին ընկած լինել դպրոցական ծրագրերի հիմքում, որոնք լավագույն դեպքում կարող են միայն բուժիչ լինել։ Այն, ինչ անհրաժեշտ է՝ կանխարգելիչ կրթությունն է, և որպես այդպիսին, ծնողները պետք է նույնպես ներգրավված լինեն։

Երբ սեռական դաստիարակությունը վիճաբանվում է, գլխավոր վիճելի պահերը կայանում են այն բանում, թե արդյո՞ք երեխաների սեռականության լուսաբանումը արժեքավոր է, թե վնասակար, արդյո՞ք ԼԳԲՏ սեռական դաստիարակությունը պետք է ներառվի ուսումնական ծրագրի մեջ, թե ոչ։ Վիճելի պահ է նաև այնպիսի բեղմնականխիչների օգտագործումը, ինչպիսիք են պահպանակները և հորմոնալ բեղմնականխումը, ինչպես նաև ամուսնությունից դուրս հղիության և դեռահասների հղիության վրա նման օգտագործման ազդեցությունը։ Այս հակասության հիմնական պատճառներից մեկը ժուժկալության հիման վրա սեռական դաստիարակության աջակցության ուժեղացումն էր պահպանողական խմբերի կողմից։ Սեռական դաստիարակության նկատմամբ պահպանողական վերաբերմունք ունեցող երկրները (ներառյալ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն) ունեն սեռավարակների և դեռահասների հղիության ավելի բարձր մակարդակ։

Հանրային կարծիք

Սեռական Դաստիարակություն 
20-րդ դարասկզբի բացիկը պատկերում է չպլանավորված հղիության խնդիրը: Վերնագիր. «Եվ չարագործը (արագիլը երեխայի հետ), դեռ հետապնդում է նրան»:

2011 թվականի նոյեմբերին Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում Angus Reid Public Opinion-ի կողմից անցկացված հետազոտությունը խնդրել է մեծահասակներին հետ նայել դեպի այն ժամանակ, երբ նրանք դեռահաս էին և նկարագրել, թե որքան օգտակար են եղել աղբյուրները, որոնք թույլ են տվել նրանց ավելին իմանալ սեռական հարաբերությունների մասին։ Իհարկե, հարցվածների ամենամեծ մասնաբաժինը երեք երկրներում (74%-ը Կանադայում, 67%-ը Մեծ Բրիտանիայում և 63%-ը Միացյալ Նահանգներում) ասել է, որ ընկերների հետ խոսակցություններն էին «շատ օգտակար» կամ «չափավոր կերպով օգտակար»։ Հաջորդ հեղինակավոր աղբյուրը մեդիան էր (հեռուստատեսություն, գրքեր, ֆիլմեր, ամսագրեր), որը՝ որպես օգտակար նշել է բրիտանացիների (65%) և կանադացիների (62%) մոտ երեք հինգերորդ մասը և ամերիկացիների ավելի քան կեսը (54%)։

Մինչդեռ կանադացիների (54%) և ամերիկացիների (52%) կեսը կարծում է, որ դպրոցում սեռական դաստիարակության իրենց դասընթացներն օգտակար են, բրիտանացիների միայն 43%-ն է կիսում նույն տեսակետը։ Եվ թեև ամերիկացիների ավելի քան կեսն (57%) ասում է, որ ընտանիքի հետ խոսակցություններն օգտակար են եղել, կանադացիների միայն 49%-ը և բրիտանացիների մոտ 35%-ն են հայտնել նույն կարծիքը։

Բարոյագիտություն

Ծնողների շրջանում սեռական դաստիարակության վերաբերյալ վիճաբանության երկու հակադիր կողմեր կան։ Սեռական լիբերալները կարծում են, որ սեռական հարաբերությունների մասին գիտելիքները մարդկանց հնարավորություն են տալիս տեղեկացված որոշումներ կայացնել իրենց անձնական սեռականության վերաբերյալ, և նրանք հանդես են գալիս բազմակողմանի սեռական դաստիարարակության օգտին ոչ միայն ավագ դասարաններում, այլ ամբողջ դպրոցի ընթացքում։ Սեռական պահպանողականները կարծում են, որ սեքսի մասին գիտելիքները դեռահասներին ստիպում են սեքսով զբաղվել, և նրանք կարծում են, որ սեքսը պետք է դասավանդվի ընտանիքի ներսում, որպեսզի դրա վերաբերյալ բարոյականությունը նույնպես խոսակցության մեջ ներառվի։ Սեռական պահպանողականները տեսնում են սեռական դաստիարակության ուսուցման կարևորությունը, բայց միայն ժուժկալության ծրագրերի միջոցով։

Սեռական դաստիարակության մեկ այլ տեսակետ, որը պատմականորեն ոգեշնչված է այնպիսի սեքսոլոգների կողմից, ինչպիսիք են Վիլհելմ Ռայխը, և հոգեբանների, ինչպիսիք են Զիգմունդ Ֆրոյդը և Ջեյմս Ու․ Փրեսքոթը, պնդում է, որ սեռական դաստիարակության մեջ խոսքը վերաբերում է մարմնի վերահսկմանը և ազատմանը հասարակական վերահսկողությունից։ Այս տեսակետի կողմնակիցները հակված են քաղաքական հարցը դիտարկել որպես հարց այն մասին, թե արդյոք հասարակությունը կամ առանձին մարդը պետք է սեռական բարքեր սովորեցնի։ Այսպիսով, սեռական դաստիարակությունը կարելի է դիտարկել որպես անհատներին գիտելիքների տրամադրում, որոնք անհրաժեշտ են հասարակականորեն կազմակերպված սեռական ճնշումից ազատվելու և սեփական կարծիքը ձևավորելու համար։ Սեքսի և հարաբերությունների փորձագետները, ինչպիսին է օրինակ Ռիդ Միխալկոն «ReidAboutSex»-ից, ենթադրում են, որ ֆիզիկական մտերմության և առողջ դաստիարակության մասին բաց երկխոսությունը կարող է ավելի շատ ինքնագնահատում, ինքնավստահություն, հումորի զգացում և ընդհանուր առողջություն առաջացնել։

Ոմանք պնդում են, որ սեռական դաստիարակության որոշ ծրագրեր ոչնչացնում են համեստության մասին նախկինում գոյություն ունեցող պատկերացումները կամ խրախուսում են ընդունել այն, ինչ նրանք համարում են անբարոյական պրակտիկաներ, ինչպիսիք են համասեռականությունը կամ մինչամուսնական սեքսը։ Բնականաբար, նրանք, ովքեր կարծում են, որ համասեռականությունը կամ մինչամուսնական սեքսը մարդկային սեռականության շարքի նորմալ մասն են, համաձայն չեն նրանց հետ։

Շատ կրոններ սովորեցնում են, որ ամուսնությունից դուրս սեռական վարքը անբարոյական է և/կամ հոգեբանական առումով վնասակար, և շատ հետևորդներ ցանկանում են, որ այս բարոյականությունը նույնպես դասավանդվի որպես սեռական դաստիարակության մաս։ Նրանք հավատում են, որ սեռական գիտելիքներն անհրաժեշտ են կամ պարզապես անխուսափելի են, այնպես որ նախընտրում են ժուժկալության վրա հիմնված ուսումնական ծրագրերը։

ԼԳԲՏ սեռական դաստիարակություն

Սեռական դաստիարակության ոլորտում տարաձայնությունների հիմնական աղբյուրներից մեկն այն հարցն է, թե արդյոք ԼԳԲՏ սեռական դաստիարակությունը պետք է ներառվի դպրոցական ծրագրերում։ ԼԳԲՏ սեռական դաստիարակությունը ներառում է լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների համար անվտանգ սեռական պրակտիկաների ներառյալ ուսուցումը, ինչպես նաև ընդհանուր ուսուցումը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված թեմաների վերաբերյալ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դպրոցներ այսօր չեն առաջարկում նման կրթություն։ Ութ նահանգներում (Ալաբամա, Արիզոնա, Լուիզիանա, Միսսիսիպի, Օկլահոմա, Հարավային Կարոլինա, Տեխաս և Յուտա) գործում են օրենքներ, որոնք արգելում են ԼԳԲՏ սեռական դաստիարակության ուսուցումը։ ԼԳԲՏ ուսանողների միայն 20%-ն է դրական բան լսել իր համայնքի մասին, և նրանք հայտնել են 2011 թվականի Gay, Lesbian and Straight Education Network (GLSEN) հաշվետվությունում, որ նրանք ավելի հավանական է լսեն դրական տեղեկատվություն ԼԳԲՏ մարդկանց մասին պատմության կամ հասարակական հետազոտությունների դասից, քան առողջության դասից։

ԼԲԳՏ-ին կողմ

ԼԳԲՏ սեռական դաստիարակության կողմնակիցները պնդում են, որ համասեռականության ներառումը ուսումնական ծրագրերում ապահովելու է ԼԳԲՏ ուսանողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ սեռական առողջության մասին և օնգելու է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը և դեպրեսիան, որոնք, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կարող են հաճախ հանդիպվել ԼԳԲՏ անձանց մոտ։ Նրանք նաև պնդում են, որ դա կարող է նվազեցնել հոմոֆոբիական բուլիինգը։

ԼԳԲՏ անձանց համար ներառական ուսումնական ծրագրի օրինակ է հանդիսանում «Սեռական դաստիարակության ապագա» (անգլ.՝ Future of Sex Education) նախաձեռնության կողմից սահմանված սեռական դաստիարակության ազգային ստանդարտների ներմուծումը։ Այս կրթական չափանիշները սահմանում են յոթ հիմնական թեմաներ, որոնք պետք է վերանայվեն սեռական դաստիարակության մեջ, և այդ առանցքային թեմաներից մեկը ինքնությունն է։ Ինքնության թեման ներկայացնում է լեսբիական, հոմոսեքսուալ, բիսեքսուալ և տրանսգենդերային ինքնությունները որպես հնարավորություններ ուսանողների համար կյանքի ընթացքում հասկանալ, թե ով են նրանք։ Այս չափանիշները, ինչպես պնդում է «Սեռական դաստիարակության ապագա»-ն, սկսվելու են մանկապարտեզում և զարգանալու են դեպի ավելի բարդ թեմաներ ամբողջ դպրոցական ուսուցման ընթացքում՝ ըստ ուսանողների հասունացման և տարիքին։ Մեծ Բրիտանիայում BigTalk Education-ի «Growing Up Safe» (անգլ. թարգմանաբար՝ «Մեծանում ենք անվտանգ») ծրագիրը, որը ներառում է ԼԳԲՏ հարաբերությունների ուսուցումը կրտսեր դպրոցական տարիքից սկսած, 2017 թվականին Պամելա Շերիդանի մրցանակին է արժանացել հարաբերությունների և սեռական դաստիարակության, երիտասարդների համար ծառայությունների և նախագծերի ոլորտում նորամուծությունների և առաջավոր պրակտիկայի համար։

ԼԳԲՏ-ին դեմ

Հակառակորդները հաճախ պնդում են, որ ԼԳԲՏ սեռական դաստիարակության դասավանդումն անհարգալից վերաբերմունք կլիներ որոշ կրոնների հանդեպ և ուսանողներին կենթարկեր անպատեհ թեմաների։ Նրանք ասում են, որ համասեռականության ներառումը ուսումնական ծրագրում կխախտեր ծնողների իրավունքները՝ վերահսկելու այն, ինչին ենթարկվում են իրենց երեխաները, և որ դպրոցները չպետք է ուսանողներին որոշակի քաղաքական տեսակետ պարտադրեն։ Ներկայումս սեռական դաստիարակության բազմաթիվ ուսումնական ծրագրեր չեն ներառում ԼԳԲՏ թեմաները, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողները հաճախ զգում են, որ չեն ստանում համապատասխան ուսուցում ԼԳԲՏ սեռական թեմաներով։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Սեռական Դաստիարակություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեռական դաստիարակություն» հոդվածին։

Tags:

Սեռական Դաստիարակություն ՍահմանումներՍեռական Դաստիարակություն ԱղբյուրներՍեռական Դաստիարակություն Հանրային կարծիքՍեռական Դաստիարակություն ԲարոյագիտությունՍեռական Դաստիարակություն ԼԳԲՏ սեռական դաստիարակությունՍեռական Դաստիարակություն ԾանոթագրություններՍեռական Դաստիարակություն ԳրականությունՍեռական Դաստիարակություն Արտաքին հղումներՍեռական ԴաստիարակությունԱնգլերենԲեղմնականխումՄարդու սեռական կյանքՄարդու սեռականությունՄարդու վերարտադրողական համակարգՍեռական բազմացումՍեռական ժուժկալությունՎերարտադրողական առողջություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԽաչքարՆշիկաբորբԵրևանԾծմբական թթուԴեռահասի հոգեբանությունՈւղղանկյուն եռանկյունՈրոտանի կիրճՁվարանի կիստաՄեծ ՀայքՏերունական աղոթքԳարունԳնարբուկՏիեզերքԳրիգոր ԼուսավորիչԵղիշե ՉարենցԷջմիածնի Մայր ՏաճարԲայԲաշ-Ապարանի ճակատամարտԹաջ ՄահալՌաֆայել ԼեմկինԵրկկենցաղներԵռանկյան բարձրությունՑեղասպանությունԱգաթա ՔրիստիՎարդԱմերիկաՎերաբերական (խոսքի մաս)ԽոնարհումՇեղանկյունԱզատի ջրամբարՀայաստանի թռչունների ցանկԴիլիջանՓորլուծությունԻզաբել ՍադոյանՆոյյան տապանՎանա ծովուն արշալույսըՄամփրե արքանՎիրուսներԱրծվաշենՀայերենի այբուբենՈւրան (մոլորակ)Միքայել ՆալբանդյանԲացատրական բառարանՍասունցի ԴավիթԵրաժշտական գործիքներԲանկՖեռնան ՄագելանԲարդ համադասական նախադասությունՍև բերդԱրշակունիների թագավորությունSourԱրթուր ՉիլինգարովԿռունկ (երգ)ԿողմնացույցՆոյԱրհեստական բանականությունԱուտիզմԿրծքավանդակի ցավՌիշար ԲերիԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԱրտաշատՀայկական ազգային հագուստ (տարազ)Կոնքի բորբոքային հիվանդությունՊարադի փողոց 588Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)Քըրք ՔըրքորյանԿարեն ԱսրյանՀավասարասրուն սեղանԳորշ գայլԼևոն Տեր-ՊետրոսյանԱդոլֆ ՀիտլերՊոլ ՄորֆիԱստվածաշունչԳոշավանքՀայաստանի կենդանական աշխարհՕսմանյան կայսրությունԱլեքսանդր Սպենդիարյան🡆 More