Նահանգ Ալաբամա

Ալաբամա (անգլերեն՝ Alabama), նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում` Մեքսիկական ծոցի ափին։ Ալաբամայի սահմանակից նահանգներն են հյուսիսում Թենեսին, արևելքում Ջորջիան, հարավում Ֆլորիդան և Մեքսիկական ծոցը, արևմուտքում Միսսիսիպին։

Նահանգ Ալաբամա
Ալաբամա
անգլ.՝ State of Alabama
Ալաբամայի դրոշ Զինանշան
Նահանգ Ալաբամա
Նահանգ Ալաբամա
Նահանգ Ալաբամա
Նահանգ Ալաբամա
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնAlabama? և Dixieland Delight?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՄոնթգոմերի
Խոշորագույն քաղաքԲիրմինգեմ
212 237 (2010)
Ամենաբարձր կետCheaha Mountain?
ԲԾՄ152 մետր
Օրենսդրական մարմինAlabama Legislature?
Դատական մարմինAlabama Supreme Court?
նահանգապետՌոբերտ Բենթլի
Միության մուտքդեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
5 024 279 մարդ (ապրիլի 1, 2020) (23 տեղ)
Տարածք135 765 կմ²  (30 տեղ)
Նահանգ Ալաբամա
Հիմնադրված էդեկտեմբերի 14, 1819 թ.
Սահմանակցում էՖլորիդա, Ջորջիա, Թենեսի և Միսսիսիպի
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումAL և Ala.
ՓոխարինեցAlabama Territory?
ISO 3166-2 կոդUS-AL
Անվանված էAlabama people?
ՄականունThe Yellowhammer State և Heart of Dixie
Միության մուտքդեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
alabama.gov(անգլ.)

Ալաբաման մակերեսով 30-րդն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, 2-րդը` ներքին ջրային ուղիների քանակով և 23-րդը բնակչության թվաքանակով` 4.849.377 մարդ (2014)։ Նահանգի մակերեսը 135.765 մ² է։

Նահանգի վարչական կենտրոնը Մոնթգոմերի քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Բիրմինգհեմը, Մոբիլը, Հանթսվիլը։ Նահանգի կարգավիճակ է ստացել 1819 թվականին (22-րդ նահանգ)։ Պաշտոնական անվանումն է «Հարավի սիրտ»։

Պատմություն

Նահանգի պատմական տարածքը բնակեցված է եղել չոկտոներով, կրիկներով և մուսկոգյան այլ ցեղերով, որոնք ԱՄՆ-ի անկախության տարիներին կազմել են Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերը։ Նահանգի անվանումը ծագում է «ալաբամա» ցեղի անունից, որ ներկայումս ապրում է հիմնականում Տեխասում։ Իսպանացի ծովագնաց Էռնանդո դե Սոտոն հետազոտել է այս տարածքները 1540 թվականին, իսկ ֆրանսիացիները Բիենվիլի գլխավորությամբ 1702 թվականին եվրոպացիների առաջին բնակավայրն են հիմնել ներկայիս Մոբիլ քաղաքում։ 1763 թվականին Ֆրանսիան այս տարածքները զիջում է Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս իր հերթին այն ստիպված հանձնում է ԱՄՆ-ին, բայց Իսպանիան Մոբիլի նկատմամբ իր վերահսկողությունը պահպանում է ընդհուպ 1813 թվականը։ Կրիների պարտությունը Հորսշու Բենդի ճակատամարտում հանգեցնում է սպիտակամորթների հոսքին։ Մոնտգոմերին դառնում է Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին մայրաքաղաքը։ Քաղաքը խիստ տուժում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։

19-րդ դարի վերջերն սկսում է զարգանալ արդյունաբերությունը, սակայն 1915 թվականին բամբակային երկարաքթերի հարձակումը կաթվածահար է անում գյուղատնտեսությունն ու բամբակի արտադրությունը; 1930-ական թվականներին զարգացում են ապրում էներգետիկան և սև մետալուրգիան։ 1950-1960-ական թվականներին, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, նահանգը անցնում է ամբողջական ինդուստրացմանը։

Աշխարհագրություն

Ալաբամայի մակերեսը 135.765 մ² է։ Սահմանակցում է Ջորջիա (արևելքում), Միսիսիպի (արևմուտքում), Թենեսի (հյուսիսում) և Ֆլորիդա (հարավում) նահանգներին։ Հարավից ողողվում է Մեքսիկական ծոցի ջրերով։ Նահանգի գրեթե մեկ երրորդը հարթավայր է, որ հարում է Մեքսիկական ծոցին և Միսիսիպի գետին։ Ալաբամայի հյուսիս-արևելքը զբաղեցնում է Ապալաչների լեռնաճյուղը, որտեղ գտնվում է նահանգի ամենաբարձր կետը` Չիխա լեռը (ծովի բարձրությունից` 735 մ բարձրություն)։ Նահանգի տարածքի մոտ 67 %-ը պատված է անտառներով։ Նահանգի տարածքով է հոսում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ գետերից մեկը` Կահաբան։

Կլիմա

Նահանգ Ալաբամա 
Մայրուղի Ջեքսոն շրջանի հյուսիսում

Ալաբամայի կլիման մերձարևադարձային օվկիանոսյան է։ Տարեկան միջին ջերմաստիճանը մոտ 18°С է։ Ձմեռները մեղմ են, հունվարի միջին ջերմաստիճանը հարավային մասում` Մեքսիկական ծոցի ափին, տատանվում է 5-12°С սահմաններում։ Ամառները շատ շոգ են, առանձին շրջաններում ամառային միջին ջերմաստիճանը անցնում է 32°С-ը։ Չնայած ձյուն հազվադեպ է տեղում, սակայն Մոնտգոմերիի հյուսիսում սեզոնին մի քանի անգամ կարող է ձյուն տեղալ։ Մի քանի տարին մեկ գրանցվում են ձյան առատ տեղումներ։

Տեղումները լիառատ են նահանգի ողջ տարածքում։ Տեղումների տարեկան միջին ցուցանիշը 1400 մմ է։ Ալաբաման գտնվում է Մեքսիկական ծոցից եկող արևադարձային ցիկլոնների և փոթորիկների ազդեցության գոտում։ Կանզասի նման Ալաբամայում ևս գրանցվում են F5 ուժգնության ամենամեծ թվով պտտահողմեր։

Ժողովրդագրություն

Նահանգ Ալաբամա 
Բնակչության խտություն

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականին Ալաբամա նահանգի բնակչությունը կազմել է 4.802.0740 մարդ։ Բնակչության աճը 2010 թվականի համեմատությամբ կազմել է 0.48 %: 2000 թվականի տվյալներով մինչև 18 տարեկանների թիվը կազմում է բնակչության 25.3 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը` 25.3 %-ը։ Տղամարդիկ կազմում են 48.3 %, իսկ կանայք` 51.7 %:

2010 թվականի տվյալներով ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի. սպիտակամորթներ` 68.5 %, սևամորթներ` 26.2 %, բնիկ ամերիկացիներ` 0.6 %, ասիացիներ` 1.1 %, Հավայան կղզիների և Օվկիանիայի բնակիչներ` 0.1 %, այլ ռասայի ներկայացուցիչներ` 1.5 %: Սպիտակաորթ բնակչությունը հիմնականում անգլիական, իռլանդական և գերմանական ծագում ունեն։ 2000 թվականի տվյալներով Ալաբամայի 96.7 %-ը տանը խոսում են անգլերեն, 2.2 %-ը` իսպաներեն, 0.4 %-ը` գերմաներեն, 0.3 %-ը` ֆրանսերեն և 0.1 %-ը` չինարեն։ 2004 թվականի տվյալներով մոտ 108.000 մարդ (Ալաբամայի բնակչության 204 %-ը) ծնվել է Ալաբամայի տարածքից դուրս։

Բնակչության աճի դինամիկա

  • 1950 - 3 061 743 մարդ
  • 1960 - 3 266 740 մարդ
  • 1970 - 3 444 165 մարդ
  • 1980 - 3 893 888 մարդ
  • 1990 - 4 040 587 մարդ
  • 2000 - 4 447 100 մարդ
  • 2010 - 4 779 736 մարդ

Ալաբամայի համալսարան

Ալաբամայի համալսարանը գտնվում է նահանգային իշխանություների տնօրինման տակ։ Գտնվում է Յունիվերսիթի քաղաքում։ Մասնաճյուղեր են գործում Բիրմինգհեմում, Տասկալուսայում, Հանթսվիլում։ Հիմնադրվել է 1831 թվականին։ Բնագիտական ամենամեծ թանգարանը գտնվում է Տասկալուսում։ Գրադարանը (Տասկալուս) պարունակում է մոտ 1.2 միլիոն գիրք։ Համալսարանն ունի մոտ 30.000 ուսանող։ Խորհրդանիշը փիղն է, կրճատ անվանումը` Բամա ('Bama): Փիղը նաև համալսարանական ֆուտբոլային թիմի խորհրդանիշն է։

Մշակույթում

  • Ամերիկացի գրող Հարբեր Լիի «Սպանել կատակաբանին» վեպի գործողությունները կատարվում են Ալաբամա նահանգի Մեյկոմբ քաղաքում։
  • Lynyrd Skynyrd խումբը գրել է Sweet home Alabama երգը։ Խմբի անդամների մի մասը ավտովթարի է ենթարկվել, ինչը ներկայացված է ամերիկյան երկու ֆիլմերում։
  • «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալի գործողությունները տեղի են ունենում Բլյուբել մտացածին քաղաքում, որն իբր գտնվում է Ալաբամայում։
  • Ֆորեսթ Համփը` համանուն ֆիլմի հերոսը, ծնվել է Ալաբամա նահանգի Գրինբոու մտացածին շրջանում և սովորել է Ալաբամայի համալսարանում։
  • «Կորուսյալները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը ծնվել է Ալաբամա նահանգի Ջասպեր քաղաքում։
  • The Doors խմբի Alabama song երգում երգվում է Ալաբամայի լուսնի մասին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նահանգ Ալաբամա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաբամա (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133 Նահանգ Ալաբամա 

Tags:

Նահանգ Ալաբամա ՊատմությունՆահանգ Ալաբամա ԱշխարհագրությունՆահանգ Ալաբամա ԺողովրդագրությունՆահանգ Ալաբամա Ալաբամայի համալսարանՆահանգ Ալաբամա ՄշակույթումՆահանգ Ալաբամա ԾանոթագրություններՆահանգ Ալաբամա Արտաքին հղումներՆահանգ ԱլաբամաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԹենեսիԼսելՄեքսիկական ծոցՄիսսիսիպիՊատկեր:En-us-Alabama.oggՋորջիաՖլորիդա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄոմիկԱրարատՀուլիոս ԿեսարԿանադաՀովհաննես ԲաղրամյանԱրագածԴերբայԲնական թիվՍիրտ-անոթային հիվանդությունԴվինԱռաքյալը (Մուրացան)ՓորլուծությունՍեղան (երկրաչափություն)Երիտասարդ թուրքերԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՏիգրան ՊետրոսյանԱնահիտԻսլամԳոշավանքՌևմատոիդ արթրիտ1915Հայկական անմոռուկՍերգեյ ՓարաջանովԴերանունՄարդու իրավունքներԱրման ՆշանյանԲարդիԱնկախ պետությունների դրոշներԱնդրեյ ԲիտովՏատիկիս դաջվածքներըԹալեաթ փաշաԲառակապակցությունԿապ (խոսքի մաս)Մյունխհաուզենի արկածներըՀայկական ազգային հագուստ (տարազ)ՆեպտունՎարդավառՄակարիոս IIIՀյուսիսային ԱմերիկաԹորոս ՌոսլինԼևոն Տեր-ՊետրոսյանՄիքելանջելոԱրթուր ԹարխանյանՀայերենՍպիտակ ձին (պատմվածք)ՏիեզերքԱդոլֆ ԱնդերսենԼևոն ԱրոնյանԷնվեր փաշաՄեղրԵրկաթ պակասորդային սակավարյունությունԷրզրումՀովհաննես ՇիրազՀամո ՍահյանԷպոսՄեծ ՀայքՊրիզմաՄարտիրոս ՍարյանՆախադասության գլխավոր անդամներԱրյան ընդհանուր հետազոտությունՄիսաք ՄանուշյանՕմար ՇարիֆՄարգինալՏիգրանակերտ (մայրաքաղաք)44-օրյա պատերազմԳորշ գայլՀերհերի ձորԱնրի ՎեռնոյՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎանի հերոսամարտԱուտիզմԱշխարհի երկրներն ըստ տարածքիԵրկաթԺամանակի պարագաԱծանցԱդանայի կոտորածՄարդու առնանդամՄիակազմ նախադասություններ🡆 More