Մարդու Սեռական Կյանք

Սեռական կյանք, կենսաբանական, հասարակական և հոգեկան պրոցեսների ու հարաբերությունների ամբողջություն, որն ընկած է սեռական ակտիվության հիմքում և որի միջոցով այն իրագործվում է։ Նեղ իմաստով սեռական կյանքը սեռական գրգռում հարուցելուն և բավարարելուն նպատակամղված վարքն է։ Կյանքի շարունակմանը ուղղակի կամ անուղղակի նպատակամղված սեռական վարքի ողջ բազմազանության հիմքում ընկած են էվոլյուցիայի որոշակի փուլում ծագած սեռական երկձևությունը և դրա հետ կապված սեռական հակումը։ Մարդու սեռական վարքը և սեքսուալությունը սոցիալ-մշակութային գործոնների անմիջական և վճռական ազդեցության շնորհիվ վերածվում են նոր որակի, որը պայմանավորված է նրա հասարակական էությամբ։ Զուտ կենսաբանական նպատակամղվածությունից հետագա հեռացումը դառնում է մարդու սեռական հակման հումանիզացման հիմքը․ սեռական կյանքը վերածվում է մարդկանց խոր անձնային փոխազդեցության միջոցի՝ հիմնված հոգեոր միասնության և սիրո վրա։ Սեռական կյանքի որակական, իմաստային կողմը ձեավորվում է անհատի սոցիալականացման ընթացքում, որոշվում անձի կառուցվածքով և նրա զարգացման աստիճանով, իսկ քանակական կողմը որոշվում է սեռային կազմությամբ՝ կայուն կենսաբանական հատկությունների համակարգով։

Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմ

Սեռական կյանքի կենսաբանական և ֆիզիոլոգիական կողմը մարդու կենսաբանական սեռը, սեռական հակման ուժգնությունը, օրգանիզմի զգայունությունը հորմոնների նկատմամբ, սեռական ռեակցիաների յուրահատկությունները հիմնականում ձեավորվում են մինչև ծնվելը, իսկ ծննդյան պահին մարդն արդեն ունենում է բնականոն սեռական ակտիվությունն ապահովող նյարդաֆիզիոլոգիական համակարգ։ Բեղմնավորման պահից սկսվում է նաև սեռի ձևավորումը։ Կենսաբանական սեռը, համաձայն որի հետագայում կատարվում է անհատի սեռական սոցիալականացումը, ընդգրկում է մի քանի համեմատաբար անկախ բաղադրամասեր (քրոմոսոմային, հորմոնային, մորֆոլոգիական), որոնք հաջորդաբար ձեավորվում են զարգացման ընթացքում։ Սաղմի արական կամ իգական տիպերի զարգացման, ինչպես նաև սեռական հասունացման շրջանում երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալու, սեռական օրգանների զարգացման և այլնի համար որոշիչ դեր ունեն արական և իգական սեռական հորմոնները (անդրոգեններ և էստրոգեններ)։ Այդ հորմոնների ազդեցությամբ ձևավորվում են նաև սեռական վարքը կառավարող գլխուղեղի հատուկ կառուցվածքները։ Սեռական վարքը իրագործվում և կառավարվում է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերի համատեղ գործունեության շնորհիվ։ Սեռական գրգռվածությունն առաջանում է արտաքին և ներքին խթանիչների, հորմոնային գործոնների և ուղեղային պրոցեսների փոխազդեցության շնորհիվ, որոնք սիրտ-անոթային և մկանային համակարգերում առաջ են բերում բարդ փոփոխություններ։ Այս բոլոր բաղադրամասերի օրգանական միասնությունը անհրաժեշտ է սեռական ֆունկցիայի բնականոն իրագործման համար, հակառակ դեպքում կարող են առաջանալ սեռական խանգարումներ։ Սեռական ռեակցիաների լրիվ շրջանը, որն ընթանում է նյարդաէնդոկրինային և հոգեկան պատրաստականության վիճակում, բաղկացած է հետնյալ փուլերից՝ ա․ սեռական գրգիռի առաջացում և մակարդակի աստիճանական բարձրացում, բ․ գրգըռման համեմատաբար կայուն և բարձր մակարդակ, գ․ օրգազմ (ուժգին հեշտանքի զգացում)՝ գրգռվածության մակարդակի կարճատև, կտրուկ վերելք, որին անմիջապես հետեում է կտրուկ անկումը, դ․ սեռական գրգիռի մարում։ Տարիքի հետ փոփոխվում է սեռական ռեակցիաների բնույթը։ Սեռական ակտիվության համընդհանուր ֆիզիոլոգիական նորմաներ չկան, այն խիստ անհատական է։

Սեռական կյանքի սոցիալական կողմ

Սեռական կյանքի սոցիալական կողմը մարդու ողջ կենսագործունեությունն է։ Սեռական կյանքի հետ մեկտեղ կարգավորվել է հասարակության պահանջներին համապատասխան։ Յուրաքանչյուր հասարակարգ, համաձայն նրանում ընդունված սոցիալական նորմաների, մշակում է նաև սեռական վարքի նորմաներ, սեռական և սեռային դերերի համակարգեր, առնականության և կանացիության ստերեոտիպեր, սեռային և էրոտիկ սիմվոլներ՝ ներկայացնելով դրանք որպես սեռական կյանքի նորմատիվներ։ Վերջիններիս հիման վրա էլ կառուցվել են սեռական կյանքի ավանդական (այս կամ այն գործողությունները ձևավորող ծեսեր, արարողություններ, սովորույթներ), բարոյական ու իրավական կարգավորման և վերահսկման համակարգեր։ Հասարակությունը որոշում է նաև այն մարդկանց շրջանակը, որոնց միջև թույլատրվում կամ արգելվում են սեռական փոխհարաբերությունները, և այն չափանիշները, համաձայն որոնց անհատը կարող է սեռական կյանք վարել (օրինակ, արյունակցության աստիճանը, կրոն, պատկանելությունը, սոցիալական դիրքը, գույքային վիճակը, տարիքը և այլն)։ Սեռական վարքի այս կամ այն ձևերը մի մշակութային միջավայրում և ժամանակաշրջանում ընդունվել և համարվել են բնականոն, իսկ այլ միջավայրում և ժամանակաշրջանում՝ մերժվել ու դատսպարտվել՝ ընդհուպ իրավական սանկցիաների կիրառումը։ Չնայած տարբեր ժողովուրդների մոտ և նրանց զարգացւան տարբեր փուլերում սեռական վարվելաձևերի և սեռական կյանքի նկատմամբ վերաբերմունքի գոյություն ունեցող բազմազանությանը, դժվար է նշել բոլոր մշակույթների համար համընդհանուր սեռական ակտիվության և վերաբերմունքի ձևեր (բացառություն է կազմում, թերևս, ինցեստի՝ ծնողների և զավակների միջև սեռական հարաբերությունների, արգելքը)։ Հետեաբար, սեռական վարքի կոնկրետ ձևերի գնահատականը և իմաստը պետք է փնտրել տվյալ մշակույթի սահմաններում և հասարակական զարգացման դինամիկայում։ Սեռական կյանքի վարման և կարգավորման համար վերջին մի քանի հազարամյակների ընթացքում կարևորագույն նշանակություն են ունեցել ընտանիքը և ամուսնությունը։ Ոչ պակաս կարևոր դեր են խաղացել նաև կրոնը և եկեղեցին։ Առանձին կրոններ, հատկապես նրանք, որոնք ծագել էն պտղաբերության պաշտամունքներից հ իրենց ծիսակարգում ընդգրկել սեռական որոշ գործողություններ, խրախուսել են սեռական ակտիվությունը, իսկ որոշ կրոններ (օրինակ, քրիստոնեությունը, հուդայականությունը), ողջ մարմնական]] համարելով «կեղտոտ» և նսեմ, պարսավել են սեռական կյանքը, այն թույլատրել միայն ամոււնության մեջ՝ միակ նպատակը համարելով սերնդի շարունակումը։ Նման մոտեցումը նպաստել է սեռական փոխհարաբերությունների շուրջը «մեղսավորության» առասպելների և վախի մթնոլորտի ստեղծմանը, պուրիտանական և կեղծ բարեպաշտական վերաբերմունքի առաջացմանը, որոնց բացասական ազդեցությունը հաճախ դեռես զգացվում Է։ Հասարակության սոցիալ-տնտեսական զարգացման հետ նվազում է եկեղեցու դերը, և սեռական կյանքի վերահսկողությունն անցնում է պետությանը։ Նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունները առաջ են քաշում առնականության և կանացիության նոր չափանիշներ։ Դրա հետ մեկտեղ, կնոջ ազատագրման և տնտեսական անկախության ձեռք բերելուն զուգընթաց, սկսվում է նաև «երկակի ստանդարտից»՝ տղամարդկանց և կանանց սեռական վարքի տարբեր նորմերից հեռացումը։ Սկսվում է սեռական կյանքի ազատամտականացման և անհատականացման պրոցեսը։ Մասնավորապես, նկատվում է սեռական կյանքի և ամուսնության կապի թուլացում, սեռական կյանք սկսելու տարիքի նվազում։ Սակայն, կապիտալիզմի պայմաններում սեռական կյանքի ազատամտականացումը հղի է բացասական հետեանքներով՝ արմատավորվում է «սեքսի» պաշտամունքը, ստեղծվում «անառակության արդյունաբերություն» և այլն։ Սոցիալիստական հասարակարգը մարդկանց հնարավորություն է ընձեռում կառուցել իրենց սեռական կյանքի իրավահավասարության, անկախության, փոխադարձ հարգանքի հիման վրա՝ կոմունիստական բարոյականության նորմերին համապատասխան։ Սեռական կյանքի հոգեբանական կողմը և սեռական վարքի ձևերը սեոական վարքի ձևերի ողջ բազմազանությունը պայմանականորեն կարելի է խմբավորել ըստ՝ ա․ կոնկրետ սեռական ակտիվության մասնակիցների քանակի և սեռի՝ սոլիտար, երբ մասնակցում է միայն մեկ անձ (օրինակ, ձեռնաշարժություն) և սոցիո-սեքսուալ (երկու կամ ավելի անձանց միջև հետերոև հոմոսեքսուալ հարաբերություններ), բ․ սեռական հակման ուղղվածության (դեպի ինքը կամ ուրիշը) և գ․ սեռական հակման առարկայի (մարդ, կենդանի, իր)։ Սեռական կյանքը կարելի է բաժանել նաև Էքստրագենիտալ (արտասեռական) և գենիտալ (սեռական) ձևերի, վերջինս ընդգրկում է ինչպես տղամարդու և կնոջ միջև նորմատիվային սեռական փոխհարաբերությունը, այնպես էլ վիկար (փոխարինող), սուռոգատային և այլն։ Տվյալ սեռական ակտիվության ձևը նորմալ կամ դեվիանտային (շեղումնսյին) կարող է համարվել՝ կախված սոցիալ-մշակութային միջավայրից, այն պայմաններից, որոնցում այդ ակտիվությունը իրագործվում է, և վարքի այդ ձևի նկատմամբ անձի վերաբերմունքից (տես Սեռական աղավաղումներ)։ Կենսաբանական և սոցիալական գործոնները առանձին վերցրած դեռ չեն կարող բացատրել անհատի սեռական վարքը, այն ձևավորվում է այդ երկու գործոնների փոխազդեցության շնորհիվ։ Սեռական կյանքի իմաստային կողմը կարող է բացատրվել միայն մարդու հոգեկան կառուցվածքով։ Անհատի սեռական սոցիալականացումը տարվում է հոգեկան և սեռական զարգացմանը զուգընթաց և ընդգրկում է սեռային (իրեն այս կամ այն սեռի հետ նույնացնելը), տվյալ միջավայրում ընդունված սեռային և սեռական դերերի յուրացումը, հոգեսեռական դիրքորոշումների և նախընտրությունների մշակումը։ Այս պրոցեսը ընթանում է մեծահասակների ու հասակակիցների հետ շփման ժամանակ դաստիարակության ազդեցությամբ և միշտ չէ, որ բերում է կենսաբանական սեռին համապատասխան սեռական ինքնագիտակցման։

Սեռական վարքի ձևավորման փուլեր

Սեռական վարքի ձևավորման կարևոր փուլերից է սեռական հասունացումը։ Առողջ սեռական դիրքորոշումների ձևավորման գործում կարևոր է սեռական դաստիարակությունը։ Սերունդների բազմադարյան սեռական փորձի յուրացումը, փոխազդելով անհատական սեռական փորձի հետ, հանգեցնում է հասուն սեքսուալության և սեռական վարքի առաջացման։ Սեռական ռեակցիաների և ապրումների բնույթը, սեռական բավարարվածության աստիճանը խստորեն կախված են անհատական-տիպական առոնձնահատկություններից, բնավորությունից, հուզական և իմացական պրոցեսների յուրահատկություններից, երևակայության և գիտակցության զարգացման աստիճանից, անձնավորության առանձնահատկություններից։ Սեռական վարքի միևնույն ձները և միևնույն գործողությունները տարբեր մարդկանց մոտ, տարբեր ժամանակներում և իրադրություններում կարող են ունենալ տարբեր իմաստներ՝ կախված սեռական վարքի դրդապատճառներից և հետապնդվող նպատակներից։ Հաճախ կոնկրետ սեռական վարքը կարող է ունենալ մեկից ավելի դրդապատճառներ և ծառայել ինչպես պրոկրեացիայի (սերընդի շարունակման), այնպես էլ ռեկրեացիայի (զգայական բավականությունների ստացման), հաղորդակցման, ինքնահաստատման, ոչ ֊էրոտիկ նպատակների հասնելու միջոց։ Սեռական ֆունկցիան բնույթով զույգային է․ բնականոն սեռական փոխազդեցությունը իրագործվում է երկու անձանց միջև։ Հետևաբար, անհատի հաղորդակցելիության մակարդակը, ինքնարտահայտման ընդունակությունները, զույգի համատեղելիությունը կարևոր նշանակություն ունեն սեռական ֆունկցիայի լիարժեք իրագործման և հոգեկան բավարարվածության համար։ Ընդհանուր առմամբ կարելի է պնդել, որ սեռական վարքի ձևերը զարգանում են այնպիսի ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս անձնավորությանը հասնել բազմակողմանի ինքնաարտահայտման՝ մնալով հասարակության հետ ներդաշնակության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Մարդու Սեռական Կյանք 

Tags:

ԷվոլյուցիաՄարդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պատվի համար (դրամա)ՀակաբիոտիկներԱնասնապահությունԲացահայտիչՕձերՅուրի ՎարդանյանՅուպիտեր (մոլորակ)Սերգեյ ՓարաջանովՆերգործական սեռՀենրիխ ՄխիթարյանՄիզուղիների ինֆեկցիաներԷսսեԷպոսԲրոնխիալ ասթմաԷկոլոգիական գործոններՀայկ և ԲելՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Քըրք ՔըրքորյանՏեղի պարագաՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Մեջքի ցավԼեհաստանՀատկացուցիչԱյբուբենՈւղիղ խնդիրՓոքր ՄհերԵրիկամաքարային հիվանդությունԿարեն ԴեմիրճյանՎահանագեղձՀայկական դիցաբանությունՄիրհավ (պատմվածք)ԺողովրդավարությունԲրազիլիաՀյուսիսային Ամերիկայի երկրների ցանկԿարսի պայմանագիրՌուսական կայսրությունԿարսՀեպատիտ BՆռնենիԱնալ սեքսՍտրեպտոկոկային ֆարինգիտՍևանի ճակատամարտԵղևնիԿապանԱրծաթԽոսքի մասերԿիստաՀեպատիտ CՌացիոնալ թիվԱզոտՁմերուկԹռչնագիրՀայաստանի Կարմիր գիրքԴաշտանԱնսեռ բազմացումՆշիկաբորբԾիրանՄիսաք ՄեծարենցՎինսենթ վան ԳոգԱղբյուր ՍերոբՎարդանանք (պատմավեպ)ԴուբայՀայաստանի Ազգային ժողովԵրեքնուկՀայերԵվրոպաՍյունիքի մարզԳագիկ ԱԱշխարհի մայրաքաղաքների ցանկՑրված սկլերոզԵրևանի պետական համալսարանՄիրիամ ՖարեսՊարբերական հիվանդությունԾխախոտ🡆 More