Ջորջիա Սավաննա: քաղաք

Սավաննա (Ջորջի)) (անգլ.՝ Savannah)՝ քաղաք ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Նավահանգիստ Սավաննա գետի գետաբերանին։

Սավաննա
Savannah
Դրոշ
Ջորջիա Սավաննա: Աշխարհագրություն, Կլիմա, Պատմություն

Ջորջիա Սավաննա: Աշխարհագրություն, Կլիմա, Պատմություն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1733 թ.
Մակերես202,3 կմ²
ԲԾՄ15 մետր
Բնակչություն136 286 մարդ (2010 թվական)
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ+1 912
Փոստային դասիչ31401–31499, 31401, 31405, 31409, 31410, 31414, 31416, 31421, 31424, 31426, 31430, 31433, 31434, 31436, 31439, 31443, 31447, 31450, 31453, 31456, 31460, 31463, 31465, 31467, 31471, 31473, 31476, 31479, 31483, 31487, 31490, 31493, 31497 և 31499
Պաշտոնական կայքsavannahga.gov(անգլ.)
Սավաննա (Ջորջիա) (ԱՄՆ)##
Սավաննա (Ջորջիա) (ԱՄՆ)
Ջորջիա Սավաննա: Աշխարհագրություն, Կլիմա, Պատմություն

Աշխարհագրություն

Ըստ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների Սավաննան ունի 202,3 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից 193,5 քառակուսի կիլոմետրը՝ ցամաքային, իսկ 8,8 քառակուսի կիլոմետրը՝ ջրային մակերես (4,31 %)։ Սավաննան հանդիսանում է Սավաննա գետի հիմնական նավահանգիստը և ամենամեծը՝ Ջորջիա նահանգում։ Քաղաքը ենթակա է հեղեղումների։ Հինգ ջրանցքներ և մի շարք պոմպակայաններ են կառուցվել, որպեսզի օգնեն նվազեցնել ջրհեղեղների հետևանքները։ Ջրանցք՝ Fell փողոցում, ջրանցք՝ Pipemaker’s, ջրանցք՝ Kayton, ջրանցքներ՝ Springfield և Casey, որոնցից առաջին չորսը ելնում են Սավաննա գետը։

Կլիմա

Սավաննայի կլիման՝ մերձարևադարձային օվկիանոսային է, բնութագրվում է երկար և գրեթե արևադարձային ամառներով և մեղմ ձմեռներով, ողջ ձմռանը ջերմաստիճանը 0°С-ից ցածր է լինում մի քանի անգամ (կարող են լինել ձյան տեղումներ, բայց որպես կանոն հազվադեպ)։ Ամենաբարձր ջեմաստիճանը (41°С) արձանագրվել է 1986 թվականին, իսկ ամենացածրը (-16°С)՝ 1985 թվականին։

Պատմություն

Հիմնադրվել է 1733 թվականին գեներալ Ջեյմս Օգլտորպի կողմից։ Անկախության համար մղվող պատերազմի ընթացքում վերահսկվել է բրիտանացիների կողմից, 1779 թվականին պաշարվեց ֆրանսիական և ամերիկյան զորքերի կողմից, որոնց թվում էին՝ «ամերիկյան հեծելազորի հայրը» Կազիմիր Պուլավսկին և Հայիթիի ապագա թագավոր՝ Հանրի Քրիստը։ Տեղի ունեցավ արյունոտ ճակատամարտ, որի ընթացքում Պուլավսկին մահացու վիրավորվեց, որից հետո ամերիկացիները նահանջեցին։ Անգլիացիները քաղաքը պահել են մինչև 1782 թվականը։

Մեկ այլ արշավանք տեղի է ունեցել Սավաննայի պատերի տակ՝ 1864 թվականին, երբ Ատլանտայի գրավումից հետո գեներալ Շերմանը նվաճեց նաև այդ քաղաքը։ Այդ արշավանքը հայտնի է որպես «Շերմանի երթը դեպի ծով»։ Այս անգամ հարձակումը հաջող էր և գեներալը կարողացավ Սուրբ Ծննդին քաղաքը «նվիրել» Աբրահամ Լինքոլնին։

Տեսարժան վայրեր

  • Առանձնատներ Телфэр-հրապարակում (19-րդ դարի ճարտարապետություն)։
  • Պատմական թանգարան։
  • Նեգրական ժառանգության թանգարան։
  • Թանգարան-ագարակ գաղութային ժամանակաշրջանում։

Քույր քաղաքներ

Սպորտ

1996 թվականին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ ծովագնացության մրցակցություն՝ 26-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • (недоступная ссылка — история) // Словарь современных географических названий
Ջորջիա Սավաննա: Աշխարհագրություն, Կլիմա, Պատմություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննա (Ջորջիա)» հոդվածին։

Tags:

Ջորջիա Սավաննա ԱշխարհագրությունՋորջիա Սավաննա ԿլիմաՋորջիա Սավաննա ՊատմությունՋորջիա Սավաննա Տեսարժան վայրերՋորջիա Սավաննա Քույր քաղաքներՋորջիա Սավաննա ՍպորտՋորջիա Սավաննա ԾանոթագրություններՋորջիա Սավաննա Արտաքին հղումներՋորջիա ՍավաննաԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱտլանտյան օվկիանոս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հին ՀունաստանՌուբեն ՄաթևոսյանՓոխպատվաստագիտությունՆևրոզներԱռնանդամի գլխիկՀաննիբալԲջիջՀասարակ հերպեսՄեր հայրենիքՀին ԿտակարանՎարդավառՋուրԳլաուկոմաՇվեյցարիաԵնթակաԱրագիլներԹութքՄայրցամաքՀայաստանի ձկների ցանկԳիզայի բուրգերՀիսուսԱդոլֆ ՀիտլերՄետաղԳեղարդՊանամաԱրեգակնային համակարգԵրիկամի քրոնիկ հիվանդությունԱնանուխՖիմոզՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Փարվանա (բալլադ)Արմավիրի մարզՊապ թեստԵհովայի վկաներՎանԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԻսրայել ՕրիԳոյական անունԱրտարգանդային հղիությունԱլբերտ ԱզարյանԱվշային հանգույցների բորբոքումՍեբորեային մաշկաբորբՎիտամին D-ի անբավարարությունԱստվածաշունչԱղանդավորությունԹռչուններԱբորտՏրդատ ԱՄոնղոլական կայսրությունՀարավային ԱմերիկաՏյառնընդառաջՀիրիկԿորպորատիվ ֆինանսներԱրտավազդ (մրցանակ)Հայոց ցեղասպանությունԵրևանի պետական համալսարանՀայկական դիցաբանությունԳարեգին ՆժդեհԴոն Կիխոտ (վեպ)ՄարիխուանաԱբովյան (քաղաք)Լյուդվիգ վան ԲեթհովենBTSԱրտավազդ ԲԲագրատունիներՀայկյան տոմարԱլեքսանդր ՇիրվանզադեԱրաբոՄարդու պապիլոմավիրուսԱնձի խանգարումՄաշկի սնկային հիվանդություններԻսպանիաՀեկտարՎահան ՏերյանՀեշտոցային արտադրությունՎերածնունդ🡆 More