Պատրաս

Պատրաս (հուն․՝ Πάτρα), Հունաստանի երրորդ խոշորագույն քաղաքը։ Գտնվում է Պելոպոնեսի հյուսիս արևմտյան մասում՝ Հոնիական ծովի Պատրակիոս ծոցի ափին։ Գտնվում է Աթենքից 177 կմ հարավ-արևմուտք։ Պելոպոնես թերակղզու ամենամեծ քաղաքն է, համանուն դիմի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲173 600 մարդ (2021)։ Սննդի արդյունաբերության կենտրոն է։

Քաղաք
Պատրաս
Πάτρα
Պատրաս
Պատրասի համայնապատկեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵրկրամասԱրևմտյան Հունաստան
ՔաղաքապետՅանիս Դիմարաս
Մակերես335 կմ²
ԲԾՄ10 մետր
Պաշտոնական լեզուՀունարեն
Բնակչություն173 600 մարդ (2021)
Ազգային կազմՀույներ
Կրոնական կազմՀունական ուղղափառ եկեղեցի
ՏեղաբնականունՊատրասցի
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ2610
Փոստային դասիչ26x xx
Ավտոմոբիլային կոդΑX և AZ
Պաշտոնական կայքe-patras.gr
Պատրաս (Հունաստան)##
Պատրաս (Հունաստան)
Պատրաս

Պատմություն

Պատրաս քաղաքը հիմնադրվել է մ․ թ․ ա․ 6-րդ դարում Սպարտայի աքայացիների կողմից, երբ դորիացիները նրանց վտարել են Պելոպոնեսի զգալի մասից։ Աքայացիների առաաջնորդ Պրևգենը միավորել է երեք քաղաքներ՝ Արոյան, Մեսատիսը և Անտիոսը, և այն անվանել իր որդու՝ Պատրասի պատվին։ Սակայն հնագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ առաջին բնակավայրերն այս տարածքում ի հայտ են եկել մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակում։

Մոտ 62 թվականին այս բնակավայրում է նահատակվել Անդրեաս առաքյալը։

Պատրաս 
Պատրասի Օդեոնը

Հռոմեական շրջանում քաղաքը ծաղկում է ապրել և վերածվել Միջերկրական ծովի առևտրական ու արդյունաբերական կենտրոնի։ Կորինթոսի ավերումից հետո տեղի նավահանգիստը կարևոր դեր է ունեցել Հունաստանն ու Իտալիան կապելու հարցում։ Հռոմեացի կայսրերը քաղաքին նույնիսկ արտոնել են թողարկել սեփական դրամը։ Այս շրջանում Պատրասում կառուցվել են ամֆիթատրոն, ջրմուղագիծ, Օդոենը։

3-րդ դարի վերջին Պատրասն անկում է ունեցել, որը, հնարավոր է, պայմանավորված է եղել ուժգին երկրաշարժով, որ տեղի է ունեցել այդ ժամանակ։

9-րդ դարակեսին քաղաքը կրկին ծաղկում է ապրել և այդ ժամանակներից էլ կիսել է հունական պետության ճակատագիրը։

1205 թվականին Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում Պատրասը հանձնվել է Աքայական իշխանությանը, և այստեղ իշխել է պրովանսցի բարոն Գիյոմ Ալեմանը։ 13-րդ դարի կեսերին նա վաճառել է իր ունեցվածքը Պատրասի կաթոլիկ արքեպիսկոպոսին, որն այն ժամանակ եկեղեցական իշխանության բարձրագույն ներկայացուցիչն էր Պելոպոնեսում։ 14-րդ դարի կեսերին Պատրասն անցել է Մորեայի բռնապետությանը։ 1387 թվականին քաղաքը փորձել է զավթել Հիվանդախնամների միաբանությունը։

1408-1430 թվականներին Պատրասը եղել է Վենետիկի հանրապետության իշխանություն ներքո, իսկ 1458 թվականին այն նվաճել են թուրքերը։ 1687-1715 թվականներին այն կրկին հայտնվել է Վենետիկի Հանրապետության վերահսկողության ներքո։

1722 թվականին տեղի ունեցել Պատրասի ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը հաղթել է թուրքական նավատորմին։

Պատրասի բնակիչները առաջիններից էին, որ սկսել են Հունաստանի անկախության պատերազմը 1821-1829 թվականներին․ Պանագիոտիս Կարաձասի ղեկավարությամբ նրանք սկսել էին պայքարը 1821 թվականի մարտի 23-ից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքն օկուպացրել են իտալական և գերմանական զորքերը։

Կլիմա

Պատրասի կլիման միջերկրածովյան է։ Այն ունի տիպական թաց ձմեռ և շոգ, չոր ամառ, իսկ գարունն ու աշունը բնորոշվում են անցումային կլիմայով։ Աշունը, սակայն, ավելի խոնավ է, քան գարունը։

Պատրաս (1955-1997)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 14.5
(58.1)
15.0
(59)
16.8
(62.2)
19.7
(67.5)
24.2
(75.6)
28.0
(82.4)
30.1
(86.2)
30.9
(87.6)
28.2
(82.8)
24.1
(75.4)
19.5
(67.1)
16.1
(61)
22.3
(72.1)
Միջին օրական °C (°F) 10.3
(50.5)
10.7
(51.3)
12.3
(54.1)
15.0
(59)
19.1
(66.4)
22.7
(72.9)
24.8
(76.6)
25.3
(77.5)
22.7
(72.9)
18.9
(66)
14.9
(58.8)
11.9
(53.4)
17.4
(63.3)
Միջին ցածր °C (°F) 6.1
(43)
6.4
(43.5)
7.7
(45.9)
10.2
(50.4)
13.9
(57)
17.4
(63.3)
19.4
(66.9)
19.6
(67.3)
17.2
(63)
13.8
(56.8)
10.3
(50.5)
7.6
(45.7)
12.5
(54.5)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 89.1
(3.508)
81.7
(3.217)
63.3
(2.492)
47.8
(1.882)
28.9
(1.138)
7.5
(0.295)
4.6
(0.181)
5.2
(0.205)
28.3
(1.114)
72.2
(2.843)
118.0
(4.646)
116.1
(4.571)
662.7
(26.091)
Միջ. անձրևոտ օրեր 12.0 10.6 9.9 8.4 5.3 2.2 1.0 1.0 3.6 7.8 11.0 13.2 86
աղբյուր: Hellenic National Meteorological Service

Ժամանակակից շրջան

Պատրաս 
Պատրասի ամրոցը 1687 թվականի նկարի վրա
Պատրաս 
Պատրասի հնագիտական թանգարան

Հին քաղաքից պահպանվել է միայն Օդեոնը (2-րդ դար)։ Կաստրո բլրի վրա պահպանվել են բյուզանդական ամրոցի ավերակներ։ Քաղաքում գործում են հնագիտական թանգարան, երկու համալսարան և Տեխնիկական կրթական ֆոնդ՝ գիտահետազոտական ինստիտուտներով։

Անդրեաս առաքյալի տաճարը (1974) Հունաստանի ամենամեծ տաճարն է, այնտեղ են գտնվում Անդրեաս առաքյալի մասունքներից։ Քաղաքից ոչ հեռու կառուցվել է ժամանակակից Ռիո-Անտիրիո կամուրջը, որ Պելոպոնեսը կապում է մայրցամաքային Հունաստանին։ Կամուրջի վերջնամասերում կանգնած են Ռիոյի և Անտիրիոյի ամրոցները, որոնք նեղուցի ամենանեղ հատվածում կառուցել են վենետիկցիները 1701-1713 թվականներին։

Գարնանը քաղաքում կազմակերպվում է Պատրասի կառնավալը։ Քաղաքը 2006 թվականին դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Հոկտեմբերի սկզբին քաղաքում կազմակերպվում է միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Partas International Film Festival

Մշակույթ

Քաղաքը հայտնի է թատրոններով, որոնցից գլխավորը «Ապոլլոն» թատրոնն է։ Այն կառուցվել է 1872 թվականին սաքսոնական ծագումով հույն ճարտարապետ Էռնստ Ցիլերի նախագծով։

Ամեն տարի քաղաքում անցնում է Պատրասի կառնավալը, որն աշխարհի խոշորագույն կառնավալներից է։ Այս սկսվում է հունվարի 17-ին և ձգվում մինչև Մեծ պասի առաջին օրը։

1902-1918 թվականներին Պատրասում գործել է տրամվայ, որը Հունաստանում էլեկտրական տրամվայի առաջին գիծն է եղել։

Վանքեր

Պանագիոս Հիրոկոմիտիսիոսի վանքը (հուն․՝ Ιερά Μονή Γηροκομείου) հիմնադրվել է 10-րդ դարում ծերանոցի շրջանում։ Այն կառուցվել է Արտեմիսի հնագույն տաճարի տեղում։ Վանական համալիրը նվիրված է սուրբ Արտեմիսին։

Սուրբ Նիկոլայ Բալայի վանքը (հուն․՝ Μονή Αγίου Νικολάου Μπάλα) հայտնի է որպես Հին վանք (հուն․՝ Παλαιομονάστηρο)։ Այն կառուցված է Պանաչայկոս լեռան ստորոտին՝ 500 մ բարձրության վրա։ Գտնվում է Բալա գյուղից ոչ հեռու, Պատրասից 8 կմ հյուսիս-արևելք։ Պատմական այս գողտրիկ շինությունը կառուցվել է 6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին, սակայն մինչև 1945 թվականը բազմիցս ավերվել է։ Հյուսիսային ներքին կողմում պահպանված մարմարյա սալը պատմում է 1693 թվականին վանքի վերականգնման մասին։

Պատրասի համայնք

Պատրասի համայնքում ընդգրկված են չորս բնակավայրեր։ Բնակչությունը 2011 թվականի մարդահամարի տվյալներով 170,896 մարդ է։ Մակերեսը 57,41 կմ² է։

Անվանում Բնակչություն (2011), մարդ
Բալաս 264
Պատրաս 167446
Սկիոեսա 626
Քարադրոն 110

Բնակչություն

Պատրաս 
Պատրաս քաղաքի բնակչությունը (մուգ կապույտ հատված) և Պատրասի ագլոմերացիան (բաց կապույտ հատված) 1853-2007 թվականներին

Քաղաքային ագլոմերացիան ընդգրկում է Պատրաս համայնքը։

Պատրասի բնակչություն
Տարի Քաղաք,
մարդ
Ագլոմերացիա,
մարդ
1853 15 854 19 499
1861 18 342 23 020
1870 16 641 26 190
1879 25 494 34 227
1889 33 529 44 970
1896 37 985 51 932
1907 37 728 -
1920 52 174 -
1928 61 278 -
1951 87 570 94 192
1961 96 100 103 985
1971 112 228 120 847
1981 142 163 154 596
1991 158667 174800
2001 168530 201341
2011 167446 213984

Նշանավոր բնակիչներ

  • Աթանասիոս Կանակարիս (1760-1834) - քաղաքական գործիչ, «Ֆիլիկի Էթերիա» կազմակերպության անդամ։ Մասնակցել է 1821 թվականի ապստամբության նախապատրաստմանը, աչքի է ընկել Պատրասի ամրոցի պաշարման ժամանակ։
  • Ժան Մորեաս (1856-1910) - ֆրանսիացի բանաստեղծ
  • Կոստիս Պալամաս (1859-1943) - բանաստեղծ, «Օլիմպիական հիմնի» հեղինակ
  • Դիմիտրիոս Բիսկինիս (1891-1947) - նկարիչ, հունական գեղանկարչության ակադեմիական դպրոցի ներկայացուցիչ
  • Դիմիտրիոս Տոֆալոս (1877-1966) - մարզիկ, թեթև ատլետիկայի ռեկորդակիր
  • Նիկոլաս Անդրիակոպուլոս (1878—?) - մարմնամարզի, 1896 թվականի օլիմպիական մեդալակիր
  • Մեմոս Մակրիս (1913-1993) - հույն և հունգարացի քանդակագործ, Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական դիմադրության շարժման անդամ
  • Ապոստոլոս Սանտաս (1922-2011) - հունական դիմադրության շարժման անդամ, 1941 թվականի մայիսի 31-ին Մանոլիս Գլեզոսի հետ նացիստական դրոշը իջեցրել ու պատռել է Ակրոպոլիսի վրայից։
  • Թանոս Միկրուցիկոս (ծնվ․՝ 1947) - կոմպոզիտոր, Հունաստանի մշակույթի նախարար 1994-1996 թվականներին
  • Կոնստանտինոս Կացուրանիս (ծնվ․՝ 1979) - ֆուտբոլիստ, Հունաստանի հավաքականի անդամ, 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն
  • Դիմիտրաս Մազիս (ծնվ․՝ 1976) - գրագնդակի մարզիկ, հունաստանի հավաքականի անդամ, 2005 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • Պերիկլիս Յակովակիս (ծնվ․՝ 1979) - Եվրոպայի չեմպիոն 400 մ արգելապատնեշներով վազքում
  • Անդրեաս Նեզերիտիս (1897-1980) - կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ
  • Սպիրոս Ֆոկաս (ծնվ․՝ 1937) - դերասան

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Maria Mavromataki Greece Between Legend And History. — Athens: Haitalis, 2002. — 287 p. — ISBN 9789608284012
Պատրաս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրաս» հոդվածին։

Tags:

Պատրաս ՊատմությունՊատրաս ԿլիմաՊատրաս Ժամանակակից շրջանՊատրաս ՄշակույթՊատրաս ՎանքերՊատրաս ի համայնքՊատրաս ԲնակչությունՊատրաս Նշանավոր բնակիչներՊատրաս Քույր քաղաքներՊատրաս ԾանոթագրություններՊատրաս ԳրականությունՊատրաս2021ԱթենքՀոնիական ծովՀունաստանՀունարենՊելոպոնես

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Booking.comՑեղին սիրտը (ժողովածու)Առաքյալը (Մուրացան)ԱկրոստիքոսՍուրբ ծնունդԿրիաներԱմերիկայի հայտնագործումԼևոն Տեր-ՊետրոսյանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԴիկլոֆենակՀայերեն հայհոյախոսությունՊապ թագավորՆախադասության գլխավոր անդամներԱրծիվներԼիմֆոմաՄայիսի 1 (տոն)Սիլվա ԿապուտիկյանՕդԹռչնագիրԽտությունԲանակում (հեռուստասերիալ)Սամվել (վեպ)Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՍննդային ալերգիաԿաթնասուններԹթուներՔաոս (վեպ)Կարմիր գլխարկՂազախստանԵղնջացանՎանի թագավորության արքաների ցանկՀաղպատի վանական համալիրՌափայել ՊատկանյանԿոմիտասՎարդգես ՍուրենյանցՎիտամին AՕհմի օրենքՄատենադարանԱրյան ճնշումՆիդերլանդներԿիլիկիաԵղիշե ՉարենցՄանրանկարչությունՔարտեզԱնմոռուկՀայկական ճարտարապետությունՎահագն ԴավթյանԿանադաՍերմնահեղուկԼեոնիդ ԵնգիբարյանԱռյուծՕքսիդԵվրոպական միությունԱրեգակՄԻԱՎԳոյական անունՍպիրտՍողուններԵրազԿույր աղիքԱշոտ Բ ԵրկաթՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՍտեփան Զորյան (գրող)Տեսակարար ջերմունակությունԱղերԿրիպտոարժույթԱվարայրի ճակատամարտՍմբատաբերդԷթիլ սպիրտՄոսկվաԹոքի քաղցկեղՇվեդիաԱնահիտ ՊարսամյանԿունիլինգուսԻսրայել ՕրիՋրհեղեղ🡆 More