Օխրիդ

Օխրիդ (մակեդոներեն՝ Охрид), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արևմուտքում՝ Օխրիդ լճի արևելյան ափին։ Բնակչությունը կազմում է շուրջ 55 749 մարդ։ Քաղաքում շատ են գեղաշուք տներն ու հուշարձանները։ Քաղաքի բյուջեի համալրման հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Տեղակայված է Տիրանա (Ալբանիա) քաղաքից դեպի դեպի արևելք և Սկոպյե քաղաքից դեպի հարավ-արևմուտք։ Վարկածներից մեկի համաձայն՝ քաղաքի անունն ունի սլավոնական ծագում և նշանակում է «սարի վրա»։

Քաղաք
Օխրիդ
մակեդոներեն՝ Охрид
Դրոշ Զինանշան
Օխրիդ Օխրիդ

Օխրիդ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՀարավարևմտյան շրջան
ՀամայնքՕխրիդի համայնք
Մակերես383.93 կմ²
ԲԾՄ695 մ
Պաշտոնական լեզումակեդոներեն
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն55 749 մարդ (2006)
Խտություն142.97 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ046
Փոստային դասիչ6000
Պաշտոնական կայքohrid.gov.mk(մակեդ.)
Օխրիդ (Հյուսիսային Մակեդոնիա)##
Օխրիդ (Հյուսիսային Մակեդոնիա)
Օխրիդ

Օխրիդ քաղաքը հայտնի է նաև Բալկանյան Երուսաղեմ, Մակեդոնյան Երուսաղեմ և Եվրոպական Երուսաղեմ անուններով։ 1979/1980 թվականին Օխրիդն ու Օխրիդի լիճն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Օխրիդ 

Օխրիդ ժամանակակից քաղաքը հիմնադրվել է հին հունական Լիխնիդ (հուն․՝ Λυχνιδός) գաղութի տեղում, որ հայտնի էր դեռ մ.թ.ա. II-III դարերից։ Մ.թ.ա. 148 թվականին գաղութը գրավվում է հռոմեացիների կողմից, ովքեր 518 թվականի ավերիչ երկրաշարժից հետո գրեթե ամբողջությամբ վերակառուցեցին այն. հին հունական կառույցներից մնացին միայն մարմարե սյուները։

Հռոմեական ու բյուզանդական տիրապետության տարիներին քաղաքը եղել է առևտրական մեծ նշանակություն ունեցող քաղաք, որ գտնվում էր Ադրիատիկ ծովից մինչ Կոստանդնուպոլիս ձգվող ճանապարհի եզրին, որ հայտնի էր Էգնատի ճանապարհ անվամբ(լատին․՝ Via Egnatia) և կառուցվել էր հռոմեացիների կողմից։ Հնագիտական պեղումները վկայում են, որ քաղաքը վաղուց ընդունել է քրիստոնեություն։ Լիխնիդի եպիսկոպոսները մասնակցել են առաջին աշխարհաժողովներին։

V դարի վերջին ու VI դարի սկզբում քաղաքն աստիճանաբար բնակեցվում է սլավոնական ժողովուրդների կողմից։ 861 թվականին ընդգրկվում է Բուլղարիայի կազմում և ժուտով ստանում է ներկայիս անվանումը (Օխրիդ անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվում է 879 թվականին)։ Օխրիդում 886 թվականից իր լուսավորական գործունեությունն էր ծավալում Կիրիլի ու Մեֆոդի աշակերտ Կլիմենտ Օխրիդեցին, ով բուլղարական թագավորի հանձնարարությամբ Օխրիդում հիմնադրել է դպրոց, որտեղ զբաղվում էին հունարեն գրքերը սլավոներեն թարգմանելով։ Ընդունված է համարել, որ հենց Օխրիդում է առաջինն ստեղծվել կիրիլիցայի այբուբեն։

990 թվականից մինչ 1015 թվականն Օխրիդը եղել է Բուլղարական թագավորության արքա Սամուիլի մայրաքաղաքը։ Քաղաքի մոտ մինչ օրս պահպանվում են նրա ամրոցի ավերակները։ 990 թվականից մինչ 1018 թվականն Օխրիդն ուներ իր պատրիարքությունը։ Սակայն 1018 թվականին Բյուզանդիայի կողմից Օխրիդի գրավումից հետո այնտեղ մնում է միայն արքեպիսկոպոսը, որ ենթարկվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքությանը։ Բյուզանդական տիրապետության տարիներին կառուցվում են բազմաթիվ եկեղեցիներ։

Իվան Ասեն II թագավորի (1218—1241) օրորք Օխրիդն ընդգրկվում է վերակազմավորված բուլղարական թագավորության կազմում։ 1334 թվականին քաղաքը գրավվում է Սերբիայի թագավոր Ստեֆան Ուրոշ IV Դուշանի կողմից։

1394 թվականին քաղաքը նվաճվում է Օսմանյան կայսրության կողմից, որի տիրապետության տակ այն մնում է մինչև 1912 թվականը՝ աստիճանաբար անկում ապրելով։ 19-րդ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշում է, որ քաղաքի բնակչության մեծ մասը կազմում են բուլղարացիներ, կան նաև առումիններ ու թուրքեր, ինչպես նաև քիչ թվով հույներ ու ալբանացիներ։ Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ XIX դարի վերջում քաղաքի բնակչությունը կազմում էր 14 860 մարդ, որից 8 000-ը բուլղարացիներ էին, 5 000-ը՝ թուրքեր, 300-ը՝ իսլամադավան ալբանցիներ, 300-ը՝ քրիստոնյա ալբանացիներ, 460-ը առումիններ, 600-ը՝ գնչուներ։

1913 թվականին՝ Բալկանյան առաջին պատերազմի ավարտից հետո՝ Օխրիդն անցել է Սերբիային։

Ժողովրդագրություն

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Օխրիդի բնակչությունը կազմում է 42 033 մարդ։

Ազգային կազմը՝

  • Մակեդոնացիներ - 33 791 (80,4 %)
  • Ալբանացիներ - 2959 (7,0 %)
  • Թուրքեր - 2256 (5,4 %)
  • Այլ - 3027 (7,2 %)

Քաղաքի բնակիչների մայրենի լեզուն՝

  • Մակեդոներեն - 34 910 (83,1 %)
  • Ալբաներեն - 3957 (9,4 %)
  • Թուրքերեն - 2226 (5,3 %)
  • Այլ - 1017 (2,4 %)

Կրոնական կազմը՝

  • Ուղղափառ քրիստոնյաներ - 33 987 (80,9 %)
  • Մուսուլմաններ - 7599 (18,1 %)
  • Այլ - 447 (1,1 %)

Պատմամշակութային հուշարձաններ

  • Անտիկ թատրոն
  • Սուրբ Սոֆյայի բազիլիկ
  • Զեյնալ Աբիդինի մզկիթ
  • Մուհամեդ մարգարեի անվան մզկիթ
  • Պերիվլետա Օխրիդեցու տաճար
  • Ս. Նաում Օխրիդեցու տաճար
  • Պլաոշնիկ – Կլիմենտ Օխրիդեցու վերականգնված տաճարն ու «համալսարանի» ավերակները
  • Սամուիլովա տվերդինա – ամրոց
  • Ս. Զաում եկեղեցի
  • Կանեո Ս. Յոհաննայի եկեղեցի

Հայտնի բնակիչներ

  • Օխրիդ  Կոստա Աբրաշևիչ (1879-1898), սերբ բանաստեղծ
  • Օխրիդ  Անաստասիոս Պիխեոն (հունարեն՝ Πηχεων Αναστασιος, 1830—1913), հույն հեղափոխական, «Նոր Ֆելիկա Գետերիայի» հիմնադիրը, որ պայքարել է Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար։ Թուրքերի կողմից աքսորվել է Սիրիա, որտեղից վերադառնալուց հետո բնակություն է հաստատել Կաստորիայում։ Պիխեոնը երջանկություն ունեցավ տեսնելու Կաստորիայի ազատագրումը հունական զորքերի կողմից, որի առաջին շարքերում քաղաք մտավ նրա որդին՝ Ֆիլոլան։
  • Օխրիդ  Ալեքսանդր Պրոտոգերով, Մակեդոնա-օդրինյան ներքին հեղափոխական կազմակերպության ղեկավար
  • Օխրիդ  Գրիգոր Պիրլիչև (1830-1893), բուլղարացի լուսավորական Մակեդոնիայից, գրող և թարգմանիչ
  • Օխրիդ  Կլիմենտ Բոյաջիև (1879-1898), բուլղարացի ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ
  • Օխրիդ  Միշո Յուզմենսկի (ծնվել է 1966 թվականին), մակեդոնացի գրող, հրատարակիչ, լուսանկարիչ

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Օխրիդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օխրիդ» հոդվածին։

Tags:

Օխրիդ ՊատմությունՕխրիդ ԺողովրդագրությունՕխրիդ Պատմամշակութային հուշարձաններՕխրիդ Հայտնի բնակիչներՕխրիդ Քույր քաղաքներՕխրիդ ԾանոթագրություններՕխրիդԱլբանիաՀյուսիսային Մակեդոնիայի ՀանրապետությունՄակեդոներենՍկոպյեՏիրանա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայոց պատմությունԳոշավանքԱնկլավ և էքսկլավԳերմանիաԳորշ արջԱրտարգանդային հղիությունԱրեգակնային համակարգՀայաստանի ազգային հերոսԻբուպրոֆենՀամաչափությունՇեշտԳևորգ ՉաուշԼյուդվիգ վան ԲեթհովենՀամո ՍահյանԳորտերԵղանակԿանդիդոզԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԾխախոտՍևանավանքԿապանՄազաթափությունՍտորոգյալԱլեքսանդր ՄակեդոնացիԳառնու հեթանոսական տաճարՀարկադրական եղանակԼեոնիդ ԱզգալդյանԴեքսամետազոնԱրյան ընդհանուր հետազոտությունԱռնո ԲաբաջանյանՄիքելանջելոԱրքիմեդեսԱլյումինԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԳարունՂազարոս ԱղայանԵրեխայի իրավունքներԱպրիլի 25Մեր թաղը (պատմվածաշար)Հրանտ ԴինքՏաշիրԱդրբեջանի ներխուժում Արցախ (2023)Սև խոռոչՄեղրատու մեղուՈւթոտանիներՎահագն ԴավթյանՄուշՀայոց ցեղասպանություն (ֆիլմ)ԼիբանանՍեռական հերպեսՄոսկվաՀայաստանի թռչունների ցանկՉարլի ՉապլինԺաքի ՆերսեսյանՆեմեսիս (դիցաբանություն)Նահապետ (ֆիլմ)Վեներա (մոլորակ)Ծիծեռնակաբերդի բլուրԱբդուլ Համիդ IIՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Իսահակ ՆյուտոնԱրայի (լեռ)Մթնոլորտի աղտոտումՄիխայիլ ԼոմոնոսովՁկներԱստղիկՌուսական կայսրությունՀաշվապահական հաշվառումՋեմալ փաշաՎիլսոնյան ՀայաստանԼևոն ԱրոնյանՎիտամին CՍիրտ-անոթային հիվանդությունՀուլիոս ԿեսարԲագրատունիներԽատուտիկ սովորական🡆 More