Ֆիլմ, 2018 Ռոմա

«Ռոմա» (իսպ.՝ Roma), 2018 թվականի մեքսիկական սև-սպիտակ ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի կողմից, ով հանդես է եկել նաև որպես ֆիլմի օպերատոր, սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։

Ֆիլմ, 2018 Ռոմա
Ռոմա
անգլ.՝ Roma
Ֆիլմ, 2018 Ռոմա
ԵրկիրՖիլմ, 2018 Ռոմա ԱՄՆ
Ֆիլմ, 2018 Ռոմա Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ժանրդրամա
Թվականօգոստոսի 30, 2018
Լեզուիսպաներեն և Mixtec?
ՌեժիսորԱլֆոնսո Կուարոն
ՊրոդյուսերԱլֆոնսո Կուարոն և Gabriela Rodriguez?
Սցենարի հեղինակԱլֆոնսո Կուարոն
ԴերակատարներՅալիցա Ապարիսիո, Marina de Tavira?, Jorge Antonio Guerrero?, Latin Lover?, Kjartan Halvorsen? և Ջենիֆեր Արմոր
ՕպերատորԱլֆոնսո Կուարոն
ՄոնտաժԱլֆոնսո Կուարոն և Adam Gough?
Պատմվածքի վայրՄեխիկո
Նկարահանման վայրՄեխիկո
ԿինոընկերությունParticipant Media, Esperanto Filmoj? և Նեթֆլիքս
Տևողություն135 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ1 140 769 $
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմ, 2018 Ռոմա Roma (2018 film) Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, որտեղ այն մասնակցել է հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ի։

Սյուժե

Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի սովորական ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին։ Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում, և մայրը չորս երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ։ Հերոսների կայնքում բեկումնային են դառնում 1971 թվականի հունիսի 10-ին կաթոլիկական տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա։

Դերերում

  • Յալիցա Ապարիսիո — Քլեո
  • Մարինա դե Տավիրա — Սոֆյա
  • Մարկո Գրաֆ
  • Դանիելա Դեմեսա
  • Կառլոս Պերալտա
  • Նենսի Գարսիա — Ադելա
  • Դիեգո Դի Կորտ
  • Լատին Լովեր — պրոֆեսոր Սովեկ

Արտադրություն

2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է, որ Ալֆոնսո Կուարոնը կգրի սցենար 1970-ական թվականներին Մեխիկոյում ապրող մեքսիկական ընտանիքի կյանքին նվիրված նախագծի համար և կլինի դրա ռեժիսորը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի աշնանը։ Նախագիծն իրականացվել է Կուարանի, Գաբրիել Ռոդրիգեսի ու Նիկոլաս Սելիսի կողմից։

2016 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ նկարահանման հրապարակում կողոպուտ է տեղի ունեցել։ Ըստ ստուդիայի տվյալների՝ երկու կին տուժել են, նկարահանող անձնակազմի հինգ անդամ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բջջային հեռախոսները, դրամապանակներն ու թանկարժեք զարդերը գողացվել են։ Ինչպես հայտարարվել է՝ նկարահանող խումբն այդ օրը գնացել է նկարահանումներն անցկացնելու, երբ քաղաքային բանվորների խումբը մոտեցել է նրանց ու փորձել դադարեցնել նկարահանումները։ Նկարահանող խումբը հայտարարել է, որ իրենց ունեն նկարահանման թույլտվություն, սակայն բանվորները մնացել են, երկու խմբերի միջև սկսել է վիճաբանություն։

Թողարկում

2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում։ Այն ցուցադրվել է նաև Տելուրիդի կինոփառատոնում 2018 թվականի օգոստոսի 31-ին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին, ինչպես նաև Նյու Յորքի կինոփառատոնում նույն թվականի հոկտեմբերի 5-ին։ Ֆիլմի թիզերը, որի տևողությունը կազմում է մեկ րոպե, ներկայացվել է 2018 թվականի հուլիսի 25-ին Կուարոնի կողմից Թվիթերի իր էջում։

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակների ցանկ
Տարի Կինոփառատոն/Կինոմրցանակ Կատեգորիա Ներկայացված(ներ) Արդյունք Աղբ.
2018 Վենետիկի 75-րդ կինոփառատոն Ոսկե առյուծ «Ռոմա» Հաղթանակ
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն «Ժողովրդի ընտրություն» մրցանակ — Հատուկ շնորհանդեսներ Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆիլմ, 2018 Ռոմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոմա (ֆիլմ, 2018)» հոդվածին։

Tags:

Ֆիլմ, 2018 Ռոմա ՍյուժեՖիլմ, 2018 Ռոմա ԴերերումՖիլմ, 2018 Ռոմա ԱրտադրությունՖիլմ, 2018 Ռոմա ԹողարկումՖիլմ, 2018 Ռոմա Մրցանակներ և անվանակարգերՖիլմ, 2018 Ռոմա ԾանոթագրություններՖիլմ, 2018 Ռոմա Արտաքին հղումներՖիլմ, 2018 Ռոմա2018 թվականԱլֆոնսո ԿուարոնԻսպաներեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կանաչ դաշտը (պատմվածք)ԴեղանյութերԽոր ՎիրապԾիրանի փողըՏողադարձԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԶուգահեռագիծՏոլմաԱնրի ՎեռնոյՍիամանթոՔիմիական ռեակցիաներԴանիել ՎարուժանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՀայերենի այբուբենՎարդանանց պատերազմՆոր ՆախիջևանՆեպտունՍաղմոսավանքՔրոմոսոմՆեմեսիս գործողությունԱլպիական մանուշակ (պատմվածք)ԿիպրոսԻոսիֆ ՍտալինՀայկական մշակույթՕդԵվրոպական միությունԹաթուլ ԿրպեյանԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայաստանի թռչունների ցանկՄաշկային հիվանդություններՀայկական պարԲրոնխաբորբԷվերեստԱկնարկ (ժանր)ՊյութագորասՎահանագեղձՆաիրի ԶարյանԱվշային հանգույցՏիգրան ՄեծՆոր ԶելանդիաՀայաստանի բուհերի ցանկԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԲառարանԵրվանդ ՔոչարՁգողականությունՎարդՀեքիաթԱզոտՖեռնան ՄագելանԻրանՀայաստանի զինանշանԲրուցելոզԵրակների վարիկոզ լայնացումԷկոլոգիաՎեներա (մոլորակ)Մաշկի սնկային հիվանդություններՀապավումԱկրոստիքոսՊրիզմաՄոլորակԻտալիաՎազգեն ՍարգսյանՍուրբ Յոթ ՎերքԹբիլիսիՕքսիդԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՄինաս ԱվետիսյանԶանգվածի պահպանման օրենքՀայոց ցեղասպանության ճանաչումԱրյունԱնկլավ և էքսկլավԱնլռելի զանգակատունԾաղիկԲագրատունիների թագավորությունԱմբերդ (ամրոց)🡆 More