Ռոբերտ դե Նիրո կրտսեր (անգլ.՝ Robert De Niro, Jr., օգոստոսի 17, 1943(1943-08-17), Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։
Ռոբերտ դե Նիրո անգլ.՝ Robert De Niro | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1943[…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Little Red School House and Elisabeth Irwin High School?, HB Studio, P.S. 41? և Rhodes Preparatory School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իտալիա |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասան, դերասան, թատերական պրոդյուսեր, պրոդյուսեր և ռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Դե Նիրո Ավ., մայր՝ Վիրջինիա Էդմիրալ |
Ամուսին(ներ) | Գրեյս Հայթաուեր |
Համատեղ ապրող(ներ) | Շարմեյն Սինքլեր և Toukie Smith? |
Երեխա(ներ) | Դրենա դե Նիրո, Raphael De Niro?, Elliot De Niro?, Julian De Niro? և Aaron De Niro? |
Պարգևներ և մրցանակներ | |
tribecafilm.com | |
Ռոբերտ դե Նիրոն ծնվել է 1943 թ. օգոստոսի 17-ին։ Ռոբերտ դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրա հայրը՝ Ռոբերտ դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ դե Նիրո կրտսերը։ Իսկ 3 տարի անց դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են։ Ռոբերտ դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»։ 10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն։
Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»։
Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզե-ի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|---|
1974 | «Կնքահայրը 2» | The Godfather Part II | երիտասարդ Վիտո Կոռլեոնե | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա | Ալ Պաչինո |
1976 | «Տաքսու վարորդ» | Taxi Driver | Տրեվիս Բիկլ | Մարտին Սկորսեզե | Ջուդի Ֆոսթեր |
1976 | «Վերջին մագնատը» | The Last Tycoon | Մոնրո Ստար | Էլիա Կազան | Ջեք Նիկոլսոն |
1978 | «Եղնիկների որսորդը» | The Deer Hunter | Միխայիլ Վրոնսկի | Մայքլ Չիմինո | Մերիլ Սթրիփ |
1980 | «Կատաղած ցուլ» | Raging Bull | Ջեյք ԼաՄոտտա | Մարտին Սկորսեզե | Ջո Պեշի |
1981 | «Խոստովանության գաղտնիքները» | Raging Bull | մոնսինյոր Դեսմոնդ Սպելլասի | Ուլու Գրոսբարդ | Ռոբերտ Դյուվալ |
1984 | «Մի անգամ Ամերիկայում» | Once Upon a Time in America | Դևիդ Աարոնսոն, ձախլիկ | Սերժիո Լեոնե | Ջեյմս Վուդս |
1987 | «Անձեռնմխելիները» | The Untouchables | Ալ Կապոնե | Բրայան դե Պալմա | Շոն Քոնների Քևին Քոսթներ |
1987 | «Անգելի սիրտը» | Angel Heart | Լուիս Սայֆեր | Ալան Փարքեր | Միքի Ռուրկ |
1989 | «Մենք հրեշտակներ չենք» | We’re No Angels | Նեդ | Նիլ Ջորդան | Շոն Փեն |
1990 | «Փառավոր տղաներ» | Goodfellas | Ջիմմի Կոնվեյ | Մարտին Սկորսեզե | Ջո Պեշի |
1990 | «Արթնացում» | Awakenings | Լեոնարդ Լոուվ | Պեննի Մարշալ | Ռոբին Ուիլյամս Մաքս ֆոն Սյուդով |
1991 | «Վախի հրվանդանը» | Cape Fear | Մաքս Քեյդի | Մարտին Սկորսեզե | Նիկ Նոլթի Ջեսիկա Լենգ Գրեգորի Պեք Ռոբերտ Միտչեմ |
1992 | «Գիշեր և քաղաք» | Night and the City | Հարրի Ֆաբիան | Իրվին Վինկլեր | Ջեսիկա Լենգ Էլի Ուոլլակ |
1993 | «Կատաղած շունը և Գլորիան» | Mad Dog and Glory | Ուեյն Դոբի | Ջոն Մաքնոութոն | Բիլ Մյուռեյ |
1993 | «Բրոնքսյան պատմություն» | A Bronx Tale | Լորենցո Անելլո | Ռոբերտ Դե Նիրո | |
1994 | «Մերի Շելլի Ֆրանկենշտեյնը» | Mary Shelly’s Frankenstein | հրեշ | Քենեթ Բրանա | Քենեթ Բրանա |
1995 | «Կազինո» | Casino | Սեմ Ռոտստայն | Մարտին Սկորսեզե | Շերոն Սթոուն Ջո Պեշի Ջեյմս Վուդս |
1995 | «Տապ» | Heat | Նիլ Մակկոլի | Մայքլ Ման | Ալ Պաչինո Վել Քիլմեր |
1996 | «Քնածները» | Sleepers | հայր Բոբբի | Բարի Լևինսոն | Դասթին Հոֆման Բրեդ Փիթ |
1996 | «Մարվինի սենյակը» | Marvin’s Room | բժիշկ Ուոլլի | Ջերրի Զեքս | Լեոնարդո ԴիԿապրիո Մերիլ Սթրիփ |
1997 | «Ոստիկանները» | Cop Land | լեյտենանտ Մո Տիլդեն | Ջեյմս Մենգոլդ | Սիլվեստր Ստալոնե Հարվի Քեյթլ |
1998 | «Ռոնին» | Ronin | Սեմ | Ջոն Ֆրանկենհայմեր | Ժան Ռենո |
1999 | «Վերլուծիր սա» | Analyze This | Պոլ Վիտտի | Հարոլդ Ռեմիս | |
2000 | «Ծանոթացեք ծնողների հետ» | Meet the Parents | Ջեք Բեռնս | Ջեյ Ռոաչ | Բեն Սթիլեր |
2004 | «Ծանոթացեք Ֆաքերների հետ» | Meet the Fockers | Ջեք Բեռնս | Ջեյ Ռոաչ | Բեն Սթիլեր Դասթին Հոֆման Բարբարա Սթրեյզենդ |
2009 | «Ամեն ինչ կարգին է» | Everybody's Fine | Ֆրենկ Գուդ | Կիրկ Ջոնս | Քեյթ Բեքինսեյլ Դրյու Բերիմոր |
2010 | «Ծանոթացեք Ֆաքերների հետ 2» | Little Fockers | Ջեք Բեռնս | Փոլ Վայց | Բեն Սթիլեր Դասթին Հոֆման Ջեսիկա Ալբա Բարբարա Սթրեյզենդ Օուեն Ուիլսոն |
2012 | «Հույսի շողերի հավաքածուն» | Silver Linings Playbook | Փեթրիք "Փեթ" Սոլիտանո Ավագ | Դեվիդ Օ. Ռասսելլ | Բրեդլի Քուփեր Ջենիֆեր Լոուրենս Ջեքի Ուիվեր Անուփամ Քհեր Քրիս Թաքեր |
2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» ֆիլմի համար և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմի համար, որի համար ստացել է նաև «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակ։ Եվս մեկ Ոսկե գլոբուս ստացել է 2011 թվականին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար։ Ընդհանուր առմամբ արժանացել է 31 տարբեր կինոմրցանակների Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 8 ֆիլմ։ Ռոբերտ Դե Նիրոն գլխավորել է 2011 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրին։
Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը գերազանցում է 2 միլիարդ դոլլարը։ 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ նրա ամենաշահութաբեր ֆիլմերը հետևալներն են.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռոբերտ դե Նիրո, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.