Մայքլ Չիմինո

Մայքլ Չիմինո (անգլ.՝ Michael Cimino, փետրվարի 3, 1939(1939-02-03), Նյու Յորք, Նյու Յորք - հուլիսի 2, 2016(2016-07-02), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, ավելի շատ հայտնի է որպես «Եղնիկի որսորդը» կինոնկարի ռեժիսոր։

Մայքլ Չիմինո
Մայքլ Չիմինո
Մայքլ Չիմինո
Ծնվել էփետրվարի 3, 1939(1939-02-03)[…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էհուլիսի 2, 2016(2016-07-02)[…] (77 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Եյլի արվեստի դպրոց, Միչիգան նահանգի համալսարան և Westbury High School?
ՔաղաքացիությունՄայքլ Չիմինո ԱՄՆ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0001047

Կենսագրություն

Ծնվել է 1939 թվականի փետրվարի 3-ին (այլ տվյալներով՝ 1943 թվականի նոյեմբերի 16-ին) Նյու Յորքում։ Ավարտել է Եյլի համալսարանը, որից հետո աշխատել հեռուստատեսության գովազդային գործակալությունում։ Իր կարիերան կինոմատոգրաֆիայում սկսել է սցենարներ գրելով (հիասքանչ կինոժապավեն՝ Դուգլաս Տրամբալլի «Լուռ վազք» ստեղծագործության հիման վրա)։ Նրա առաջին հայտնի գործը եղել է «Շանթաձիգն ու Արագավազը» ֆիլմը (1974 թվական), որտեղ խաղացել է Քլինթ Իսթվուդը:

Չորս տարի անց Չիմինոն նկարահանել է վիետնամական պատերազմի մասին «Եղնիկի որսորդը» ֆիլմը, որը նրան ամենամեծ հաջողությունն է բերել։ Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն և Քրիստոֆեր Ուոքենը։ «Եղնիկի որսորդը» ֆիլմը ստացել է հինգ «Օսկար» (այդ թվում՝ լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսոր անվանակարգերում), իսկ անձամբ Չիմինոյին «United Artists» գործակալության կողմից ֆինանսական հնարավորություն է տրվել հաջորդ՝ «Դրախտի դարպասները» ֆիլմի նկարահանման աշխատանքներն սկսելու համար։

Սակայն այն ժամանակ շատ մեծ ՝ 40 միլիոն դոլարով նկարահանված «Դրախտի դարպասները» ֆիլմը(1981 թվական) սարսափելի ձախողվել է։ Դա էլ բերել է «United Artists» գործակալության սնանկացման և շատ լուրջ ազդել Չիմինոյի հեղինակության վրա։

1980-ական թվականներին ռեժիսորը ներկայացրել է «Վիշապի տարին» ֆիլմը (1985 թվական)` գլխավոր դերում Միքի Ռուրկը, և Մարիո Պյուզոյի վեպի հիման վրա նկարահանված «Սիցիլիացին» (1987 թվական) ֆիլմը՝ Քրիստոֆեր Լամբերի մասնակցությամբ։ 1990 թվականին ներկայացրել է Ուիլյամ Ուայլերի «Հուսահատության ժամեր» նույնանուն ֆիլմի վերափոխված տարբերակը, որտեղ խաղացել են Միքի Ռուրկը և Էնթոնի Հոփքինսը։ 1996 թվականին ռեժիսորը նկարահանել է «Արև որսացողը» սրընթաց գործողություններով դրաման։

2007 թվականին Չիմինոյի նկարահանած «Թարգմանություն չի պահանջվում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախի ցանկում։

Մահացել է 2016 թվականի հուլիսի 2-ին՝ 78 տարեկան հասակում,իր տանը՝ մտերիմներով շրջապատված։

Ֆիլմերի ընտրանի

Ռեժիսոր

  • 1974- «Շանթաձիգն ու Արագավազը»
  • 1978- «Եղնիկի որսորդը»
  • 1980- «Դրախտի դարպասները»
  • 1985- «Վիշապի տարին»
  • 1987- «Սիցիլիացին» (Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված)
  • 1990- «Հուսահատության ժամեր»
  • 1996- «Արև որսացողը»
  • 2007- «Թարգմանություն չի պահանջվում»(«Յուրաքանչյուրին՝ իր կինոն» կինոալմանախից մի էպիզոդ)

Սցենարիստ

  • 1972- «Լուռ վազք»
  • 1973- «Վերին ուժ»
  • 1980- «Պատերազմի շներ»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մայքլ Չիմինո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Չիմինո» հոդվածին։

Tags:

Մայքլ Չիմինո ԿենսագրությունՄայքլ Չիմինո Ֆիլմերի ընտրանիՄայքլ Չիմինո ԾանոթագրություններՄայքլ Չիմինո Արտաքին հղումներՄայքլ Չիմինո19392016d:Q59129Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԼոս ԱնջելեսԿալիֆոռնիաՀուլիսի 2Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)ՊրոդյուսերՌեժիսորՍցենարիստՓետրվարի 3Օսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոր ՎիրապՏաթևի վանքԶինվորական կոչումներԱվետիք ԻսահակյանԿարմրուկՀայաստանի զինված ուժերԺան Ժորժ ՆովերՔարային շինանյութերԾխելԳերճնշումՍննդային ալերգիաՈրովայնային ցավԱՄՆ-ի նախագահների ցանկՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՎարդանանք (պատմավեպ)Արամ ԽաչատրյանԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԿլիմաքս (ֆիզիոլոգիա)Կապ (խոսքի մաս)Սնկային թունավորումներԿրիաներՋեկ ԼոնդոնՍևանա լիճՍամուել ԱռաքելՄարդու առնանդամի չափսՆախադասության գլխավոր անդամներՄիակազմ նախադասություններԱրծիվներՀարադրությունՈւիլյամ ՇեքսպիրԲրոնխիալ ասթմաԴեքսամետազոնԱվշային համակարգԵրևանի պատմությունՄուշեղ ԳալշոյանԱնիՍտեփանավանԲանանՄայիսյան հերոսամարտերՀարավային ԱմերիկաԱվելուկԹբիլիսիԴվինԴեղանյութերԿենդանիների հատկանիշների ցանկՄադագասկարՍերժ ՍարգսյանԵրիկամՎանի թագավորության արքաների ցանկՀայաստանի տնտեսությունԳևորգ Մարզպետունի (վեպ)ՇախմատԿաթված7-ZipԱրայի (լեռ)Գրաֆիկական դիզայնԹոքի քաղցկեղՏեղերի վանքԿանդիդոզԻոսիֆ ՍտալինՎազգեն ՍարգսյանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՆախադաշտանային համախտանիշԵրկաթ պակասորդային սակավարյունությունԴեղաբույսերՃողվածքՋավախքԽատուտիկՀայերեն հայհոյախոսությունԿրծքավանդակի ցավՐաֆֆիԹոքաբորբՈւտելի սնկերԱմենայն Հայոց Կաթողիկոս🡆 More