Ջեյմս Հեթֆիլդ

Ջեյմս Ալան Հեթֆիլդը (անգլ.՝ James Alan Hetfield) ծնվել է 1963 թվականի օգոստոսի 3-ին՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Դաունի քաղաքում։ Ամերիկյան Մետալլիկա խմբի անփոխարինելի վոկալիստ, ռիթմ-կիթառահարն է։ 2011 թվականից զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը աշխարհի պատմության մեծագույն կիթառահարների շարքում (ըստ Rolling Stones թերթի)։ Ջեյմսի հայրը եղել է ավտոբուսի վարորդ և թողել է ընտանիքը, երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Նրա մայրը եղել է օպերային երգչուհի և մահացել քաղցկեղից, երբ նա 16 տարեկան էր։ Ջեյմսի ծնողները եղել են Մերի Բեյկեր Էդդիի քրիստոնեական հավատքի հետևորդներ, և Ջեյմսի խոսքերով նրա երիտասարդության մեծ մասը կապված է եղել քրիստոնեության հետ։ Ջեյմսի մոր մահը և բարդ վերաբերմունքը քրստոնեությանը հետագայում դարձել են Մետալլիկայի երգերի մեծամասնության թեման («Mama Said», «Dyers Eve» և «The God That Failed» երգերը ծնողների մասին են, իսկ «Until It Sleeps»-ը՝ քաղցկեղի)։

Ջեյմս Հեթֆիլդ
Ջեյմս Հեթֆիլդ
Բնօրինակ անունանգլ.՝ James Alan Hetfield
Ծնվել էօգոստոսի 3, 1963(1963-08-03) (60 տարեկան)
Downey, Կալիֆոռնիա
ԵրկիրՋեյմս Հեթֆիլդ ԱՄՆ
Ժանրերռոք, հևի մետալ, թրեշ մետալ և հարդ ռոք
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Երգչաձայնբարիտոն
ԳործիքներԷլեկտրակիթառ և վոկալ
ԼեյբլElektra Records, Warner Bros., Megaforce Records? և Blackened Recordings?
ԿրթությունBrea Olinda High School? և Downey High School?
ԱնդամակցությունՄետալիկա
ԱմուսինՖրանչեսկա Հեթֆիլդ
Կայքmetallica.com
Ջեյմս Հեթֆիլդ James Hetfield Վիքիպահեստում
Ջեյմս Հեթֆիլդ
Ջեյմս Հեթֆիլդ

Ընտանիք

Հայր Ջեյմս Վիրգիլը (մահացել է 1996 թվականին), որը ավտոբուսի վարորդ էր, ով լքել է ընտանիքը երբ Ջեյմսը 13 տարեկան էր։ Համաձայն իրենց համոզմունքների, Հեթֆիլդի ծնողները չեն ընդունում որևէ տեսակի բժշկական միջամտություն և չեն շեղվել իրենց հավատքից անգամ այն ժամանակ, երբ Սինթիան մեռնում էր քաղցկեղից (այդ ժամանակ Ջեյմսը 16 տարեկան էր)։

Անձնական կյանքը

Ջեյմսը սկսել է նվագել դաշնամուր 9 տարեկանից, այնուհետև նվագել է հարվածային գործիքներ և վերջապես անցում կատարել կիթառին։ Նրա առաջին խումբը եղել է «Obsession»-ը։ Այնուհետև, գալով Լա Բրեա քաղաք, Ջեյմսն ընդունվում է Brea Olinda դպրոց։ Այստեղ է նա հանդիպում Ջիմ Մուլլիգանի և Հյու Տաններին, ում հետ ստեղծում է Phantom Lord խումբը։ Սակայն երբ Հեթֆիլդն ավարտում է դպրոցը, վերադառնում է Դաունի, որտեղ ստեղծվում է իր մասնակցությամբ 3-րդ խումբը՝ Leather Charm-ը։ Այն կազմված է լինում իր առաջին խմբի անդամներից, սակայն ավելանում են ևս երկուսը։ Այս խումբն ավելի մեծ հաջողություն է ունենում, քանի որ երգում էին իրենց գրած երգերը։ Ջեյմսն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, հին կիթառների հավաքածուն լրացնելով, սքեյթբորդով, սնոուբորդով, ջրային դահուկներով, իր ավտոտնակում աշխատելով, ավտոմրցարշավերին հետևելով։ Ջեյմսին դուր են գալիս այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Black Sabbath-ը, Motorhead-ը, Lynyrd Skynyrd-ը, Thin Lizzy-ն, Tom Waits-ը, Nick Cave-ը и Ted Nugent-ը։ Ջեյմսն ամուսնացել է Ֆրանչեսկա Թոմասի հետ 1997 թվականին, ունի 3 երեխա։

Կիթառներ

Ջեյմս Հեթֆիլդը ունի մեծ քանակով կիթառներ։

    Էլեկտրո Կիթառներ
  • Ken Lawrence Explorer
  • Ken Lawrence Custom Les Paul
  • Gibson Les Paul 57 Custom
  • Gibson Les Paul Paul Landers Style
  • Gibson Explorer 1984
  • Gibson Explorer 1976 «Rusty»
  • Gibson Flying V
  • Zemaitis Flying V
  • James Trussart SteelDeville
  • James Trussart SteelX Perforated
  • ESP Iron Cross
  • ESP JH-1
  • ESP JH-2
  • ESP JH-3
  • ESP Snakebyte
  • ESP Explorer MX220 «Fuk’em up»
  • ESP Explorer MX250 «Eet Fuk»
  • ESP Explorer MX250 Black
  • ESP Explorer MX250 White
  • ESP Explorer MX250 «Man to wolf»
  • ESP Explorer MX250 «Elk»
  • ESP Explorer MX250 «Deer Skull»
  • ESP Explorer MX250 «Papa Het»
  • ESP LTD Grynch
  • ESP Truckster
  • ESP Black Truckster
  • Gretsch White Falcon
  • Fender Telecaster 1952
  • Fender Telecaster with B-Bender
  • Jackson King V «Kill Bon Jovi»
    Ակուստիկ կիթառներ
  • Line 6 Acoustic Variax
  • Gibson Chet Atkins

Ծանոթագրություններ

Ջեյմս Հեթֆիլդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Հեթֆիլդ» հոդվածին։

Tags:

Ջեյմս Հեթֆիլդ ԸնտանիքՋեյմս Հեթֆիլդ Անձնական կյանքըՋեյմս Հեթֆիլդ ԿիթառներՋեյմս Հեթֆիլդ ԾանոթագրություններՋեյմս Հեթֆիլդ19632011ԱՄՆԱնգլերենԿալիֆոռնիաՄետալլիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արեգակնային համակարգԸնձառյուծՎահե ՇահվերդյանԽոսքի մասերԹբիլիսիԱղավնիներՀամախառն ներքին արդյունքԴուբայՀույզերԱլերգիաՓոխառությունՀեշտոցի սնկային վարակՏողադարձՄիքելանջելոԹեհրանի կոնֆերանսՀայաստանի տնտեսությունՇվեդիաՆելսոն ՍտեփանյանԱրագածոտնի մարզԿիպրոս (կղզի)ՊահքՄակբայՉեխիաՀայաստանի Կարմիր գիրքԱռնանդամի գլխիկԱնանուխՍննդային ալերգիաՀաշվապահական հաշվեկշիռՇագանակագեղձԱռաջին համաշխարհային պատերազմՊակիստանՇաղկապենաբորբՍև անգղHarleys in HawaiiՄեր հայրենիքԿրծքագեղձի քաղցկեղՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՋրծաղիկՀայ ֆիդայիներԱվետիք ԻսահակյանԸնկուզենիԵրևանի պատմությունՄոնթե ՄելքոնյանԿոկորդաբորբՄիսաք ՄեծարենցԹութակներ (ընտանիք)Սպիտակ ձին (պատմվածք)Վերաբերական (խոսքի մաս)Ածականի համեմատության աստիճաններԲրազիլիաԳեղամ ՍարյանՊաբլո ԷսկոբարԿոսովոյի հուշարձաններՖուտբոլի աշխարհի առաջնությունՄատենադարանՀրազդան (քաղաք)ՉակերտներՎիժում (հղիության կրելախախտ)ՄեգաբատԱրևմտյան ՀայաստանԼեյկոցիտԹթվածինՈրովայնային ցավՆիկոլ ՓաշինյանՀրայր ԴժոխքՎագինիզմԱֆրիկաՍտենտավորումՎիտամին D-ի անբավարարությունՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ՖեմինիզմՖրենկ ՍինատրաՖրեդերիկ ԲանտինգՐաֆֆիՇնչառությունՍյունիքի մարզՀայկական անձնագիր🡆 More