Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան

Սանկտ Պետերբուրգի համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Ռուսաստանի հնագույն և խոշորագույն բուհերից։ Հիմնադրվել է 1724 թվականին։

Սանկտ Պետերբուրգի համալսարան
ռուս.՝ Санкт-Петербургский государственный университет
Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան
ՀապավումՍՊՀ
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Կարգախոսլատին․՝ Hic tuta perennat
Հիմնադրված է1724
ՀիմնադրիրՊետրոս I
Անվանված էԱնդրեյ Ժդանով և Անդրեյ Բուբնով
ՆախագահԼյուդմիլա Բերբիցկայա
ՌեկտորՆիկոլայ Միխայլովիչ Կրոպաչև
ԱնդամակցությունԲՐԻԿՍ համալսարան
ԵրկիրՍանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Բևեռային աստղի շքանշան Բարեկամության շքանշան
և Ստալինյան մրցանակ
Կայքspbu.ru
Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան Saint Petersburg State University Վիքիպահեստում

Պատմություն

1819 թվականին Պետերբուրգում բացվում են փիլիսոփայական-իրավաբանական, պատմա-բանասիրական և ֆիզմաթ ֆակուլտետները՝ Գլխավոր մանկավարժական ինստիտուտի հիման վրա։ Մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հասարակական և հեղափոխական շարժման զարգացման գործում։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբում համալսարանում աշխատել են հայտնի գիտնականներ Պ. Չեբիշեը, Ա. Մարկովը, Ա. Պոպովը, Դմիտրի Մենդելեևը, Ի. Սեչենովը, սովորել են Ն. Չեռնիշևսկին, Դ. Պիսարևը, Ի. Պավլովը, Կ. Տիմիրյազևը, Ի. Մեչնիկովը, Ն. Միկլուխո-Մակլայը, Ի. Տուրգենևը, Գ. Ուսպենսկին, Ա. Բլոկը, Դ. Բեդնին, Մ. Գլինկան և ուրիշներ։ 1891 թվականին համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասընթացի էքստեռն քննություն է հանձնել Վ. Ի. Լենինը։ 1948 թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանին շնորհվել է Ա. Ժդանովի անունը։ Ունի (1972-1973) մաթեմատիկամեխանիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանա-հողային, երկրաբանական, աշխարհագրական, փիլիսոփայության տնտեսագիտական, պատմության, իրավաբանական, բանասիրական, կիրառական մաթեմատիկայի, հոգեբանության, ժուռնալիստիկայի, արևելյան լեզուների ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 172 ամբիոն, 9 ԳՀԻ, պրոբլեմային և ճյուղային լաբորատորիաներ, աստղադիտարան, 3 գիտա-ուսումնական կայան, 2 թանգարան, բուսաբանական այգի, գրադարան (ավելի քան 4 միլիոն գիրք), հրատարակչություն։ 1972/1973 ուս. տարում ունեցել է ավելի քան 20 000 ուսանող, մոտ 3 000 դասավանդող և գիտաշխատող։

Հրատարակում է «Վեստնիկ» («Լրաբեր», 1946 թվականից) և «Պրավովեդենիե» («Իրավագիտություն», 1957 թվականից) հանդեսները, գիտա-մեթոդական և ուս. գրականություն։ Պարգևատրվել է Լենինի (1944) և Աշխատանքային կարմիր դրոշի (1969) շքանշաններով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 559 Սանկտ Պետերբուրգի Պետական Համալսարան 

Tags:

1724ՌուսաստանՌուսաստանի ԴաշնությունՍանկտ Պետերբուրգ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լեոնարդո դա ՎինչիՖրանսիայի քաղաքներՄայր Հայաստան հուշահամալիրՄոնթե ՄելքոնյանԱլեքսանդրիայի կամուրջՆևրոզներՀեպատիտ BՎագրՇնչառությունԱլեն ՍիմոնյանԿարբոնաթթուներԼյուդվիգ վան ԲեթհովենԱշոտ Բ ԵրկաթԱրյան շրջանառությունՇիզոֆրենիաԾովԼևոմեկոլՆաիրի ԶարյանՀայկական առածներ և ասացվածքներՌուսերենՁկներՄակերեսԿուսակցությունԲույսերԱկսել Բակունց«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՄոտիվացիաՎիտամին DԱրաբական Միացյալ ԷմիրություններՊապ թագավորԷդգար ՂազարյանՍեքսիզմԳլխավոր էջԱզոտԻսլամԷնդոմետրիոզՅուԹյուբՉինական մեծ պարիսպՀայաստանի պատմական մայրաքաղաքներՆախադասությունՕհմի օրենքՀեշտոցԱրամ ԱսատրյանՇվեյցարիաՄակբայԹվաբանական պրոգրեսիաԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԴավիթ ԲեկԳևորգ Մարզպետունի (վեպ)Գործակալ 044ԱրգենտինաԵղնջացանՆախադասության գլխավոր անդամներԵրիկամաքարային հիվանդությունՀամակարգային կարմիր գայլախտՍուրբ Յոթ ՎերքԱշոտ Ա ՄեծԵնթակաՖոսֆորՄարդու գլխուղեղՀիվանդությունԱրարատի մարզԼեհաստանՂազախստանԱբու-Լալա Մահարի (պոեմ)Կոտորակ (մաթեմատիկա)Անկախ պետությունների դրոշներԱնորոշ դերբայՄայրցամաքՁեռնաշարժությունՔաղցկեղMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՀայ ֆիդայական շարժումԲրուցելոզՄուշեղ ԳալշոյանՆապոլեոն Բոնապարտ🡆 More