Պեստիցիդ

Պեստիցիդ (լատին․՝ pestis — «վարակ» և լատին․՝ caedo — «սպանում եմ» բառերից), նյութ, որն օգտագործվում է բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի ոչնչացման համար։ Կախված նրանից, թե որ օրգանիզմների դեմ են դրանք ուղղված՝ պեստիցիդները բաժանվում են խմբերի։ Հերբիցիդները ոչնչացնում են բույսերին, ինսեկտիցիդները՝ միջատներին, ակարիցիդները՝ տզերին, ֆունգիցիդները՝ սնկերին, բակտերիոցիդները՝ բակտերիաներին և այլն։

Պեստիցիդ
Պեստիցիդների սփռումը դաշտի վրա

Բույսերի պաշտպանության քիմիական միջոցները ներկայումս հանդիսանում են գյուղատնտեսական բույսերի պաշտպանության անբաժանելի մասը ամբողջ աշխարհում։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև պատրաստի արտադրանքի պահպանման, տեղափոխման, շինությունների վարակազերծման ու միջատազերծման համար։ Բույսերի պաշտպանության քիմիական ողջ բազմազանությունը միավորվում է մեկ անվան տակ՝ պեստիցիդներ։

1959 թվականին, երբ բնակչության մեկ անձին բաժին էր ընկնում գյուղատնտեսությունում օգտագործվող 5 կգ քիմիական միջոց, գենետիկական շեղումներով ծնված երեխաների թիվը կազմում էր 0,74%։ 1983 թվականին գյուղատնտեսությունում օգտագործվող քիմիական պրեպարատների զանգվածը աճեց մինչև 25 կգ՝ բնակչության մեկ անձի հաշվով, իսկ գենետիկական շեղումներով ծնվածները կազմում էին 16,5%։ Կենսաբանների կողմից վաղուց հաստատված է, որ 30%-ով գենետիկորեն փոխված պոպուլյացիան մատնված է այլասերման։ Միջավայրի այլ գործոնների հետ մեկտեղ քիմիական միջոցները որոշակի ներդրում ունեն այս գործընթացներում։ [փա՞ստ]

Արգելված և ժամկետանց պեստիցիդների ընդհանուր քանակությունը կազմում է 13,4 հազար տոննա։ Ոչ բոլոր վայրերում են ապահովվում պահպանման բավարար պայմաններ, ինչը պոտենցիալ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար։ Դրանց ուտիլիզացիան մինչ այսօր գործնականում չի իրականացվել։

Պեստիցիդների տեսակներ

Պեստիցիդ 
Պեստիցիդ սփռող մեքենա

Ըստ քիմիական բաղադրության՝ պեստիցիդները բաժանվում են 3 խմբի՝

  • անօրգանական միացություններ (ֆտոր, ծծումբ, բարիում, պղինձ և այլն պարունակող նյութեր),
  • բուսական, սնկային և մանրէային ծագում ունեցող միացություններ (պիրեթրիններ (քրիզանթեմաթթուն և նրա որոշ ածանցյալները), անաբագին, նիկոտին, սնկային և մանրէային պատրաստուկներ, հակաբիոտիկներ),
  • օրգանական միացություններ (քլորօրգանական (ԴԴՏ, հեքսաքլորան, ալդրին, կելևան և այլն)՝ կուտակվում են կենդանի օրգանիզմներում և թունավոր են, ֆոսֆորօրգանական (կարբոֆոս, մետաֆոս, քլորոֆոս, թիոֆոս և այլն)՝ քայքայվում Են համեմատաբար կարճ ժամանակահատվածում, կարբամիդային և երկթիոկարբամիդային թթուների ածանցյալներ (կարբաթիոն, ցինեբ և այլն)՝ թույլ կամ միջին թունավորությամբ, քայքայվում են տարբեր ժամանակահատվածներում, կենդանի օրգանիզմների վրա ազդում են որպես էմբրիոտոքսիկ և մուտածին նյութեր, պիրեթրոիդային պատրաստուկներ (ամբուլ, ցիմբուլ, սամիցիդին), բարձր, միջին և ցածր թունավորությամբ նյութեր)։

Պեստիցիդները ստորաբաժանվում են հետևյալ խմբերի, միջատասպաններ (ինսեկտիցիդներ), տզասպաններ (ակարիցիդներ), կենդանասպաններ (զոոցիդներ, հատկապես ողնաշարավոր կենդանիների), որդասպաններ (նեմատոցիդներ), սնկասպաններ (ֆունգիցիդներ), մանրէասպաններ (բակտերիցիդներ), մոլախոտեր ոչնչացնողներ (հերբիցիդներ) և այլն։

Ըստ օրգանիզմի մեջ ներթափանցման և ազդեցության բնույթի՝ պեստիցիդները լինում են աղիքային, շփումային, ֆումիգանտ (գոլորշու կամ գազային ձևով՝ շնչառական ուղիներում), համակողմանի։ Պեստիցիդները լինում են փոշիների, դուստերի, լուծույթների, էմուլսիաների, խտանյութերի, պինդ նյութերի և այլ ձևերով։ Կիրառվում են մեծ մասամբ սրսկումների, փոշոտման, գազացման (ֆումիգացման), թունավոր գրավչանյութերի, ախտահանման եղանակներով։ Պեստիցիդների գործածման ժամանակ անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները, կանխատեսել վերջնական արդյունքները ոչ միայն որոշակի վնասատուների, այլև կենսահամակեցությունների համար։

Տես նաև

Ծանոթագրություններ

Պեստիցիդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեստիցիդ» հոդվածին։

Tags:

ԲույսերԻնսեկտիցիդներԼատիներենՀերբիցիդՄիջատներՄոլախոտերՍնկերՎնասատուՕրգանիզմներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաղպատի վանական համալիրԿապ (խոսքի մաս)ՇունՍթրեսՄեսրոպ ՄաշտոցՍերՀովհաննես ՇիրազՄարքեթինգՁկներՍիամանթոՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՀինդուիզմՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականԳուրգեն ՄելքոնյանՖինլանդիաԱստվածՆաիր ՏիկնիզյանՀունգարիաՀայկյան տոմարԿենդանակերպի նշաններՊաբլո ԷսկոբարՀանրապետության հրապարակ (Երևան)ԱՄՆ-ի նախագահների ցանկԴավիթ ԲեկՊապ թեստԻսպանիաՀին ՀռոմԱմոթույքԸնկալումԱնտառային կատուՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԿաթնասուններԽաղողԱրտիստը (Շիրվանզադե)Կրծքավանդակի ցավՄեգաբատԳորշ արջՀիսուսՇիզոֆրենիաԽմելու ջուրՓսորիազՇրի ԼանկաՍրտի ռիթմի խանգարումներՍերմնահեղուկՍիերա ԲրավոՖեյսբուքԷրեկտիլ դիսֆունկցիաԱլեքսանդր ՇիրվանզադեԵրազահանՎատիկանՕսմանյան կայսրությունՎանաձորՋիմ ԹորոսյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԿառլես ՊուչդեմոնՄթնոլորտԿոկորդիլոսներԶևսԱլպիական մանուշակԺենգյալով հացՕլիմպիական խաղերԻսրայել ՕրիՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԻսրայելՖուտբոլի աշխարհի առաջնությունՔառօրյա պատերազմԱրմեն ՄելիքբեկյանՀայաստանի առաջին հանրապետությունՈրոնողական ռոբոտՀայերMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՍուր բրոնխիտԱրմավիրի մարզՏուն ջրվեժի վերևումԹաջ ՄահալՄետրոնիդազոլ🡆 More