Պարտադիր քվեարկություն (անգլ.՝ compulsory voting), կարճ՝ պարտադիր քվե։ Սա ընտրողների իրավաբանական պարտավորությունն է մասնակցել քվեարկությանը։ Այն պատմականորեն առաջացել է, որպես աբսենտեիզմի (մասսայական խուսափում ընտրություններից) դեմ պայքարի միջոց։ Պարտադիր քվեարկությունն ապահովում է բարձր հաճախելիություն, ինչը բացառում է ընտրական գործընթացի անարդյունավետ ելքը։ Նման միջոցների կողմնակի արդյունքը լինում է այն, որ բացակայում է ընտրողների սեփական հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ, որը կասկածի տակ է դնում քվեարկման անկեղծությունն ու արդարացվածությունը։ Խոսքը նրա մասին է, թե որքանով է նման ձևով ընտրված իշխանությունը լեգիտիմ։ Սա մնում է՝ սահմանադրական իրավունքի շրջանակներում, քննարկման առարկա։
2013 թվականի օգոստոսի դրությամբ՝ 22 երկիր նշվեց, որպես պարտադիր քվեարկություն կիրառող երկիր։ Սակայն սրանցից ընդամենը 10 երկիր է օգտագործում այն (նաև Շվեյցարիայի մեկ կանտոն և Հնդկաստանի մեկ նահանգ)։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 30 անդամ երկրներից 10-ում կիրառվում է պարտադիր քվեարկության ձևը։
Կիրառվում է
Այս երկրներն ու տարածաշրջաններն օրենսդրորեն օգտագործում են պարտադիր քվեարկություն․
Արգենտինայում ներդրվել է 1912 թվականին։ Այստեղ քվեարկությունը պարտադիր է 18-70 տարեկան քաղաքացիների համար և ոչ պարտադիր՝ 70 տարեկանից մեծ և 16-18 տարեկան քաղաքացիների համար։ Սակայն նախընտրական փուլում մինչև 70 տարեկան քաղաքացիները կարող են հրաժարվել քվերակելուց, եթե նրանք ընտրություններից 48 ժամ առաջ իրենց ցանկության մասին հայտնեն ընտրական իշխանություններին։ Սա վավեր է միայն մոտակա նախընտրական փուլի համար և հայտը պետք է տալ ամեն անգամ, եթե ընտրողը չի ցանկանում ընտրել։
Ավստրալիայում ներդրվել է 1924 թվականին։ Այստեղ դաշնային և տարածաշրջանային ընտրությունների դեպքում 18 և ավելի տարիք ունեցող քաղաքացիների համար քվեարկելը պարտադիր է։ Քաղաքացին պարտավոր է․ այցելել ընտրական տեղամաս, գրանցվել ընտրողների ցուցակում, ստանալ քվեաթերթիկ, մտնել ընտրախցիկ, կատարել համապատասխան նշում և այն գցել քվեատուփի մեջ։ Օրենքը ուղիղ ցույց չի տալիս, որ ընտրությունը պետք է կատարվի, այն միայն ասում է, որ քվեաթերթիկը պետք է նշված լինի։ Օրենքի համաձայն, թե ինչպես է քաղաքացին քվեաթերթիկի վրա նշում կատարում, լրիվ անհատական է։ Որոշ նահանգներում քաղաքային ընտրություններին մասնակցելը նույնպես պարտադիր է։ 2010 թվականին Թասմանիա նահանգի ընտրությունների ժամանակ 6000 հոգի տուգանվեցին՝ 26 դոլարով, ընտրություններին չմասնակցելու համար։ Նրանցից 2000-ը վճարեցին տուգանքը։ Փոստով քվեարկելու հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին, ովքեր դժվարանում են, կամ չեն կարող գալ ընտրական տեղամաս։ Նախապես կամ վաղաժամ քվեարկության հնարավորություն է տրվում այն քաղաքացիներին, ովքեր այդ օրը չեն կարող քվեարկել։
Բրազիլիայում քվեարկելը պարտադիր է 18-70 տարեկան քաղաքացիների համար։ Այն պարտադիր չէ 70 տարեկանից մեծ, 16-17 տարեկան և յուրաքանչյուր տարիքի կրթություն չունեցող քաղաքացիների համար։ Ընտրություններին չմասնակցելու հայտը կարող են լրացնել տարբեր փոստերում և ընտրական կենտրոններում։
Էկվադորում ներդրվել է 1936 թվականին։ Այստեղ քվեարկությունը պարտադիր է 18-65 տարեկան քաղաքացիների համար, իսկ ոչ պարտադիր՝ 16-17 տարեկան, 65-ից բարձր տարիք ունեցող և կրթություն չունեցող քաղաքացիների համար։
ՀնդկաստանիԳուջարաթ նահանգը սրա մասին օրինագիծ է ընդունել 2009 թվականի օրենսդրական նիստին, իսկ 2011-ին այն ենթարկվել է որոշ փոփոխությունների։ Օրինագիծը հաստատվել է 2014 թվականին՝ Գուջարաթի նահանգապետի կողմից։ Քվեարկությանը մասնակցելը դարձավ պարտադիր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ և չմասնակցելու համար սահմանվեց տույժ։ Նահանգապետը սկզբում որոշեց, օրենքի իրականացման բարդության և հետևանքների համար, չկիրառել այն։ Բայց ավելի ուշ՝ 2015 թվականի հունիսին, կառավարությունը որոշեց ապահովել օրենքի կիրառումը։
Լյուքսեմբուրգում պարտավոր են ընտրությանը մասնակցեն 18-75 տարեկան քաղաքացիները, իսկ պարտավոր չեն 75 տարեկանից մեծ և օտարերկրյացի քաղաքացիները (վերջիններս միայն տեղական ընտրությունների դեպքում)։
Հյուսիսային Կորեայում 17 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիները պարտավոր են քվեարկել, նույնիսկ այն դեպքում երբ կա ընդամենը մեկ թեկնածու։ Քվեարկությունը նրա համար է, որ ստուգվի թե ով է երկրում գտնվում։ Բոյկոտային քվեարկությունը քվեարկողների համար վատ հետևանքների պատճառ է դառնում։
Պերուում ներդրվել է 1933 թվականին։ Պարտադիր է 18-70 տարեկան քաղաքացիների համար, իսկ ոչ պարտադիր՝ 70 տարեկանից բարձր տարիք ունեցողների։
Սինգապուրում պարտադիր է ընտրական ցուցակի վերջին փոփոխություններից հետո՝ 21 տարին բոլորած, քաղաքացիների համար։
Ուրուգվայում ներդրվել է 1934 թվականին, բայց չի կիրառվել մինչև 1970 թվականը։
Շվեյցարիայի Շաֆֆհաուզեն կանտոնում պարտադիր քվեարկությունը ներդրվել է 1904 թվականին, բայց 1974 թվականին չեղարկվեց մնացած կանտոնների կողմից։
Չի կիրառվում
Կան երկրներ, որոնք ունեն պարտադիր քվեարկության օրենք, բայց չեն կիրառում․
Բելգիայում 18 տարեկանից մեծ բոլոր քաղաքացիները պարտավոր են գալ ընտրատեղամաս։ Պաշտոնական պատժամիջոցները մինչև այսօր գոյություն ունեն, սակայն կիրառվում են 2003 թվականից միայն ընտրական տեղամասի աշխատակիցների բացակայության դեպքում։
Конституционное (государственное) право зарубежных стран / под ред. Б. А. Страшуна. — 4-е изд. — М.: Норма, 2007. — ISBN 5-89123-920-5
Ծանոթագրություններ
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պարտադիր քվեարկություն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses. ®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.